Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/505

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մշակույթը։ 1972/73 ուս. տարում Ա. շ–ում կար 10 միջնակարգ, 12 ութամյա, 2 տարրական, 1 հեռակա և 1 երեկոյան միջնակարգ դպրոց (6370 աշակերտ, 342 ուսուցիչ), պրոֆտեխնիկական ուսումնարան (260 սովորող), երաժշտական դպրոց (115 աշակերտ)։ 1973-ին Ա. շ–ում աշխատում էին բարձրագույն կրթությամբ 295 մասնագետ, որից 174 ուսուցիչ, 40 ինժեներ, գյուղատնտ. 38 մասնագետ, 32 բժիշկ։ Կան 21 ակումբ և մշակույթի տուն, 7 կինո, 17 գրադարան (102,7 հզ. կտոր գիրք). 3 մսուր–մանկապարտեզ (285 տեղով)։ Շրջանի գյուղերն օգտվում են ռադիոհեռուստատեսային հաղորդումներից։ 1965-ից լույս է տեսնում ՀԿԿ Ապարանի շրջկոմի և աշխատավորների դեպուտատների շրջսովետի «Ծաղկունք» թերթը։

Պատկերազարդումը տես աղ. XXIII, 384–85 էջերի միջև ներդիրում:

Ապարանի շրջանի բնակավայրերը

Բնակավայրի անվանումը Բնակավայրի տիպը Տնտեսությունների թիվը Բնակչության

թիվը (1970)

Ապարան քտա - 4651
Ալագյազ* գյուղ 112 675
Արագած գյուղ 364 2036
Արայի գյուղ 85 353
Ափնագյուղ գյուղ 87 431
Բուժական գյուղ 233 1205
Երնջատափ գյուղ 83 377
Թթուջուր գյուղ 82 362
Լուսագյուղ գյուղ 142 706
Ծաղկահովիտ* գյուղ 150 849
Ծաղկաշեն գյուղ 90 452
Հարթավան գյուղ 104 659
Ձորագլուխ գյուղ 86 468
Ղոնդաղսազ* գյուղ 93 506
Ղուռուբողազ* գյուղ 54 232
Մելիքգյուղ* գյուղ 156 891
Միրաք* գյուղ 46 203
Մռավյան գյուղ 132 682
Մուլքի գյուղ 96 625
Նորաշեն գյուղ 26 155
Նիգավան գյուղ 136 765
Շենավան գյուղ 196 1073
Չոբանմազ* գյուղ 71 410
Չքնաղ գյուղ 59 289
Ջամշլու* գյուղ 50 273
Ջառջառիս* գյուղ 125 619
Սանգյառ* գյուղ 68 377
Վարդաբլուր* գյուղ 129 669
Վարդենիս գյուղ 132 623
Վարդենուտ գյուղ 154 864
Փամբ քրդական* գյուղ 77 451
Քոռբուլաղ* գյուղ 28 160
Քուչակ գյուղ 330 1628

* ՀՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1972-ի մարտի 15-ի որոշմամբ այս բնակավայրերը մտել են ՀՍՍՀ Արագածի շրջանի մեջ։

Գրկ. տես Հայկական. Սովետական Սոցիալիսաական Հանրապետություն հոդվածի գրականությունը։

ԱՊԱՐԱՆԻ ՋՐԱՄԲԱՐ, գտնվում է Հայկական ՍՍՀ Ապարանի շրջանի հարավ–արևելյան մասում, Քասաղ գետի վերին հոսանքում։ Կառուցվել է 1962–67-ին, նախկին

Տեսարան Ապարանի ջրամբարի հս. հատվածից։ (նկար)

Զովունի և Քասաղ (այժմ՝ տեղափոխված) գյուղատեղերում։ Մակերեսը մոտ 8 կմ2 է, պատվարի բարձր. 50 մ, ընդհանուր ծավալը՝ 90 մլն. մ3, օգտակարը՝ 81 մլն. մ3։ Սնումը՝ Քասաղ գետից ե մթնոլորտային տեղումներից։ Ձմռանը սառցակալում է։ Օգտագործվում է ոռոգման նպատակով (7500 հա) և ձկնաբուծության համար։ Ջուրը բաց է թողնվում հունիսի սկզբներից (9–10 մ3/վրկ)։ Տարեկան Արզնի–Շամիրամ ջրանցքին տրվում է 37,5 մլն. մ3։ Ջրամբարի հարմար դիրքը և լեռնային կլիման նպաստավոր են շրջակայքում առողջարաններ ստեղծելու համար։ Գլխավոր հատակագծով նախատեսվում է կառուցել հանգստյան տներ, պիոներական ճամբարներ, պանսիոնատներ, մոտելներ և կեմպինգներ, ամառանոցային մսուր–մանկապարտեզներ, ամառային հանգստավայրեր, կարճատև հանգստի գոտիներ, զբոսայգիներ։ Ափերը կանաչապատվել ու ծառապատվել են։ Կառուցվում է (1972) Երևան–Ա. ջ. ավտոմայրուղին (Եղվարդով)։


ԱՊԱՐԱՆՋԱՆ (պարսկ. abrangan), զանազան նյութերից պատրաստված օղակաձև զարդ, օգտագործվել է գեղագիտական, հմայական և գործածական նպատակներով։ Հնագույն Ա–ները պատրաստվել են մամոնտի ժանիքներից և հայտնի են հին քարի դարից։ Նոր քարի դարի վերջերից գործածվել են նաև քարե Ա–ներ, բրոնզի դարում՝ մետաղյա Ա–ներ։ Հին Արևելքում Ա–ներ սովորաբար կրել են նաև տղամարդիկ, առավելապես՝ աստիճանավորները։ Նրբագեղությամբ հայտնի էին Հին Հունաստանի և Հին Հռոմի Ա–ները։ Ըստ հռոմեացի պատմագիր Ամմիանոսի, մարտադաշտում Տիգրան Մեծի նահատակված զինվորների վրա եղել են Ա–ներ, ինչպես նաև մանյակներ։ Ա–ները գործածվում էին նաև միջնադարյան Եվրոպայի երկրներում, ինչպես նաև XI–XIII դդ. Ռուսաստանում։ Այժմ Ա. կանանց նախասիրած, ոսկերչ. նուրբ հորինվածքով զարդ է։

Ապարանջան


ԱՊԱՐԱՆՔ, բնակության համար նախատեսված շինություն։ Ա–ի մեջ մտնում է բնակարանային համալիրի ամբողջական կազմը՝ բաղկացած կոմունալ, տնտեսական և բնակելի առանձնամասերից։ Հնում «Ա.» բառի տակ հասկացվել, են դղյակի կամ պալատի բնակելի հատվածները, շինություն առհասարակ և նույնիսկ բնակատեղի (Ա. բառից է առաջացել ներկայիս Ապարան շրջկենտրոնի անունը)։ Հայ ճարտարապետության մեջ հայտնի են Բագրատունյաց Ա. Անիում, կաթողիկոսական Ա–ները Դվինում և Զվարթնոցում, իշխանական Ա. Արուճում, Արծրունիների Ա. Աղթամարում։


ԱՊԱՐԱՆՔ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթում, Վանա լճից հսարավ–արևմուտք, Մամրտանքի գավառում, լեռնային դժվարամատույց վայրում։ XX դ. սկզբին ուներ 40 տուն՝ մոտ 300 հայ բնակիչներով։ Զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։ Ա–ում կար եկեղեցի (Ա. Աստվածածին) և նախակրթական վարժարան։ Գյուղի մոտ էին գտնվում «Ապարանից Ս. Խաչ» վանքը և հին բնակավայրի մնացորդներ։ Հիշյալ վանքից հնում մասունք է փոխադրվել պատմական Հայաստանի Նիգ գավառի Քասաղ կենտրոնը, որի համար էլ վերջինս X դարից անվանվել է 'Ապարան։ Ա. ավերվել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Բնակիչների մի մասին հաջողվել է փրկվել կոտորածներից և բնակություն հաստատել Արևելյան Հայաստանում։


ԱՊԱՐԱՏ (<լատ. apparatus–սարքավորում), 1. տեխնիկական սարք, հարմարանք (օր. հեռախոսային Ա.)։ 2. Կառավարման կամ տնտեսության որևէ բնագավառ սպասարկող հիմնարկություն կամ մի շարք հիմնարկություններ։ 3. Որևէ կազմակերպության աշխատողների համախումբ, հիմնարկության հաստիքային կազմ։ 4. Գիտական աշխատությանը, երկերի ժողովածուին վերաբերող ծանոթագրություններ, տեղեկատուներ և այլ լրացուցիչ տեղեկություններ (գիտական Ա.)։ 5. Հետազոտման մեթոդ, եղանակ (մաթեմատիկական Ա.)։


ԱՊԱՐ ԿԱԶՄՈՂ ՄԻՆԵՐԱԼՆԵՐ, լայնորեն տարածված միներալներ, որոնցից գերազանցապես կազմված են ապարները։ Տարբերում են. գլխավոր Ա. կ. մ., որոնք կազմում են ապարի զանգվածի հիմնական մասը, երկրորդական՝ կազմում են ապարի կշռի մի քանի տոկոսը, և ուղեկից՝ կազմում են ապարի կշռի մոտ 1%։ Ապարի անվանումը հիմնականում կատարվում է գլխավոր Ա. կ. մ–ի քանակությունից ելնելով։ Մագմատիկական և մասամբ մետամորֆային ապարների հիմնական Ա. կ. մ. են՝ դաշտային սպաթները, ֆելդսպաթոիդները, ամֆիբոլները, պիրոքսենները, փայլարները, քվարցը ևն։ Նստվածքային ապարներում գլխավոր Ա. կ. մ. են քվարցը, կալցիտը, դոլոմիտը, կավային միներալները։


ԱՊԱՐՆԵՐ, երկրակեղևը կազմող բնական միներալային ագրեգատներ։ Ըստ ծագման լինում են՝ մագմատիկական, նստվածքային և մետամորֆային։ Մագմատիկական (հրային) Ա. առաջա–