Էջ:Ռուս սոցիալ հեղափոխականների ծրագիրը, Ն․ Հանգոյց.djvu/3

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԵՐԿՈՒ ԽՕՍՔ

Շատ տեսակէտներով օգտակար է, որ Հայ ընթերցողը ծանօթանայ ռուս Ընկերվար–Յեղափոխականներէ ծրագրին: Նա մի ամբողջական և ամփոփ աշխարհահայեացք է՝ յենւած մի կողմից գիտութեան, և միւս կողմից ռուս ժողովուրդի խորին ուսումնասիրութեան վրայ: Նա ռուս առաջադէմ մտքի լաւագոյն արտայայտութիւնն է: Նրա գրած պահանջները ամենից լաւ լուծում են բապմամիլիօն և այլատարր կայսրութեան թէ՛ քաղաքական և թէ՛ տնտեսական կնճռոտ հարցերը: Նա հանդիսանում է համամարդկային գաղափարների ազգայնացման ամենալաւ նմուշներից մէկը:

Մեր ամենից զօրեղ ու ծաւալուն կազմակերպութիւնը՝ Հ. Յ. Դաշնակցութիւնը սերտ առնչութիւն ունի ընկերվար—յեղափոխականների հետ թէ՛ տեսական և թէ՛ գործնական ասպարէզում: Հետաքրքիր ընթերցողին այս գրութեամբ մենք տալիս ենք համեմատութեան մի եզր։ Երկու ծրագրի ակնյայտնի նմանութիւնները պարզ փոխադրութեան արդիւնք չեն, այլ հետևանք նոյն արմատից աճելուն։ Հ. Յ. դաշնակցութեան ականաւոր հիմնադիրներից մի քա–