Էջ:Պարույր 10.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մեջ, իր անսահման գիտությամբ լռեցրեց բոլոր փիլիսոփաներին և «անհաղթ փիլիսոփայի» անուն ստացավ։ Եզնիկը, Հովսեփը, Ղևոնդը, Կորյունը զարմացրին Մաքսիմիանոս եպիսկոպոսին իրանց բարձր աստվածաբանական հմտությամբ։ Իմ եղբայր Մամբրեն, Եղիշեն, Ղաղար Փարպեցին նույնպես նշանավոր հանդիսացան և որպես հզոր աստվածարաններ, և որպես խորին գիտնականներ։ Ես ուրիշ շատ երիտասարդների մասին չեմ խոսում, որոնք նույնպես դեպի արևմուտք դիմեցին իրանց ուսումը կատարելագործելու նպատակով, և զարմանալի հառաջադիմություն գործեցին։ Այժմ հիշյալ երիտասարդները, լսելով մեր աշխարհի աղետները, մասամբ վերադարձել են հայրենիքը, մնացածներն ևս շտապում են գնալ։ Նրանք տանում են իրանց հետ մի նոր զենք Հայաստանը փրկելու, և դա է— լուսավորությունը։

Հռետորը, որ բոլոր ժամանակը խորին ուշադրությամբ լսում էր, կամաց հարցրեց.

— Դուք կարծում եք, որ լուսավորությունը կփրկե՞ Հայաստանը։

— Ոչ միայն կարծում եմ, այլ համոզված եմ,—ջերմությամբ պատասխանեց երիտասարդը։— Դուք, երևի մոռացել եք, թե վերջին ժամանակներում ինչ դժբախտ անցքեր անցան մեր աշխարհում։ Հայաստանի բախտավորությունը միայն նրանում էր, որ այդ