վրայից անցնել, — անցավ ու ձախողեց: Այս քաղաքականությունը այն հետևանքն ունեցավ, որ հզորները եկան ու անցան մեր ու թուրքերի վրայից, հարվածելով առանձին-առանձինին, բայց երկուսիս անխտիր, տիրանալով այն հողերին, ուր մենք դարերրով արյուն և քրտինք ունեին թափած:
Հրատարակության տալով «Հայ-թուրքական կնճիռը», «Յուսաբեր»-ը նպատակ ունի պատմական փաստերի լույսի տակ հայ և թուրք ղեկավարների լուրջ խորհրդածության նյութ դարձնել այն եղերական անցյալը, որ հայ ժողովուրդը ունեցավ հատկապես մեծ պատերազմի ընթացքում և այն արյունոտ պատմությունը, որ Օսմանյան երբեմնի հզոր պետությունը Վիեննայի պարիսպների տակից բերեց ու հասցրեց մինչև Էնկյուրի:
«Հայ-թուրքական կնճռի» հեղինակի անունը կրկնակի արժեք է տալիս այս ուշագրավ ուսումնասիրության: Կարելի է չհաշտվել նրա տեսակետների հետ — այդ՝ ըմբռնումների խնդիր է, — սակայն անկարելի է այդ տեսակետների վրայից թեթևորեն անցնել, առանց նախապես դառն խորհրդածության նյութ դարձնելու այն ամենը, ինչ այնքան խոր ու վարակիչ անկեղությամբ և այնքնա դառն կսկիծով արձանագրված է այս գրքույկի գրեթե յուրաքանչյուր ամեն մի էջի վրա:
Հին Թուրքիան. խալիֆայության ու սուլթանության դասական օրրանը, երեկ չըմբռնեց այն ճշմարտությունները, որոնք արձանագրված են այս աշխատության մեջ:
Թերևս ըմբռնի այսօր, երբ նա. մեկ հանդուգն ընդվզումով, փորձեց ջախջախել այն շղթաները, որոնք այդ երկու ներխող հաստատությունները նետել էին նրա վտիտ վզին:
Եթե այդպես լինիի, — ապա հենց այժմվանից կարելի է ասել, որ մի նոր ու լուսավոր էջ պիտի բացվի ընդհանրապես Արևելքի և հատկապես Թուրքիայի և Հայաստանի համար: