Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/518

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սեռ. բազմացման հերթագայությունը: Ս-ի կենսաշրջանի հիմն, փուլերն են շիզոգոնիան (անսեռ բազմացում), գամետոգոնիան (գամետների առաջացում ու բեղմնավորում) և սպորոգոնիան (սպորների ու սպորոզոիտների ձևավորումը զիգոտից): Որոշ Ս. (կոկցիդիաներ) ունեն 1, մյուսները՝ 2 տեր: Մարդու և կենդանիների մի շարք ծանր հիվանդությունների (մալարիա, տոքսոպլազմոզ, պիրոպլազմոզ, կոկցիդիոզ և այլն) հարուցիչներ են: Վարակվում են սննդի միջոցով և արյունային ճանապարհով:

ՍՊՈՒՆԳՆԵՐ porife կամ sopngi բազմաբջիջ անողնաշարավոր կենդանիների պարզագույն տիպ: Ունի 3 դաս՝ կրային, 6-ճառագայթանի և սովորական Ս.: Հայտնի է շուրջ 5 հզ., ՀՀ-ում՝ մի քանի տեսակ:

Մարմնի բարձր, մի քանի մմ-ից 1,5 մ է: Ջրային նստակյաց կենսակերպի կենդանիներ են: Տիպիկ Ս. գլանաձև են կամ գավաթաձև: Մակերևույթին կան բազմաթիվ ծակոտիներ, որոնք հաղորդակցվում են մարմնի պատերում գտնվող խողովակների հետ: Իսկական օրգաններ և հյուսվածքներ չունեն: Երկշերտ են: Բջիջների արտաքին շերտը կազմված է տափակ էպիթելից, ներքինը՝ հատուկ մտրակաօձիքավոր բջիջներից (խոանոցիտներ): Ներքին շերտում կան նաև բջիջներ, որոնք կարողանում են կեղծ ոտիկների միջոցով որսալ օրգ. մնացորդներն ու մարսել: Շերտերի միջև գտնվում է դոնդողանման, ոչ բջջային մեգոգլիան: Գրեթե բոլոր Ս. ունեն սիլիկահողային, կրային ասեղներից կամ սպիտակուցային (սպունգին) թելիկներից կազմված կմախքային գոյացումներ: Խոանոցիտների մտրակների համաձայնեցված շարժումների շնորհիվ ջուրը մտնում է Ս-ի ծակոտիները և, անցնելով խողովակների համակարգով, դուրս է գալիս: Ջրի հետ թափանցում են սննդային մասնիկները (դետրիտ, նախակենդանիներ, բակտերիաներ և այլն ), և դուրս են գալիս նյութափոխանակության արգասիքները: Նյարդային բջիջներ չունեն և արտաքին գրգիռներին թույլ են արձագանքում: Մեծամասնությունն ապրում է գաղութներով: Բողբոջման հետևանքով առաջացած օրգանիզմները սովորաբար չեն անջատվում, և աստիճանաբար գոյանում են մեծ քանակությամբ անհատներից կազմված տարբեր ձևերի (ծառանման, թփանման և այլն) խոշոր գաղութներ: Սովորաբար հերմաֆրոդիտ են, կան նաև բաժանասեռ Ս., բազմանում են սեռ. և անսեռ եղանակներով: Որոշ տեսակներ օգտագործվում են տեխ., բժշկ. և կոսմետիկ նպատակներով:

ՍՐԱԿԱՆՋ ԳԻՇԵՐԱԱՉԱՋԻԿ (Myo- tis blythi), չղջիկների ենթակարգի հարթաքիթ չղջիկների ընտանիքի կաթնասուն կենդանի: ՀՀ-ում հանդիպում է կիսաանապատներից մերձալ- պյան գոտի (2350 մ բարձր-ներում): Բնակվում է ժայռաճեղքերում, քարանձավներում, շենքերի (նաև պանելային) տանիքներում, նկուղներում, կամուրջների տակ՝ առանձնյակներով կամ գաղութներով:

Մարմնի երկար. 58-74 մմ է, պոչինը՝ 45-60 մմ, նախաբազկինը՝ մոտ 60 մմ, կենդանի զանգվածը՝ մոտ 23 գ Մեջքի մազերը գորշամոխրագույն են կամ մոխրահարդավուն, փորինը՝ դեղնասպիտակավուն: Թռչում է մեծ բարձրությունների վրա՝ երեկոյից լուս աբաց: Սնվում է մեծ չափերի բզեզներով (մարմարյա, ռնգեղջյուր), թիթեռներով, ցատկող ուղղաթևներով և այլն:

Մայիսի վերջին ծնում է 1 ձագ:

ՍՐԸՆՉԱԿՆԵՐ (Soricidae), կաթնա սունների դասի միջատակերների կարգի ընտանիք: Ընդգրկում է 26 ցեղի մոտ 290 տեսակ:

Մկնանման կենդանիներ են՝ կարճ պոչով, երկարացած դնչիկով և փոքր կնճիթաձև քթով: Մարմնի երկար. 3,4-18 սմ է, պոչինը՝ 1-12 սմ, կենդանի զանգվածը՝ 1-26 գ: Ս-ի տեսակների մեծամասնության մորթին խիտ է և փափուկ, որը ձյունը, ջուրը և ցեխը վանող հատկություն ունի: Ակտիվ են կլոր տարի, առավելապես՝ մթընշաղին և գիշերը: Սնվում են հիմնականում կենդ, կերով՝ միջատներով ու նրանց թրթուրներով, որդերով, երբեմն՝ փոքր մողեսներով ու կրծողներով, ձմռանը՝ նաև տարբեր սերմերով: Ունեն ակտիվ կենսակերպ, որի հետևանքով ծախսվում է մեծ էներգիա, ուստի սննդի օրական պահանջը 2 անգամ գերազանցում է նրանց զանգվածը: Բազմանում են տարին 2-3 անգամ, ունենում 6-8 (երբեմն՝ մինչև 14) ձագ:

ՀՀ-ում հանդիպում է 4 ցեղի 9 տեսակ, որոնց դասակարգումը դեռևս լրացուցիչ մշակման կարիք ունի: Գորշատւսմների (Sorex) ցեղին են պատկանում Սատունինի, Ռադդեի և Վոլնուխինի տեսակները, Սպիտակատամների (Crocidura) ցեղին՝ կովկասյան երկարապոչ, պարսկական, հայկական և Դիննիկի տեսակները: Բազմատամևավոր սպիտակատամներից (Suncus) է թզուկային սպիտակատամը, որը համաշխարհային ֆաունայի կաթնա սունների ամենափոքր ներկայացուցիչն է (մարմնի երկար.՝ 3-5 սմ), և կուտորաների կամ ջրասրընչակների (Neomys) ցեղից՝ Շելկովնիկովի կուտորան: ՀՀ-ում լայնորեն տարածված են 725-3200 մ բարձր-ներում: Տեսակների մեծ մասը գերադասում է անտառային, մյուսները՝ տափաստանային կամ ենթալպյան գոտիները: Կիսաանապատում հազվադեպ են կովկասյան երկարապոչ սրընչակը (հաճախ հանդիպում է մարդաբնակ վայրերում) և Շելկովնիկովի կուսարան (ապրում է միայն գետերի, լճերի և ջրամբարների մոտակայքում, կերը հայթայթում է ջրում): Հազվադեպ են հայկական (հանդիպում է միայն Գառնիի շրջակայքում) և թզուկային (Վարդենիսի շրջակայքում) սպիտակատամները:

Օգտակար են. ոչնչացնում են վնասատու միջատներին: Առանձին տեսակներ մի շարք վարակների հա- րուցչակիրներ են:

ՍՐՆԳԱՀԱՎԵՐ (Bombycillidae), ճնճղուկանմանների կարգի թռչունների ընտանիք: Հայտնի է 3, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝սրնգահավը (Bombycillagarrulus). պատահական չվահյուր է: ՀՀ-ում առաջին անգամ գրանցվել է 1982-ին Երևանում՝ չուի ճանապարհին:

Մարմնի Երկար. 18 սմ է, թևերի բացվածքը՝ 32-35,5 սմ, կենդանի զանգվածը՝ 60 գ: Փետրածածկը վարդադարչնագույն ու մոխրագույն է, գլխին կա Երկար փետուրների փունջ (փուփուլ): Կզակն ու ակնաշերտը սև են: Ներքնապոչը շիկակարմրադարչնագույն է, թևի ներքին թափահարող փետուրների ծայրերը՝ փոքր կարմիր շերտով: Պոչի ծայրը դեղին է: Հասուն