Էջ:Վերք Հայաստանի 186.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

եմ գերեզմանիս ղրաղին կանգնել, հորը փորել, հազար անգամ մեջը մտել, դուս էկել, բայց, ա՜խ, հողն ինձ ի՞նչ տեղ կտա, որ քեզ չեմ տեսել. աչքս ի՞նչպես կկպչի, որ քեզ չեմ նայել. գերեզմանումը կդինջանա՞մ, որ դեռ բերանս բերնիդ չառել, լեզուս՝ լեզվիդ, աչքս՝ աչքիդ, դոշս՝ դոշիդ, էդ ջիվան ջանիդ ղուրբան, Ա՛ղասի: Հրեշտակս ի՞նչպես սիրտ անի, որ ինձ մոտանա. էն ձեռը չի՞ չորանալ, որ ինձ լվանա. էն լեզուն չի փետանա, որ իմ սուգն անի. էն բեմը ի՞նչպես տեղը կմնա, որ իմ նաշը տեսնի, էն բաժակը կրա՞կ չի դառնալ, որ հոգուս համար պտի խմեն. էն խունկը բո՞ց չի դառնալ, որ ինձ վրա պտի ծխեն: Որ որդին մոր գլխին կանգնած չըլի, էն մորը ո՞նց պետք է թաղեն. որ որդին ծնողի սուգը չանի, էն ծնողին ո՞նց պետք է հողը դնեն. որ որդին մոր գերեզմանը օրհնիլ չտա, էն քարը ո՞նց պետք է քցեն:

Ա՛ղասի ջան, Ա՛ղասի. երեսս ոտիդ տակն, Ա՛ղասի. ի՞նչ կըլի՝ մեկ շվաքդ էլա տեսնիմ, հետո հոգիս տամ, մեկ ձենդ էլա լսեմ, հետո աչքս խփեմ, մեկ ձեռդ բերանս առնիմ, հետո շունչս կտրեմ: Էն ի՞նչ օր էր, որ գլուխդ գոգումս, ձեռներդ դոշիս՝ ջուրն էի գնում, քամակիս կապում. հանդն էի գնում, ուսիս քեզ դնում. մեկ ձեռս բերնումս, մյուսովն քեզ խտտում. խոտ էի հնձում, քեզ ճոճումն պահում, հետդ խաղ ասում ու քեզ օրորում. պտուղ հավաքում, քեզ մեջքիս կապում. հացը բերնիցս հանում, քեզ դեմ անում, ծառիցը պտուղը քաղում, քո խաթրն առնում. հարիր անգամ գիշերը վեր կենում, քեզ ծածկում, ջա՜ն, ղուրբա՜ն ասելով հետդ քաշ գալիս, արտասունքդ սրբում, երեսդ համբուրում, վրեդ խաչակնքում ու աղոթք անում, կամ քեզ գիրկս առնում, հետդ քուն մտնում:

Հերդ՝ զընդանում, ոտները՝ բխովում. Նազլուն՝ կիսաջան, մահի հետ կռվում. հենց ե՛ս եմ մենակ չոր գլուխս պահում, որ մեկ շունչդ քաշեմ ու քո սուրբ գոգումը գլուխս դնեմ ու քեզ բարով մնա՛ ասեմ. բարով մնա՛ ասեմ ու աչքս խփեմ, որ քո արտասունքն հեչ չտեսնիմ, քո սուգը չլսեմ: Ա՜խ, ա՜յ իմ կորած որդի, ըմբրի՛ս լուսատու. բաս քո խեղճ մերդ հեչ միտդ չե՞ս քցում, բաս քո ջրատար հոր հալը հեչ չե՞ս հարցնում, բաս ջիվան Նազլուդ, որ քեզ ա ուզում. անունդ տալիս, թե աչքը բանում. քո սիրովն էրվում, թե քեզ ա հիշում. շունչը բերնումը, հրեշտակն առաջին, ոտը հողումը, խաչը գլխատակին, պատանը ծալած, խունկն ու մոմն հազրած, աչքը խոր գնացած, բերանը փակված. լեզուն չի բռնում որ անունդ տա. <Ա՜խ քաշելու տեղ նա Ա՜ղ… է ասում, ո՜խ ասելու փոխ նա սի՜… հանում:> Արտասունք չունի, սիրտը հովացնի. էլ թաղաթ չունի, որ ինձ էլ չէրի: Ոտդ ի՞նչպես ա քարերին բռնում, աչքդ ի՞նչպես ա քուն գալիս, որ մեր մեռնիլը միտդ ա գալիս. գլուխդ էդտեղ լվա՛, էստեղ