Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/100

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

սկզբ. մեղքից: Մ յուս եկեղեցիները մերժել են հավատի այդ նոր վարդապետությունը: Ծ ն ո ւ ն դ ս . Ա ս տ վ ա ծ ա ծ ն ի, անշարժ տոն է: Հայ եկեղեցին նշում է XIII դարից սկսած, սեպտ. 8-ին: Ը ն ծ այ ո ւ մ ն ս . Ա ս տ վ ա ծ ա ծ ն ի, երեքամյա Մարիամին, իբրև ուխտի զավակի, իր Հովակիմ և Աննա ծնողների կողմից Տաճարին ընծայելու հիշատակության տոնն է: Սկզբնապես Հայ եկեղեցին չի ունեցել Ընծայման կամ Նվիրման տոն, բայց սկսած XVI–XVII դարերից, հետևելով Հույն և Լատին եկեղեցիների սովորությանը, մտցրել է Տոնացույց և նշում է անփոփոխ՝ նոյեմբ. 21-ին: Ա վ ե տ ո ւ մ, Ավետման տոն, Գաբրիել հրեշտակապետի՝ Մարիամ Աստվածածնին Ավետիս բերելու հիշատակի օրն է: Հրեշտակապետը լուր բերեց Տիրամորը, թե Աստծո Որդին իրենից պետք է մարմնանա Սուրբ Հոգու զորությամբ և անարատ հղությամբ: «Եվ հրեշտակը նրան ասաց. «Մի վախեցիր, Մարիամ, որովհետև Աստծուց դու շնորհ գտար: Եվ ահա դու կըհղիանաս և կծնես մի որդի ու նրա անունը Հիսուս կդնես» (Ղուկ. 1.30–31): Այդ օրը նաև Քրիստոսի Մարդեղության տոնն է: Ավետման տոնը Հայ եկեղեցին նշում է անփոփոխ՝ ապրիլի 7-ին: Եթե այդ տոնը նույնիսկ Մեծ պահքին զուգադիպի, եկեղեցու սուգի և ապաշխարության ձևերն ընդհատվում են (նախկինում Ավետման տոնը, եթե Մեծ պահքին էր համընկնում, հետաձգվում էր ս. Զատկի չորրորդ օրվան): Հույն և Կաթոլիկ եկեղեցիները, Ս. Ծնունդը դեկտ. 25-ին նշելով, Ավետումը մարտի 25-ին են կատարում: Գ յ ո ւ տ տ ո ւ փ ի ս . Ա ս տ վ ա ծ ա ծ ն ի, Տիրամոր հիշատակության տոների շարքում ուշ շրջանում ավելացել են նրան պատկանած իրերի հայտնությանը նվիրված տոներ: Դրանցից մեկն է ս. Կույսի տուփի գյուտի տոնը: Ըստ ավանդության, երկու հույն իշխանազուն եղբայրներ, Երուսաղեմ ուխտի գնալով, լսում են, որ Գալիլիա անունով գյուղում մի հրեա կնոջ տանը հրաշքներ են կատարվում: Հետաքրքրվելով, մտնում են տուն և տեսնում մի տուփ, որը պատկանել է Աստվածամորը: Հասնելով Երուսաղեմ՝ պատրաստել են տալիս ճիշտ նույն տուփի մի ուրիշ օրինակ և վերադարձին, կրկին մտնելով հրեա կնոջ տուն, աննկատ փոխում են տուփերը և իսկականը տանում Կ. Պոլիս: Բյուզ. Լևոն կայսրի օրոք (457–474) մեծ թափորով ու պատվով այն զե-

տեղում են Կ. Պոլսի Ս. ԱՍՏՎԱԾԱՇՆՉ. Աստվածածին եկեղեցում: Հույները հուլիսի 2-ին հատուկ տոն են հաստատում ի հիշատակ տուփի գյուտի: Հայ եկեղեցին այս տոնը նշում է XVIII դարից, երբ այն ընդգրկվել է Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսի 1774-ին հրատարակած և բարեփոխած Տոնացույցի մեջ: Տոնակատարվում է Հոգեգալստյան հինգերորդ կիրակի օրը, հունիսի 14-ից հուլիսի 18-ը: Գ յ ո ւ տ գ ո տ ո ւ ս . Ա ս տ վ ա ծ ա ծ ն ի, Տիրամորը պատկանած իրերի հայտնությանը նվիրված տոներից: V դ. սկզբին, բյուզ. Արկադիոս կայսրի օրոք (395–409) Երուսաղեմում գտնվել է Աստվածամոր գոտին, որը հանդիսավորությամբ տարվել է Կ. Պոլիս, պահվել Ս. Աստվածածին եկեղեցում ու պաշտամունքի առարկա դարձել: Դրանից հետո հույները օգոստ. 31-ին սկսել են ս. Աստվածածնի գոտու հայտնության տոնը կատարել: Հայ եկեղեցին մինչև XVIII դ. այս տոնը չի նշել: Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսը 1774-ին հրատարակած Տոնացույցում ընդգրկել է այդ տոնը, որը յոթ օրվա շարժականությամբ նշվում է օգոստ. 26ից սեպտ. 1-ը հանդիպող կիրակի օրը: Պատկերազարդումը տես ներդիր II-ում, 2.2, 2-րդ պատկերը: Արտաշես Ղազարյան

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ Հ այ ա ս տ ա ն ի (ՀԱԸ), միջեկեղեցական կազմակերպություն: Նպատակն է Աստվածաշնչի արևելահայերեն թարգմանությունն ու հրատարակումը՝ առանց մեկնությունների ու դավանաբան. ծանոթագրությունների, և նրա տարածումը: Ստեղծվել է 1991-ին: Աստվածաշնչային առաջին ընկերությունը հիմնադրվել է 1710-ին, Գերմանիայում՝ ժողովրդին հասկանալի լեզվով և մատչելի գնով Աստվածաշունչ մատակարարելու նպատակով: XIX դ. սկզբին աստվածաշնչային ընկերություններ են ստեղծվել Անգլիայում, Ամերիկայում, Ռուսաստանում և այլ երկրներում: Բրիտանական աստվածաշնչային ընկերությունը Աստվածաշունչը տարածել է ոչ միայն Անգլիայում և բրիտ. մյուս երկրներում, այլև ամբողջ աշխարհում՝ տվյալ երկրի ժողովրդի լեզվով: 1813-ին ստեղծված Ռուսաստանի աստվածաշնչային ընկերությունը Ռուս. կայսրության տիրապետության տակ գտնվող բոլոր ժողովուրդների լեզուներով Ս. Գիրք և կրոն. գրա-

99