Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ուսուցչուհիները և հայերի հետ որևէ կապ ունեցող անձնատրությունները մորթված են: Բիթլիսում սպանված են գտել ամերիկական հյուպատոս Ջորջ Կնայպին հայերի պաշտպանին: Փոքր Ասիայի խորքերում կոտորածը ավելի փոքր չափերով է եղել: Կ. Պոլսում ձերբակալել են գլխավորապես ինտելիգենտ հայերին: Սւսրիղամիշի [ճակատամարտում թուրքերի] պարտությունից հետո Տաճկաստան գաղթած ագարայցիները շատ տեղ Խոտորջուր, Իսպիր, Կիսկիմ, եղել են [հայերի] ջարդերի ղեկավարները: Նրանք [այժմ] բնակեցված են Խոտորջուր և այլ հայկական գյուղերում և տիրացել են հայերի հողերին և ունեցածին: Մի լուսանկարի վրա խմբովին միասին հանվել է իթթիհատի կոմիտեի անդամների հետ մի ագարայցի մոլլա և երեք գանձակեցի թուրքեր - բոլորն էլ ջարդարարներ: Գերի վերցված Օսման Սադըղ բեյի մոտ, որ ինքը դիվիզիայի հրամանատար է եղել ու ինժեներ, և կինը ավստրուհի է, գտել են Օլթիի եկեղեցուց կողոպտած Ս. Աստվածածնի ոսկեկար պատկերը: Գերմանացի օֆիցերները ետ չեն մնացել տաճիկներից: Սխալ է, թե էրզրումում հենց սկզբից մեծ թվով են եղել գերմանացիք և մասնակցել են քաղաքի ամրացման գործին և պաշտպանությանը: Հասարակ գերմանացի զինվորներ այս կողմերը ուղարկված չեն եղել: Եկածները սպաներ են եղել, որոնց տաճիկ սպայակույտը և ժողովուրդը շատ թշնամաբար է վերաբերվել և ամեն գործից հեռու է պահել: Այղ մարդիկ զբաղվել են կերուխումով և արբեցողոլթյամբ: Յուրաքանչյուրը վերցրել է իր մոտ հայոց դպրոցի բարձր դասարանի աշակերտուհիներից մեկին, երկուսին, որոնցից մի քանիսը հազիվ 13 տարեկան են եղել և հետին վավավշոտ տաճկի պես անպատվել նրանց և իրենց մոտ պահել մինչև սեպտեմբեր երբ հեռացել են քաղաքից և մի քանիսին հետները տարել են:

Այժմ կենդանի մնացած հայերի թիվը էրզրումում մի քանիսի հաշվով մոտ 80 հոգի է: Ուրիշները այս թիվը հասցնում են 130-150-ի. գրեթե բացառապես կանայք և երեխաներ Են, մեջները հազիվ 5-6 տղամարդ լինի: Բոլորին խնամում է և կերակրում է ամերիկական հյուպատոսը, որի մոտ ապաստան են գտել և պաշտպանություն 17 հայ աղջիկներ ամերիկական միսիոներական դպրոցի սանուհիներից: Ստեպլտոնն ասում է, որ քանի որ իր մոտ կա գաղթած հայերից իրենց հանձնված պաշարեղեն ու դրամ, դեռ կարող է մի կերպ այդ դիմողների կարիքներին հասնել, բայց այդ միջոցները սպառվելու վրա են և շուտափույթ օգնություն է հարկավոր, ինքն էլ մոտ ապագայում պետք է մեկնի էրզրումից:

Քաղաքը տաճիկների ձեռքով չի այրված, այրել են եկեղեցուն կից հայկական դպրոցը, առաջնորդարանը, շուկայի մի մասը և մի քանի զորանոցներ: Հայերի տները շեն են մնացել, որովհետև մեջները տաճիկներ էին նստել ու տիրացել, նահանջի ժամանակ այդ տները ոչնչացնել չէին կարողացել: Միայն ռուս զորքերի մտնելուց հետո է սկսվում հրդեհումը: Զինվորներին արգելված էր տները քանդել և փայտը վերցնել: Բայց ամբողջ Կարնո բարձրավանդակում փայտի ահագին պակասություն է: Զորամասերը սկսել էին տներից մեկը մյուսը կրակի տալ, որ հետո փայտեղեն մասերը հանեն, ասելով, թե դռները, պատուհանները, հատակները ոչ թե պոկել են շեն տներից, այլ վերցրել են ավերակներից: Այդ պատճառով փողոցներ կան, որ շատ են վնասվել:

Հայերի գույքի մի մասը, հակ-հակ կապած, ամբարած է Եղել հայկական եկեղեցում, որտեղ տաճիկները նրանց ձեռք չէին տվել: Ռուսաց բանակի ներս մտնելուն պես եկեղեցու դուռը բաց են անում և միջի իրերը ամեն մեկ ուժ ունեցողը դուրս հանում: Ռուս իշխանավորների վերաբերմունքը դեպի տեղական տաճիկ ժողովուրդը բարեկամական է, դեպի հայերը պարզ կերպով թշնամական, կասկածում են, թե հայերից կարելի է ապագայում էքսցեսների սպասել: Հայերի մուտքը արգելված է: Մի քանի կարնեցինք Ս.Խորեն եպիսկոպոսի միջոցով գեներալ Յուդենիչի հեռագրական թույլտվությամբ Երևանի քաղաքապահ, կոմենդանտ Կրիժևիչից անցաթուղթ էին ստացել ազատ էրզրում վերադառնալու: Այդ թղթերը Երբ