Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/82

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ներկայացնում են էրզրումի կոմենդանտին, մակագրել է. “Явлен у меня. Предоставляется в трехдневный срок привести в порядок дела, а затем обязан выехать”.

Մի քանի հայեր Սարիղամիշից և հացթուխներ էին եկել էրզրում, բերելով ապրանքներ և ալյուր ու կամեցել էին խանութներ և փռեր բանալ, չէին թույլ տվել, ասել էին տվեք ապրանքները մի տաճկի, նրա անունով խանութ բաց արեք, որտեղ դուք կարող եք լինել միայն գործակատար: Նրանք էլ ապրանքները ծախել ու վերադարձել են: Մի հույն իրավունք է ստանում փուռ բանալու, բայց նրանից պահանջում են, որ հայ ծառայող չպահի: Այն հայ խուզարկուներին և ուղեցույցներին, որոնք ռուսական զորքին ճամբարներ են ցույց տվել և տարել ամրոցների կռնակը, առաջարկվել է երեք օրվա մեջ հեռանալ: Երբ այդ մարդիկ առարկել են չէ՞ որ իրենք են ճամբարները ցույց տվել և разведчик-ներ են, պատասխան են ստացել, թե իրենց թղթերի մեջ գտնված է, թե այս ինչ մասին են прикомандированы, ոչ թե խուզարկուներ և ուղեցույցներ են:

Արգելված է ռուս զորքի հայ զինվորներին կարաուլ նշանակել: Տեղական տաճիկ ժողովրդից ընտրված են մուխթարներ, որ պիտի քաղաքը պաշտպանեն: Նրանց հրամայված է ձերբակալել ամեն մի զինվոր, որ կհամարձակվի մտնել տաճկի տուն:

Տաճկական տներում, անշուշտ հայ կանայք, որոնց արգելում են տուն գնալ չլինի՞ թե փախչեն ռուսների մոտ. դրանցից մի քանիսին հաջողվել է դուրս պրծնել: Բայց ոչ մի միջոց ձեռք չի առնված, որ այդպիսիններից (տաճիկներից-կազմ.) հնարավորություն տրվի ազատվելու, հավանական է, շատերին դրանցից տաճիկները իրենց տներում սպանում են:

Արգելված է կողոպտել տաճիկների տները, մինչդեռ ինքը հրամանատար Կալիտինը, ֆուրգոններով կրելիս է եղել հայերի գույքը եկեղեցուց իր մոտ. դա ապացուցված է: Նրա օրինակից խրախուսված ուրիշ հրամանատարներ էլ նույնն են արել: Յուդենիչը, որ եկել է, ուզեցել է վերջ դնել այդ բանին և կարգադրել է, որ կազմվի մի հատուկ մասնաժողով, որը պիտի ցուցակագրի հայերի մնացած գույքը, հակերը բաց անեն, ինչ որ հարկավոր է ռուսական ինտենդանտության կամ հիվանդանոցների համար վերցնի ունիվիզացիայով, մնացածը ծախի և դրամը հանձնի տերերին, եթե այդպիսիները գտնվեն: Մենք ասում ենք, թե հակերը բանալուց և իրերը խառնելուց հետո ինչպես կարող են տերերը իրենց սեփականությունը ջոկել, և, արդյոք, չեն դուրս գալ ինքնակոչ սեփականատերեր: Այդ առարկությանը ուշք դարձնող չեղավ: Մասնաժոդովի նախագահ նշանակվել է գնդապետ Չիկովանին, անդամներից երկուսը նույնպես վրացի են, մեկը Ցիցիանով: Հայերից նշանակվել է բժ. Տերտերյանը:

Հենց մասնաժոդովի կազմելու հաջորդ օրը իշխ. Արվությանը նկատում է, որ եկեղեցու դուռը բաց է, մտնում է ներս և տեսնում, որ Չիկովանին քրքրում է իրերը, մի կողմ դարսում զանազան մետաքսեղեն և ուրիշ դուր եկած իրերը, գտել է պատարագի գինին և կարգադրում է իր տունը ուղարկել: Չիկովանին ճանաչելիս չի լինում Տերտերյանին և երբ իմացել է, որ նա էլ է մասնաժոդովի անդամ, ասել է. «Դե՜, լավ, ոչի նչ, ես արժեքը կվճարեմ»: Եվ իրերն ու գինին իր մոտ է փոխադրել տալիս:

Անհրաժեշտ է անմիջապես հոգ տանել կենդանի մնացած հայերի մասին և աշխատել ազատել տաճիկների ընտանիքների մեջ փակված հայերին: Այժմյան կոմենդանտ Խան Իմուտսկին, որ ազգով սարտ է, ծածուկ հայտնել է, որ իրեն հրամայված է առհասարակ հայերին հեռացնել էրզրումից և թույլ չտալ նորերին այդտեղ հաստատվել: Հայկական տներում նստել է մի-մի տաճիկ և տիրացել: Անհրաժեշտ է նպաստել կարնեցիների վերադարձին Կարին և իրենց գույքին տեր դառնալու:

Սանասարյան դպրոցի կահկարասիքին և գրադարանին դեռ մոտեցող չի եղել: Թեև պրն. Ռոստոմ Ցորյանը աշխատում էր, որ իրեն լիազորություն տրվի այդ