Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/437

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տետրամեթիլմեթան


Մեթիլէթիլեն


Մեթիլացետիլեն


Տրիմեթիլկարբինոլ


Երբ անհրաժեշտ է շեշտել միացության տեսակը, որպես հիմք ընդունվում է այլ՝ ավելի հարմար բաղադրիչ, որին միացած խմբերի տեղերը ցույց են տրվում հունական այբուբենի տառերով՝

Տրիմեթիլքացախաթթու


α–օքսիպրոպիոնաթթու


γ-ամինակարագաթթու


Ժնևյան Ա–մամբ միացության անունը կազմվում է բառակազմության կանոնների համաձայն։ Նրա արմատը ածխածնային չընդհատվող ամենաերկար շղթայի (որը համապատասխանում է որնէ ածխաջրածնի) անունն է։ Անվանվող միացությունը դիտվում է որպես այդ ածխաջրածնի մոլեկուլում ջրածնի ատոմները ֆունկցիոնալ խմբերով ն այլ տեղակալիչներով փոխարինելու արդյունք։ Տեղակալվող խմբերի անուններն ավելացվում են միացության անվան արմատին՝ սկզբում կամ վերջում։ Ուղիղ շղթա ունեցող հագեցած ածխաջրածինների անունները կազմվում են ածխածինների թիվն արտահայտող հունական թվանշաններից և ունեն ան վերջավորություն (բացառություն են կազմում առաջին չորսը, որոնք ունեն պատահական անուններ).

Մեթան
Էթան
Պրոպան
Բուտան
Պենտան
Հեքսան
Հեպտան
Օկտան
Նոնան
Դեկան
Ունդեկան
Դոդեկան
. . . . . . . . . .
Էյկոսան
. . . . . . . . . .
Տրիակոնտան
. . . . . . . . . .
Տետրակոնտան

Հագեցած ածխաջրածնի մոլեկուլից ջրածնի մեկ ատոմ հանելիս առաջանում է ռադիկալ, որը կոչվում է ալկիլ ռադիկալ՝ –(մեթիլ), –(էթիլ), –(պրոպիլ) ևն։ Չհագեցած ածխաջրածինների անունները կազմվում են հագեցածների անուններից՝ նրանց ան վերջավորությունը մեկ կրկնակի կապի առկայության դեպքում փոխարինելով են–ով, երկուսի դեպքում՝ դիեն–ով, երեքի դեպքում՝ տրիեն–ով, եռակի կապի դեպքում՝ ին–ով, կրկնակի և եռակի կապ միաժամանակյա առկայության դեպքում՝ ենին–ով։

Ճյուղավորված ածխածնային շղթա ունեցող միացության անունը կազմելու համար գտնում են ածխածնի ատոմների ամենաերկար շղթան, իսկ եթե այդպիսիները մի քանիսն են՝ նրանցից ամենաճյուղավորվածը։ Շղթան համարակալում են այն ծայրից, որի մոտ ավելի շատ ճյուղավորումներ կան։ Միացության անունը կազմվում է՝ համարակալված ածխաջրածնի սկզբում ավելացնելով նրան միացած ռադիկալների (կողմնային շղթաների) անունները, ըստ ավագության։ Ավելի առաջ դրվում են նրանց տեղը ցույց տվող թվանշանները, որոնք հիմնական շղթայում գտնվող ածխածնի ատոմների համարներն են։ Եթե կողմնային շղթաները միանման են, ապա նրանց անունը տրվում է մեկ անգամ՝ ավելացնելով դի, տրի, տետրա և այլ նախդիրներ.

2, 4–դիմեթիլհեքսան


2, 3, 5–տրիմեթիլհեքսան


Չհագեցած միացությունների անուններում նշվում է նաև կրկնակի կամ եռակի կապի տեղը՝

2– մեթիլբուտեն– 1


2–մեթիլբուտին–3


2–մեթիլբուտեն–1-ին–3


2–մեթիլբուտադիեն–1, 3


Եթե գլխավոր ածխաջրածնային շղթայում ջրածնի ատոմները տեղակալված են ոչ թե ածխաջրածնային, այլ ուրիշ խմբերով, ապա պահպանվում է նույն համարակալումը և համապատասխան վերջածանցների միջոցով ցույց է տրվում միացության տեսակը՝ կախված տեղակալվող

Սխեմա 1
------------------------------------------→ I ←--------------------------
VI V II III IV
| ֆտոր | ամինո մեթիլ

| են | ոլ
| ֆտոր | հիդրոզինո | էթիլ | –ին | թիոլ
| բրոմ | հիդրոքսիլամինո | պրոպիլ | ոն
| յոդ | բուտիլ ան | ալ
| նիտրոզո | ամիլ մեթ | աթթու
| նիտրո պրոպ | սուլֆաթթու
բուտ
պենտ
հեքս
Ֆունկցիոնալ խմբեր Ածխաջրածնային
ռադիկալներ
Գլխավոր շղթա Բազմապատիկ կապեր Թթվածին պարունակող
ֆունկցիոնալ խմբեր և նրանց
ծծմբային անալոգները
Արմատ
Դրվում են գլխավոր շղթայի անունից առաջ։
Տեղը ցույց տվող թվանշանը դրվում է տեղակալիչի
անունից առաջ։
Համապատասխան վերջավորություններով դրվում են գլխավոր շղթայի անունից հետո։
Տեղը ցույց տվող թվանշանը դրվում է տվյալ վերջավորությունից հետո։