Էջ:Ռուս սոցիալ հեղափոխականների ծրագիրը, Ն․ Հանգոյց.djvu/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սակայն ամէն մի հասարակութեան մէջ մասնաւորապէս և մարդկութեան մէջ ընդհանրապէս այս նոր, դասակարգային կռւից առաջ եղած են շատ ուրիշ կռիւներ և մրցութիւններ ուրիշ հիմունքներով, որոնք կամ դեռ չեն վերացած բոլորովին կամ թէ նրանց՝ կայծերը մնում են դեռ մոխրաթաղ: Այսպէս են Հինաւուրց միջդասային, ցեղային, կրօնական և ազգային կռիւները իրենց դեռ չմարած հետքերով:

Դասակարգային հակամարտութիւնը, որ հասարակութեան գիտակցութեան մէջ մտնելով՝ արտայայտւում է իբրև մի կազմակերպւած քաղաքական մրցանակ, գալիս ընդհարւում է վերը յիշւած հին կռիւների հետքերին, խաչւում, խճողւում է նրանց հետ և այսպիսով իրերի տարրերային ըհթացքին մէջ՝ գնալով շեշտւում է հաւաքական և նախահաշւած միջամտութիւնը։ Դասակարգերը ընդհարումների և մրցումների այդ բաւիղի մէջ աշխատում են մտցնել որոշ կարգ և հետևողականութիւն:

Շահագործող դասակարգերը իրենց ընդհանուր շափերը պաշտպանելու համար կազմում են միութիւններ. ծնունդ են առնում հսկայական դինդիկաները և տրեօստները: Յենւած այս միութիւնների վրայ, որոնք ահագին դրամական միջոցներ ունեն, շահագործողներն իրենց ձեռքն են առնում հասարակութեան արդիւնաբերութեան և սպառման բոլոր պայմանները. արդիւնաբերում են իրենց ուզած չափով և թելադրում են իրենց ուզած գները, որովհեաև միութիւններ կազմելով՝ վերացնում են մրցումը իրենց դէմ և տէր են դառնում սպառողական