Էջ:Վերք Հայաստանի 01.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՎԵՐՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ


ՈՂԲ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԻ


Պատմական վեպ



ԱԶՆՈՒԱՏՈՀՄ ԶՕՐԱՊԵՏԻ,


ՔԱՋԱԶԱՐՄ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԻ
ՎՍԵՄԱՄԻՏ ՀԱՅԿԱԶՆՈՅ ՍՄԲԱՏԱՅ
ԿԱՅՍԵՐԱՊՍԱԿ ԱՍՊԵՏԻ


Հոգեհարազատ սիրոյ
նորընձիւղ առհաւատչեայ



Ես ո՞ւմ զիմ ողբոց բացից սգարան,
Ես ո՞ւմ դառն վիրացս ցուցից զբերան.
Վաղուց գլխիկոր թախծեալ իմ քնար՝
Անկեալ ի խոնարհ, խզեալ զյուսոյն լար,
Բանայր ինձ զայն խոր զընդան հոգեսպառ,
Վայել զիմ կենաց վայրիկ այս թշուառ,
Գրկել զայն անսիրտ, սառն չքադարան,
Մահուամբ դիւրանալ ի նախնեացն կայան.
Սուրբ փոշւոյն գէ՛թ իմ կոճղ ոսկերոտեաց
Նուիրել, մնալ զատ յայս արհաւրաց։

Դո՛ւ զիմ սպառեալ շունչ կրկին զարթուցեր,
Դո՛ւ նսեմ հոգւոյս նոր լո՛յս բաշխեցեր.
Ի Քո՛յդ հայեցեւալ սէր առ Հայրենին,
Ի ջերմ Քո եռանդն սրտի վեհ-խորին՝
Անկան կեղևանք յաչացս դառնակոծ,