Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/218

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

րադարձած հայ նախարարներին՝ Ավարայրի ճակատամարտում ողջ մնացած հերոսներին: Հաստատել և եկեղեց. Տոնացույց է մտցրել Ավարայրի նահատակների հիշատակի օրը: Օգտվելով քաղ. համեմատաբար խաղաղ իրավիճակից՝ ձեռնամուխ է եղել եկեղեց. բարենորոգումների: Պայքարել է նեստորականության դեմ, նրա խնդրանքով Դավիթ Անհաղթ Ներգինացի վարդապետն ի պաշտպանություն ուղղափառ վարդապետության գրել է «Բարձրացուցէք» սկզբնավորությամբ մի ներբող: 468-ին Սյունյաց Անանիա եպիսկոպոսի հետ մասնակցել է Վայոց ձորի նահատակների հիշատակին կառուցված Վկայարանի նավակատիքին: Գադիշո Խոռխոռունու կողմից ամբաստանվել է իբրև տերությանն անհավատարիմ, որի համար, Սասանյան Պերոզ թագավորի հրամանով, 471-ին կանչվել է Տիզբոն, զրկվել հայրապետ. իշխանությունից և աքսորվել: Հայերի ընդվզումից անհանգստացած՝ արքունիքը հարկադրված Գ. Ա Ա-ուն ազատ է արձակել: Վերադարձել է հայրենիք, հաստատվել Ոթմուսում, արժանացել համաժող. հարգանքի: Գ. Ա Ա. դասվել է Հայ եկեղեցու սրբերի կարգը: Կաթողիկոս. գահին Գ. Ա Ա-ուն հաջորդել է Հովհաննես Ա Մանդակունին: Գրկ. Ղ ա զ ա ր Փ ա ր պ ե ց ի, Հայոց պատմություն. Թուղթ Վահան Մամիկոնյանին, Ե., 1982: Չ ա մ չ յ ա ն ց Մ., Պատմութիւն Հայոց, հ. 1, Վնտ., 1784: Ա ն ա ն յ ա ն Պ., Քննություն Հայ եկեղեցվո պատմության Ե և Զ դարերու շրջանին, Վնտ., 1991: Արթուր Կարապետյան

ԳՅՈՒՏ ԽԱՉԻ, տես Խաչի տոներ հոդվածում: ԳՆԴԵՎԱՆՔ, ՀՀ Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղից արևմուտք, Արփա գետի ձախ ափի ձորալանջին: Ըստ պատմիչ Ստեփանոս արք. Օրբելյանի՝ Գ. X դ. հիմնադրել է Սյունյաց Սոփիա իշխանուհին, որպես ձորի ճգնավորների մենաստան: Առաջնորդ նշանակել է Սարգիս քահանային, շինարարության ղեկավար («գործակալ»)՝ նկարիչ Եղիշե երեցին: Հիմնելով Գնդեվազ գ.՝ Ատչար գ-ի հետ որպես կալվածք նվիրել է Գ-ին, մերձակա տարածքներում տնկել պտղատու այգիներ: Վանքը «մեծամեծ ճգնությամբ» հռչակված հայր Սուփան Գնդունու անունով կոչվել է Գ.: Գ-ի Ս.Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 931–936-ին, սրբատաշ բազալտով, քառախորան՝ արտաքուստ խաչաձև կենտրոնագմբեթ հորինվածքով (արլ. ավանդատները հավելվել են

X դ.): Ճակատները ԳՆՈՍՏԻՑԻԶՄ մշակված են «հայկ. խորշերով»: Նկարիչ Եղիշե երեցը եկեղեցու ներսը զարդարել է որմնանկարներով, որոնցից խորանի պատին պահպանվել է Քրիստոսի պատկերի մի փոքր հատված: Գմբեթի առագաստներին չորս ավետարանիչների խորհրդանշանների բարձրաքանդակներն են: Սոփիա իշխանուհին Գ-ի շինարարության ավարտը նշել է մեծահանդես տոնախմբությամբ և եկեղեցու արմ. պատին թողել արձանագրություն. «Վայոց ձորն անակ մատանի էր, շինեցի սա և /որպես/ ակ դրեցի վրան»: 999-ին վանահայր Քրիստափորը եկեղեցուն արմ-ից կից կառուցել է Գ-ի գավիթը՝ թաղածածկ դահլիճ, հս. կողմում երկու սենյակով: 1008-ին վանահայր Սարգիսը մեծ ջանքերով ու ծախսով, 22 կմ երկար. ջրանցք է կառուցել վանքապատկան անջրդի ընդարձակ հողերը ոռոգելու համար: 1309-ին Գ. նորոգել է Գրիգորեսը: 1604-ին Պարսից շահ Աբբասը ավերել է Գ. և Գնդեվազի բնակիչներին տեղահան արել: 1691-ին վանահայր Պետրոս վարդապետը նորոգել է Գ-ի եկեղեցին և գավիթը, վանքը շրջապատել բուրգերով ուժեղացված պարիսպներով և նրան կից կառուցել բնակելի ու տնտ. շինություններ: Հավանաբար, այդ ժամանակ է կատարվել եկեղեցու հս. ավանդատան պատին Աստվածածնի պատկերով որմնանկարը, որը ուշ միջնադարի հայկ. կերպարվեստի լավագույն ստեղծագործություններից է: Գ-ի բակում կան X–XVI դդ. խաչքարեր և օրորոցաձև տապանաքարեր: 1875-ին բակի թաքստոցից հայտնաբերվել են եկեղեց. իրեր և սպասք, որոնց թվում՝ 1307-ի զանգ, 1691-ի ծնծղա ևն: Գ. վերանորոգվել է 1965–70-ին: Պատկերազարդումը տես ներդիր IV-ում, 4.2, 1-ին պատկերը: Գրկ. Ս տ ե փ ա ն ո ս Օ ր բ ե լ յ ա ն, Սյունիքի պատմություն, Ե., 1986: Ա լ ի շ ա ն Ղ., Սիսական, Վնտ., 1893: Լ ա լ ա յ ա ն Ե., Վայոց ձոր. նշանավոր վանքեր, ԱՀ, գիրք 16, Թ., 1916: Մ ն ա ց ա կ ա ն յ ա ն Ս., Հայկական ճարտարապետության Սյունիքի դպրոցը, Ե., 1960: Դիվան հայ վիմագրության, պր. 3, Ե., 1967: Մա ն ո ւ չ ա րյ ա ն Ա., Ե՞րբ է կառուցվել Գնդեվանքը, ԼՀԳ, 1976, դ 7: ԾՈՑպՐՌՈսօ տՏ ՈՐւպՏսՏչՌՌ ԽՈՉՍՈջՈ, Չ. 13, Ծ., 1916. Մուրադ Հասրաթյան

ԳՆՈՍՏԻՑԻԶՄ [< հուն. γνω~σις (գնոսիս) – գիտելիք, իմացություն, ճանաչողություն], կրոնափիլիսոփայական (թեոսոֆիական) համակարգերի ամբողջություն: Ծագել է Ք. ծ. հ. I–II

217