Էջ:Ռուս սոցիալ հեղափոխականների ծրագիրը, Ն․ Հանգոյց.djvu/21

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տան ժողովրդական խուռն երամների մէջ, դարձան նրանց մի ստւար մասի գիտակցութիւնը և այսօր մենք հասել ենք այնտեղ, որ թէ՛, արդիւնաբերական կեդրոնների պրօլետարը և թէ՛ աշխատաւոր գիւղացին գիտակցում են արդէն, որ իրենք իսկապէս կազմում են մի մեծ դասակարգ, բանւորական մի վիթխարի բանակ:

Այսօր իրենց փրկութեան գրաւականը տեսնում են իրենց դասակարգային միութեան մէջ և արդէն իրենց բոլոր տեղական, մասնաւոր և առժամեայ շահերը մի անօրինակ անձնւիրութեամբ ստորադասում են մի շատ մեծ ու վսեմ նպատակի՝ աշխարէի սօցիալ—յեղափոխական յեղաշրջման:

Բայց ո՞րն է այդ յեղաշրջման ծրագիրը. ի՞նչ է աշխատաւոր խաւերի տենչանքը:

Վեհ է այդ ծրագիրը և պարզ միանգամայն: Նրանք ձգտում են համայնացնել աշխատանքը, սեփականութիւնը և տնտեսութիւնը. նրանց տենչանբն է, որ ամէնքը աշխատեն միասին, ամէն հարստութիւն պատկանէ ամէնքին և ամէն անտեսութիւն ընդհանուրինը լինի։

Նրանք պահանջում են, որ Մասնաւոր սեփականութիւնը վերանայ աշխարհից. նրա հետ կը չքանան նաև բոլոր դասակարգերը։ Ունեցող–չունեցողներն են, որ կազմում են այսօրւան անարդար հասարակութիւնը և անհաւասար դասակարգերը: Անհատական՝ մասնաւոր սեփականութեան չքացումով՝ հասարակութիւնը տնտսօրեն և իրավաօրեն միապաղաղ կը դաունայ:

Այսօրւան պետութիւնները որոշ դասակարգերի շահեր են պաշտպանում միայն. նրանք ստիպողական և բռնադատող բնոյթ ունին, որով-