Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/195

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

դ.): Կատարման վարպետությամբ աչքի են ընկնում 1760-ին՝ Մոկսում, 1788-ին՝ Զեյթունում, 1795-ին Էդիրնեում պատրաստված կազմերը: Էջմիածնի վանքի թանգարանների հարըստություններից են գործվածքները, որոնց մեծ մասը պահվում է Գ-անը (ավելի քան 1000 նմուշ): Դրանց թվում են՝ խաչվառներ, վարագույրներ, գորգեր, սկիհի ծածկոցներ, սրբիչներ, հանդերձանք ևն: Հավաքածուի հնագույն նմուշը Գրիգոր Ա Լուսավորչի մետաքսե խաչվառն է (1448), չափերը՝ 83x53 սմ: Առաջին երեսին պատկերված է գահին բազմած Քրիստոսը, իսկ մյուս երեսին՝ Գրիգոր Ա Լուսավորիչը, Հռիփսիմեն և Տրդատ Գ Մեծը: Վարագույրներից լավագույնը 1704–16-ին Կ. Պոլսում գործված Ավագ խորանի մեծ վարագույրն է, գորգերից՝ Փիլիպոս Ա Աղբակեցի կաթողիկոսի (1633–55) արծվագորգը (1751), ինչպես նաև՝ արցախյան բուսակենդ. հորինվածքներով ուղեգորգերը: Հավաքածուներում կան նաև մարգարտահյուս, կիսաթանկարժեք և թանկարժեք քարերով ընդելուզված խույրեր ու արտախուրակներ, գոտիներ, ճարմանդներ, շուրջառներ՝ գործված Չինաստանում, Կ. Պոլսում, Թիֆլիսում և այլուր: Գ-ան սրահներից մեկը հատկացված է գեղանկարչ. ստեղծագործություններին, սրբանկարներին: Ներկայացված են Հովնաթան և Մկրտում Հովնաթանյանների արժեքավոր նկարները, Բալկաններից և այլ վայրերից բերված ռուս. սրբապատկերներ: Պատկերազարդումը տես ներդիր III-ում, 3.6, 1–3-րդ պատկերները:

ԳԱՆՁԱՐԱՆ

Գրկ. Գանձատուն Ալեք և Մարի Մանուկյան (Ալբոմ), Էջմիածին, 1984:

ԳԱՆՁԱՐԱՆ, եկեղեցական տարվա տոներին նվիրված հանդիսավոր երգաշարքերն ամփոփող հայկական միջնադարյան ձեռագիր խազավոր մատյան: Գ-ի երգաշարքերի կամ գանձ-շարքերի ստեղծումը վերագրվում է Գրիգոր Նարեկացուն: Ի տարբերություն Շարակնոցի երգերի, Գ-ի երգերը ազատ էին ութձայնի կանոններից: Գանձ-շարքը սովորաբար ներառում է 2–4 միավոր. 1. շարքը բացող բուն գանձը, որը սերում է հնագույն երգվող քարոզից, պատմում է տվյալ տոնի առանցք հանդիսացող իրադարձության կամ անձի մասին: 2. Տաղը հուզական մոտեցում է արտահայտում գանձում

194

նկարագրվող իրադարձության հանդեպ: 3. Մեղեդին ավելի է խորացնում շարքի հուզական տրամադրությունը: 4. Փոխը կամ հորդորակը ամփոփում և ունկնդրի հիշողության մեջ ամրացնում է արտահայտված գաղափարներն ու տրամադրությունները: Գ. որոշակի կառուցվածք ունեցող երգարանժողովածու է, որը ձևավորվել է, հավանաբար, X–XI դդ.: Նրանում առավելապես արտացոլված է հոգևոր հիմներգության, տաղատիպ ժանրերի բուռն ծաղկումը X–XIV դդ.: Հին կամ նախնական խմբագրության (մինչև XIV դ. վերջ) Գ-ներում զետեղված են միայն գանձեր կամ՝ գանձերն ու տաղերը հանդես են գալիս առանձին բաժիններով (ինչպես, օր., Մատենադարանի ձեռ. դ 4068 և Փարիզի Ազգ. գրադարանի ձեռ. դ 79, 1241 թ., վերջինս հնագույնն է պահպանված Գ-ներից): Հետագայում նույն տոնին ձոնված գանձը, տաղը, մեղեդին և փոխը զետեղվել են արդեն համապատասխան շարքերով: Գ. բովանդակում է հայ միջնադարյան նշանավոր և անհայտ երաժիշտ-բանաստեղծների թողած հարուստ ժառանգությունը, որը խազերի բանալու կորստյան պատճառով իր մեղեդիական բաղադրիչով մեզ է հասել հատուկենտ նմուշներով: Գ-ի ձևավորման և հարստացման գործում կարևոր դեր են խաղացել Գրիգոր Նարեկացին (X դ.), Ներսես Շնորհալին (XII դ.), Կոստանդին Սսեցին (XIII դ.), Մխիթար Այրիվանեցին (XIII դ.), Գրիգոր Խլաթեցին, որի խմբագրած Գ-ով XV դ. եզրափակվել է ժողովածուի զարգացման նախորդ շրջանը: Տեղեկություններ են պահպանվել որոշ հեղինակների, նրանց թվում՝ Գրիգոր Նարեկացու և Մխիթար Այրիվանեցու անհատական Գների մասին: Ուշ միջնադարում Գ-ին բնորոշ է աշխարհականացման միտումը, զուտ ծիս. կիրառություն կամ ժող. ծագում ունեցող ստեղծագործությունների թափանցումը (այսպես կոչված՝ մեռելաթաղի գանձեր, պսակի տաղեր ևն): Տաղարանի երևան գալով՝ Գ. աստիճանաբար կորցրել է իր նախնական նշանակությունը և դուրս մղվել գործածությունից: Ստեղծված բազմաթիվ ուշագրավ Գ-ներից հիշատակելի են Մատենադարանի ձեռ. դ 7785, XIV դ., Ղրիմ, ձեռ. դ 3503, 1394 թ., Սիս, ձեռ. դ 5521, XV դ., Աղթամար, Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց վանքի մատենադարան, ձեռ. դ 231, XIII դ. ևն: Գրկ. Ք յ ո շ կ ե ր յ ա ն Ա., Գրիգոր Նարեկացու գանձերն ու Գանձարանների սկզբնավորումը, ԲՄ, դ