Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/107

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

փորձը մեծապես յուրացրել են իտալ․ կլասիցիստները։ Իր լեզվաբանական աշխատություններում Տ․ պաշտպանել է իտալ․ գրական լեզվի կանոնացման անհրաժեշ տությունը։


«ՏՐԻՍՏԱՆ ԵՎ ԻձՈԼԴԱ» միջնադարյան և նոր ժամանակների արեմտաեվրոպ․ գրկյան հուշարձան։ Ունի կելտական ծագում (Դրուստան U Եսսիլտ)։ Սյուժեի հիմ քում Կոռնուելի թագավորի կնոջ՝ Իզոլդայի ողբերգական սերն է իր ամուսնու զարմիկի՝ ասպետ Տրիստանի հանդեպ։ Առաջին անգամ մշակել են ֆրանսիացի բանաստեղծները, այդ թվում՝ Բերուլը U Թոմասը (XII դ․ 70-ական թթ․)։ Թոմասի երկը XIII դ․ սկզբին վերամշակել է էլ– զասցի Գոտֆրիդ Ստրասբուրգցին։ Հայտ նի են սիրավեպի մի շարք հետագա մշա կումներ՝ անգլ․, իտալ․, իսպ․ (բոլորը XIII դ․), չեխ․ (XIV դ․), սերբ․ (XV դ․), բելոռուս․ (XVI դ․) են։ Ռոմանտիզմի շըր– ջանում այդ սիրավեպի հիման վրա գրվել են Ա․ Շլեգելի, Վ․ Սկոտի, Կ․ Իմերմանի պոեմները, Ռ․ Վագների օպերան (բեմ․ 1865)։ XX դ․ սկզբին ֆրանսիացի գիտնական ժ․ Բեդյեն սիրավեպի տարբեր մշակումների օգնությամբ վերականգնել U վերաշարադրել է մեգ չհասած հնագույն ֆրանս․ պատումը (հայ․ հրտ․ «Տրիստանի U Իզոլդայի սիրավեպը», 1958)։


ՏՐԻՏԻՈՒՄ (լատ․ Tritium), T (կամ 3H), ջրածնի ռադիոակտիվ իզոտոպ, զանգվա ծի թիվը՝ 3 (այստեղից էլ անվանումը՝ < հուն, xptxog–երրորդ)։1934-ին հայտնագործել են է․ Ռեզերֆորղը, Մ․ Լ․ Օլիֆանտը և Պ․ Հարտեկը։ Տ․ p-ակտիվ է (Ep= = 0,0Տ Մէվ), T,/2= 12,262 տարի։ Տ–ի միջուկը տրիտոնն է։Բնության մեջ Տ․ աննշան քանակությամբ գոյանում է ազոտի ւստոմների վրա տիեզերական ճառագայթման նեյտրոնների ազդեցությամբ (}4N -fn-> –>fT~l-1gC), ինչպես նաև նայն ճառա գայթման առաջացրած միջուկային ճեղքումների ժամանակ։ Ստացված Տ–ի և օդի թթվածնի միացումից առաջացած «գերծանր ջուրը» անձրևի հետ իջնում է երկրի վրա։ Բնական ջրերում Տ–ի պարունակու թյունը ջրածնի համեմատությամբ կազ մում է ^10~*8։ Արհեստականորեն Տ․ ստացվում է միջուկային ռեակտորում՝ լիթիումային թիրախի նեյտրոնափն ճառագայթման ժամանակ (jLi+n-»JT+ -f JHe) կամ ցիկլոտրոնում՝ դեյտերիումի կամ բերիլիումի թիրախները դեյտրոն– ների փնջով ռմբակոծելիս։ Տ․ կիրառվում է ջերմամիջուկային սինթեզի ռեակցիանե րում՝ որպես կարևորագույն բաղադրիչ, ջերմամիջուկային ռոլմբերում՝ որպես վառելիք, ինչպես նաև քիմ․, կենսբ․ և ջրաբանական հետազոտություններում։ Эванс Э․, Тритий и его соедине ния, пер․ с англ․, М․, 1970․ Հ․ Բադաչյան

ՏՐԻՏՈՆ ջրածնի ռադիոակտիվ իզոտո պի՝ տրիտիումի միջուկը։ Նշանակվում է է տառով։ Պարունակում է 3 նուկլոն (1 պրոտոն և 2 նեյտրոն)։ Զանգվածը հավասար է 3,01646 զանգվածի ատոմական միավորի, սպինը՝ 1/2-ի (հ միավորներով), մագնիսական մոմենտը՝ 2,979 միջուկային մագնետոնի։ Նուկլոնների կապի մի ջին Էներգիան 2,78 Մէվ Է։


ՏՐԻՏՈՆ (հուն․ xpCtovov, < xpi – բարդ բառերում՝ երեք և xovoc; – տոն), երաժշտության մեջ՝ և ո ա ա ո ն, չադում {գամմայում) երեք ամբողջ տոների հաջորդականությունը (օրինակ, ֆասոլլյասի)․ այդպիսի հաջորդականության ծայրի հնչյունների միջև ընկած մեծաց ված կվարտա ինտերվաչը (ֆա–սի)։ Եր բեմն Տ․ է անվանվում նաև փոքրացված կվինտա ինտերվալը (օրինակ, ֆա–դո բեմոլ)։


ՏՐԻՏՈՆՆԵՐ (Triturus), սաւամանդրների ընտանիքի պոչավոր երկկենցաղների սեռ։ Մարմնի երկարությունը մինչև 18 սմ Է։ Պոչը կողքերից սեղմված է մաշկային եզրաշերտով։ Հայտնի է Տ–ի 10 (ՍՍՀՄ–ում՝ 5) տեսակ, տարածված Եվրոպայում և Ասիայի մերձակա շրջաններում, գլխա վորապես անտառներում։ Բեղմնավոր ման շրջանում (գարնանը և ամռան սկզբին) ապրում են ջրում (ոչ խորը, սովո րաբար չհոսող ջրամբարներում)։ Բեղմնա վորությունը ներքին Է։ Թրթուրները հասուն անհատների են վերածվում 3–5 ամսից, երբեմն միայն հաջորդ տարին։ Սնվում են մանր խեցգետնակերպերով, փափկամորթներով, գորտերի ձուղպով, անձրևորդերով, միջատներով ևն։ Օգ տագործվում են որպես լաբորատոր կեն դանիներ։ Տ․ են անվանում նաև որոշ այլ պոչավոր երկկենցաղների։ ՍՍՀՄ–ում Տ–ի 3 տեսակ գրանցված է Կարմիր գըր– քում։ ՏՐԻՐ (Trier), քաղաք ԳՖՀ–ում, Մոգել գետի ափին, Ռեյնլանդ Պֆալց երկրում։ 98 հզ․ բն․ (1977)։ Կա սննդհամի, տեքստիլ, կոշիկի արդյունաբերություն, մեքենաշի նություն, մետաղե իրերի, Էլեկտրոնային սարքերի արտադրություն։ Խաղողագոր ծության և գինեգործության շրջանի կենտ րոն Է։ Ունի համալսարան։ Մ․ թ․ ա․ I դ․ Տ․ եղել է հռոմ․ ռազմ, ճամբար, որը հիմնվել է տրևերների գալլական ցեղի սրբավայրում, հետագայում հռոմ․ Բելգիկա ւղրովինցիայի գլխ․ քաղաքն Էր։ Դիոկղետիանոս կայսեր (284–305) օրոք Գալլիա պրե– ֆեկտուրայի գլխ․ քաղաքն Էր, կայսրու թյան 4 մայրաքաղաքներից մեկը։ IX դ․ դարձել է արքեպիսկոպոսության կենտ րոն։ XV–XVIII դդ․ Տ–ում գործել է համալ սարան։ 1794-ին Տ․ միացվել է Ֆրանսիա յին, 1814–15-ին՝ Պրուսիային։ 1848– 1849-ի հեղափոխության շրջանում Հռենոսի նահանգի դեմոկրատական շարժման կենտրոններից Էր։ Առաջին համաշխար հային պատերազմից (1914–18) հետո Տ․ օկուպացրել են (մինչև 1930-ը) ֆրանս․ և ամեր․ զորքերը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից (1939–45) հետո մտցըվել է ֆրանս․ օկուպացիոն գոտու մեջ։ 1949-ից ԳՖՀ կազմում Է։ Պահպանվել են հին հռոմ․ (I–IV դդ․) և ռոմանական (IV– XVIII դդ․) ճարտ․ հուշարձաններ։ Տ․ Կ․ Մարքսի ծննդավայրն Է, այստեղ է նրա տուն–թանգարանը։ ՏՐԻՈհՍ՚ՎԻՐԱՏ տես Եռապետություն։

ՏՐԻՈՒՄՖ (լատ․ triumphus), հաղթա հանդես, հաղթատոն, Հին Հռոմում կարևոր հաղթանակ տարած զորա վարի մուտքը Հռոմ։ Հաղթական երթի (Մարսյան դաշտից մինչև Կապիտոլիումի Յուպիտերի տաճարը) առջևից գնում էին ծերակուտականները և պաշտոնյաները, այնուհետև՝ դափնեպսակով և Ցուպիաերի հատկանիշներով զարդարված զորավարը՝ չորս սպիտակ ձի լծած կառ քով, շրջապատված երաժիշտներով ու երգիչներով, ապա՝ զորքը։ Վերջում տանում էին ավարը և անվանի գերիներին։ Այդ արարողության համար կառուցվել է հաղթակամար։ Տ․ կատարվում էր ծե րակույտի թույլտվությամբ և զորավարին տրվելիք բարձրագույն պարգևն Էր։ Կայսրության ժամանակաշրջանում Տ–ի արժա նացել են միայն կայսրերը և նրանց մերձավոր ազգականները։ Փոխաբերա կան իմաստով՝ վւայլուն հաջողություն, նշանավոր հաղթանակ։

ՏՐԼԱՇԵՆ Դրլաշ և ն, գյուղ Արմ․ Հայաստանում, Վանի վիլայեթի Թիմար գավառում, Վան քաղաքից հսարլ․, Մարմետ գետի հովտում, բլրի ստորոտին։ XX դ․ սկզբին ուներ 657(95 տուն) հայ բնակիչ։ Զբաղվում էին հացահատիկի մշակությամբ, այգեգործությամբ, անաս նապահությամբ, արհեստներով։ Գյուղում կար եկեղեցի և վարժարան։ 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ, Տ–ի հայերը դիմել են ինքնապաշտպանության, ապա ապաստա նել Վանում, որտեղից գաղթել են Արլ․ Հայաստան։ Գ․ Բադաչյան


ՏՐՆԳԻ զուռնի տրնգի, երիտասարդ տղամարդկանց կովկասյան քաղա քային մենապար։ Տարածված էր XIX դ․ 1-ին կեսին, արհեստավորական խավերում։ Ունի երկու մաս․ 1-ին՝ դանդաղ Սասում պարողը կատարում է մի շրջան, ապա կանգնելով կենտրոնում ցուցադրում է 2-րդ՝ արագ մասը՝ իր կատարողական հմտությամբ ու ճարպկությամբ։ Առաջինի պարելու ժամանակ նախապատրաստվում է հաջորդ պարողը։ Պարտադիր կատար վում է մեկ շրջան, ապա կենտրոնի մրցութային մասը։ Բոլորն էլ աշխատում են հնարավորին չափ արագ ու բարդ պարա քայլեր կատարել։ Տ․ կատարվել է հարսա նիքների, տոնախմբությունների ժամանակ։ Պարեղանակի չափը Է, տեմպը գնալով արագանում Է, քայլերն ու շարժումները կտրուկ են։ Պարեղանակը կա տարվում է զուռնայով, ռիթմն ու տեմպը շեշտվում դհոլի նվագով։ Հետագայում խիստ բարդանալով՝ դուրս է եկել կենցաղից և վերջին երեք տասնամյակների ընթացքում դարձել անսամբլների ծրագրային պարերի բաղկացուցիչ մասերից։ ժ․ Խաչատրյան․


ՏՐՆԿԱ (Trnka) Ցիրժի (1912–1969), չեխ կինոռեժիսոր–մուլտիպլիկատոր։ ՉՍՍՀ ժող․ արտիստ (1963)։ Ստեղծագործական գործունեությունն սկսել է 1928-ին, տիկնիկների թատրոնում՝ 6ո․ Մկուպայի ղե կավարությամբ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին աշխատել է Պրագայի Ազգ․ թատրոնում որպես նկարիչ։ Պատերազմից հետո Տ․ եղել է տիկնի կային կինոյի առաջին ստեղծողներից։ Լավագույն մուլտիպլիկացիոն ֆիլմերից են՝ «Արքայազն Բայայան» (1950, ըստ Նեմցովայի), «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները» (1955, ըստ Հաշեկի), «Գուրվինեկի կրկեսը» (1955), «Ձեռք» (1966):