Էջ:Ռուս սոցիալ հեղափոխականների ծրագիրը, Ն․ Հանգոյց.djvu/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գին իջեցնում է գործաւորի առանց այն էլ ողորմելի օրավարձը և ահա աշխատաւորը զրկւում է ոչ միայն բարոյական ու մտաւոր զարգացումից, որ չունէր արդէն, այլ և կուշտ ուտելուց։

Տնտեսութեան այս ձևը առաջ է բերում մի ահեղ և շահամոլ մրցում, ուր ամէնքը կռւում են ամէնքի դէմ կեանքի մէջ արտօնեալ դիքը գրաւելու համար: Այս կարգերի մէջ օրէցօր ծաւալւում է դրամի ամենազօր իշխանութիւնը. ամէն ինչ դառնում է հաշւի և վաճառքի նիւթ. մեր կեանքի բոլոր բարոյական հիմունքները քայքայւում և փլում են: Ամէնքը կռւում են ապրուստի համար, ուստի տակ տալով ամէն սրբութիւն, ամէն բարձր ու ազնիւ բան:

Սակայն դրամատիրական տնտեսութիւնը ունի նաև իր դրական կողմերը եթէ ոչ ներկայի, գոնէ ապագայի համար: Դրամատիրական տնտեսութեան ծոցում այսօր կան սաղմեր, որոնք ծլելով պիտի աճին և զարգանան և գալիք լաւագոյն տնտեսական կազմակերպութեան սիւները դառնան: Նեղ են այսօրւան տնտեսութեան սահմանները, շատ չնչին են նաեւ այն յարաբերութիւնները, որ առաջ են եկել մարդկային ընկերութեան զանազան խաւերի մէջ: Բայց նոյնիսկ այս նեղ շրջանակի մէջ արդէն ծնունդ են առել հաւաքական աշխատանքի ձևերը և խոշոր չափեր ունեցող տնտեսական կազմերը:

Այս նոր երևոյթների զարգացումը դեռ շա՜տ անկատար է և շատ միակողմանի. բայց նա կայ, գոյութիւն ունի և գնալով աճում է: Այստեղ ահա երևում են դրամատիրական տնտեսութեան ստեղծագործող կողմերը. այստեղ պատրաստւում