Էջ:Ռուս սոցիալ հեղափոխականների ծրագիրը, Ն․ Հանգոյց.djvu/20

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րումները և վաղանցուկ, արտաքին երեւոյթների դէմ մղւած կռիւները։ Սրանց տեղ առաջ է գալիս մի կազմակերպւած, խելացի և ահաւոր պայքար։ Եւ արդէն պայքարում, կռւում են ոչ թէ այս կամ այն մասնաւոր դէպքի դէմ, այլ նշման և հարստահարութեան, բռնութեան և շահագործումի բուն իսկ հիմքերի դէմ։ Այս կռիւը շատ աւելի կատաղի է և զօրաւոր, որովհետև նա մղւում է աշխատաւոր դասակարգի տնտեսական, քաղաքական և հոգեկան ազատագրութեան համար։ Աշխատաւորը չունի կուշտ հաց և կարգին բնակարան, նա չունի քաղաքական իրաւունքներ և իր թշւառութեան մէջ խաւար է և տգէտ. նա բարձրացնում է իր ահարկու մուրճը փշրելու համար այս երրեակ շղթան:

Ինչպէս կենսական ամէն մեծ շարժում՝ աշխատաւոր ժողովուրգի այս ազատագրական շարժումն ևս ունի իր արտայայտութիւնը. միջազգային յեղափոխական ընկերվարականութիւնը սրա ամենահետևողական արտայայտութիւնն է, սրա գիտական լուսաբանութիւնը և ընդհանրացումն է միանգամայն:

Ընկերնե՛ր, ամէն շարժում փոքր չափերով է սկսւում և եթէ կենսունակ է՝ մեծանում է և լայն չափերի է հասնում: Այսօր ընկերվարական հոսանքը լայն ծաւալ ունի. նա ցանցել է ամբողջ աշխարհը, ամէն տեղ, ուր կայ բռնութիւն և շահագործում՝ հնչում է նրա աւետաբեր ձայնը: բայց շատ ժամանակ չէ անցել այն օրից, երբ նա գիտակից յեղափոխական փոքրամասնութեան աշխարհահայեացքն էր միայն։

Անցան տարիներ. գերմարդկային ճիգերով այս լուսաւոր գաղափարները տարածւեցին, մը–