Էջ:Հաճի Մարկոս աղա 13.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

համար՝ ապրիլ ամերիկյան պայմաններու տակ, երբ լեզու չէին գիտեր և ամեն բան կը հասկցնեին խուլի կամ համրի նման, նշաններով։ Այն օրերուն եղած են հայեր, որոնք չեն կրցած հավկիթ գտնել և չգիտենալով հավկիթին անգլերենը, ստիպված եղած են ըսել՝ կա՜, կա , կա՜, թը՜ս, կա՜, կա՜, կա՜, թը՜ս, պատճառ դառնալով լայն ծիծաղի և հեգնության։

Այն ատեն անգլերեն սովրելու մտահոգությունն ալ չիկար, որովհետև արդեն հավատացած էին, որ շուտով եվրոպական միջամտություն պիտի ըլլար հայկական հարցի համար Թուրքիո քաղաքական կյանքի վրա և ամեն բան պիտի վերջ գտնար՝ ի նպաստ հայկական ազատություններու և բոլոր գաղթականներն ալ պիտի վերադառնային իրենց հայրենական տունը։

Մեսրոպ ալ անգլերեն սովրելու մտահոգությամբ իր միտքը չի հոգնեցուց, բայց երբ հորը նամակ գրեց՝ հիշեցուց այդ նամակին մեջ, որ գոնե Պողիկը ղրկեն Եփրատ քոլեճը, որպեսզի անգլերեն սովրի։

Արդեն Մեսրոպի համար որոշված հարց մըն էր իր փոքրիկ եղբայրներր Ամերիկա բերել տալը։

— Երեքով կաշխատինք այն ատեն և ամեն ինչ աղեկ կըլլա,— կը մտածեր ինքնիրեն,— Պողիկն ալ իրիկունները դպրոց կերթա, հետզհետե փարա կավելացնենք, օր մըն ալ պզտիկ խանութ մը կը բանանք, և եթե աշխարհը խաղաղեցավ՝ կերթանք երկիր։

Այդ աշխարհը մեր աշխարհն էր, որ բոլոր տարագիր հայությունը օրորեց երազներով, վարդերով և զովությամբ լեցուն երազներով։

Այս բոլոր երազներուն հետ նաև շատ կը մտածեր իր կնոջ և զավակին վրա։ Կինը կարդալ չէր գիտեր, որ նամակ գրեր, հորը գրած բոլոր նամակներն ալ միայն կը դառնային դրամի, պարտքերու, այս տարվան ծախսերուն շուրջը և անպայման ամեն նամակի մեջ կը պնդեր իրեն համար զույգ մը փոթին (կոշիկ) ղրկելու մասին, իսկ մյուսներու մասին բոլորովին կը լռեր, միայն ավելցնելով նամակին տակը— մինչև գիրս տունը ողջ առողջ է, ամենեքյան կը բարևեն, իսկ տղոց գրած նամակներուն մեջ ալ կարևոր բան մը չիկար, միայն Պողիկի