Էջ:Մի ավանդություն 4.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


Ի թվ. ՉԼ.

Ողորմութեամբն Աստուծոյ ես Տէրունս որդի Խալըլին իմ աղբէրացովս կանգնեցի զԽէչս յանուն Գրիգորոյ որ զուր և դառն մահուամբ ի Քրիստոս փոխեցաւ որ է պարծանաց և զմարդոյ էղբայր մեր որք երկրպագէք յաղաւթս յիշեցէք», պատվանդանի ձախ երեսին՝ «Վահրամ յիշեցէք»։

Նույն հանգստարանում հիշյալ արձանից դեպի արևմտահյուսիս գտնվում է մի այլ արձան՝ չորսանկյունի և չորս երեսն ևս քանդակած։ Այդ քանդակների նշանակությունը զանազան կերպով են բացատրում գյուղացիները։

Նրա պատվանդանի վերա կա հետևյալ բավական անմիտ արձանագրությունը. «Ես Վահրամ զաւտար շինաբ քաննկ թողի վկայ ապնայն Գագկայ Խորիշահ ով խափանէ յժը հայրապետաց նզովեսցի Տէր Աստուած ողորմի մխիթարչին»։

Գյուղացիները մեր հիշած երկու հուշարձանները համարում են քույր և եղբոր խաչարձաններ։ Առաջինին եղբայր―Լուսավորիչ, երկրորդին քույր―Աստվածածին անվանելով։ Այժմ մենք կաշխատենք գտնել, արդյոք այդ ավանդությունը հիմք ստանո՞ւմ է մեր պատմագրերից ևս։

Առաջինի արձանագրությունից իմացանք, որ զուր ու դառն մահվամբ ի Քրիստոս փոխված մի անձնավորություն է Գրիգոր անունով․ իսկ երկրորդից չիմացանք, թե Գագիկի՞նն է թե՞ Խորիշահինը։ Եթե ենթադրենք, ժողովրդի ավանդությունը ճշմարիտ է, և քույր ու եղբայր են դրանք, ուրեմն այս մահարձանն էլ քրոջ համարելով՝ կարող է Խորիշահինը լինել և ոչ Գագիկինը, որովհետև Խորիշահ կնոջ անուն է և ոչ Գագիկ։ Սակայն ո՞վքեր են դրանք։

Մեր կարծիքով, առաջինը պետք է լինի Գրիգոր Մամիկոնյան Մարզպանը՝ որ ապրում էր ԺԲ դարում և Խորիշահը՝ նրա քույրը։ Դսեղ գյուղին մոտերքը գտնվող սուրբ Գրիգոր կոչված մի վանքի արձանագրության մեջ հիշված է «ԹՎ. ՈՂ. Գրիգոր որդի Մարծպանայ…»― «ԹՎ. Ոկզ-Ես Կոստանդ որդի Գրիգոր թոռն Համազասպայ…»։ Իսկ մեր պատմիչներից էլ Կիրակոս