Էջ:Ռուս սոցիալ հեղափոխականների ծրագիրը, Ն․ Հանգոյց.djvu/8

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

իրանց շահերով. այս հակամարտութեան զարգացումը կազմում է մարդկային պատմութեան բովանդակութիւնը. անհատը կեանքի մէջ ոչ մի նշանակութիւն ունի:

Մենք այս տեսակէտը համարում ենք սխալ: Մենք ընդունում ենք, որ, այո՛ հասարակութիւնը կազմւած է դասակարգերից: Մենք համոզւած ենք, որ դասակարգային հակամարտութիւնը շատ մեծ դեր է խաղում կեանքի մէջ. այդ հակամարտութեամբ կարելի է մեկնել պատմական շատ երևոյթներ։ Բայց միևնոյն ժամանակ մենք պնդում ենք, որ առանձին անհատները նոյնպէս դեր ունեն պատմութեան մէջ, որ գիտակից անհատը մեծ ազդեցութիւն ունի ընկերային (սօցիալական) կեանքի վրայ:

Մարդկային կեանքի ընթացքը տարրերային է այն չափով, որ չափով նա անգիտակից է և արդիւնք բնական և բնազդական ոյժերի: Երբ անհատների մէջ ծագում է գիտակցութեան լոյսը, այն ժամանակ նրանք կարող են ազդել կեանքի այս տարրերային հոսանքի վրայ և նրա ընթացքը փոխել իրենց կարողութեան համեմատ: Այս դերը կարող են խաղալ բոլոր գիտակից անհատները, բայց առաւելապէս նրանք, որոնք տոգորւած են արդարութեան և ճշմարտութեան վառ սիրով: Այս վեհ գաղափարների անունով նրանք միջամտում են կեանքի տարրերային յորձանքին և ազդում նրա ուղղութեան վրայ:

Անհատը այնքան աւելի կարող է միջամտել կեանքի հոսանքին, որքան աւելի է գիտակցում իր՝ անհատական և բնութեան ոյժերին: Ճանաչելով բնութեան ոյժերը՝ անհատը կարողանում է տիրել նրանց կամ որ նոյնն է՝ կառավարել այդ