Էջ:Ջալալեդդին10.png

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այնքան սովորած էին այս բարբարոս ժողովրդի ցույցերին, որ ամենաչնչին երևույթից կարող էր շատ բաներ գուշակել։ Այս պատճառով արյունը զարկեց նրա գլխին, երբ տեսավ, որ նրանց նիզակների ծայրերին դրոշակների նման ծածանվում էին շորի կտորներ։ Հմուտ աչքը առաջին անգամից կարող էր նկատել, թե դրանք կնոջ հագուստներ էին, և այն ստորին հագուստը, որ համեստությունը միշտ հեռու է պահում տղամարդի աչքերից․․․

Դա բարբարոսության ամենախայտառակ մի ցույցն է, որ պարկեշտ կանանց ողջախոհությունը բռնաբարելուց հետո, դեռահաս կույսերի անմեղությունր խախտելուց հետո, չարագործը, որպես պարծանք իր անբարոյականության, որպես հաղթանակի նշան,— նրանց ամոթո ծածկույթը ցցում է իր նիզակի գլխին, ցույց տալու համար, թե ինքը խղճի և ազնվության դեմ մի գործ է կատարել․․․։

Երիտասարդը իր վրդովմունքը զսպելով, մոտեցավ խմբին, և պահպանելով իր ծպտյալ դերը, տվեց սովորական ողջույն քրդերեն լեզվով.

— Բարի՛ ճանապարհ։

— Բարի՛ ճանապարհ և քեզ,— պատասխանեցին նրան, հարցնելով.

— Ո՞րտեղից այսպես։

Երիտասարդը իր նիզակը նեցուկ տալով մարմնին, կանգնեց, պատասխանելով.

— Վանից։

— Ի՞նչ կա, ո՞ւր եք գնում։

— Գնում եմ Բաշ-Կալա[1]։ Փաշայից նամակ եմ տանում Մուդուրին։

Քրդերը խորհրդավոր կերպով նայեցին մինը մյուսի երեսին։

— Դուք ո՞ւր եք գնում,— հարցրեց երիտասարդը։

— Գավուրների դեմ,— ասաց նրանցից մեկը,— Շեյխը կանչել է։ Գնում ենք կռվելու։

— Որպես երևում է, դուք ձեր առաջին քաջությունը փորձել եք այդ ողորմելի շորի կտորների վրա…— ասաց երիտասարդը հեգնական ծիծաղով։

— Այդ մի փոքրիկ որս էր, որ պատահեց մեզ ճանապարհի

  1. Աղբակ գավառի բերդաքաղաքն է։