Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/254

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ԳՐՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ, հայ մշակույթի միջնադարյան կենտրոններ, բնակավայրեր կամ հաստատություններ, որտեղ գրվել, ընդօրինակվել, զարդանկարվել ու կազմվել են ձեռագրեր: Ձեռագրեր ստեղծվել են հիմնականում վանքերին ու մենաստաններին, եպիսկոպոսարաններին ու դպրանոցներին կից գրչատներում՝ նպատակ ունենալով ձեռագրերի բազմացումը ինչպես առօրյա օգտագործման, ուսուցման ու ընթերցման կարիքները բավարարելու, այնպես էլ հետագա սերունդներին փոխանցելու համար: Եղել են նաև առանձին տներ, որտեղ գրիչները ձեռագրերն ընդօրինակելու համար օգտագործել են աշակերտների և ընտանիքի անդամների աշխատանքը: Գ. կ-ում ձեռագրեր ընդօրինակելու հետ ստեղծվել են պատմագր., գրակ., գիտ., դավան. բնույթի գործեր: Գ. կ. եղել են գրի պահպանման ու զարգացման, մանրանկարչության ու կազմարար. արվեստի, մագաղաթի ու թղթի մշակման, ներկերի ու թանաքի պատրաստման և գրչության արվեստին առնչված այլ արհեստների կենտրոններ: Խոշոր կենտրոններում եղել են գրչապետներ ու սրբագրիչներ, որոնք հետևել են ձեռագրի գեղեցկությանը և գրագիտությանը: Հայ առաջին գրչության կենտրոնը Վաղարշապատն է: Այդտեղ, V դարից սկսած, գրվել, բազմացվել և Հայաստանի տարբեր կողմեր են առաքվել հայ. ձեռագրեր: Սրանք իրենց հերթին ընդօրինակվել ու բազմացվել են այլ Գ. կ-ում: Հաշվվում են ավելի քան 1500 Գ. կ., որոնք գործել են տարբեր ժամանակներում և ունեցել տարբեր ընդգրկում: Առավել նշանավոր էին Վաղարշապատի, Սյունյաց, Անձևացյաց, Տաթևի, Վարագի, Նարեկի, Արգինայի, Հաղպատի, Սանահինի, Աղթամարի, Գետիկի, Գոշավանքի, Խորանաշատի, Խոր վիրապի, Մշո Առաքելոց և Գլակա վանքերի, Երզնկայի, Կարինի, Կարսի, Գլաձորի, Ապրակունիսի, Խառաբաստի, Մեծոփի, Սսի, Դրազարկի, Ակների, Գռների, Ադանայի, Խիզանի, Վանի, Բաղեշի, Կաֆայի, Սուրխաթի, Կ. Պոլսի, Երուսաղեմի, Նոր Ջուղայի և այլ Գ. կ.: Հայ Գ. կ. են եղել նաև Վրաստանում, Իրանում, Ռուսաստանում, Իտալիայում, Հնդկաստանում, Հոլանդիայում, Լեհաստանում, Եգիպտոսում և այլուր: Գ ր ա տ ո ւ ն. միջնադարյան հայ գրչության կենտրոն վանքերում կառուցված հատուկ շենքեր (գրանոց, մատենադարան), որտեղ գրվել,

արտագրվել, նկարաԳՈՒԳԱՐՔԻ զարդվել և նորոգվել ու պահպանվել են ձեռագրեր: Պատերազմներից, օտարների ասպատակություններից տուժել են բազում Գ. կ., հրկիզվել գրատներ: Պահպանվել է ընդամենը հինգ գրատուն (Սանահինի վանքում, Գոշավանքում, Հաղպատի վանքում, Սաղմոսավանքում, Հոռոմոսի վանքում), որոնց նշանակությունը որոշակի հայտնի է արձանագրություններից ու պատմիչների տեղեկություններից: Դրանք մոտավորապես քառակուսի հատակագծով, բրգաձև ծածկով (սակայն՝ տարբեր ձևերի) շենքեր են, որոնք հիմնականում լուսավորվել են ծածկի կենտրոնի երդիկից և ներսում, պատերում ունեցել խորշեր՝ ձեռագրերը պահելու համար: Գրատների շենքերը չափերով, կառուցող. տեխնիկայով, հարուստ հարդարանքով չեն զիջել եկեղեցիներին ու գավիթներին՝ լինելով վանական համալիրի ճարտ. կերպարի կարևոր բաղկացուցիչ տարրը: Պատկերազարդումը տես ներդիր IV-ում, 4.5, 3–5-րդ և 4.6, 1-ին պատկերները: Արտաշես Մաթևոսյան Մուրադ Հասրաթյան

ԳՈՒԳԱՐՔԻ ԹԵՄ Հ այ ա ս տ ա նյ ա յ ց ա ռ ա ք ե լ ա կ ա ն ե կ ե ղ ե ց ո ւ : Վերակազմավորվել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա Սարգիսյանի 1996-ի մայիսի 30-ի կոնդակով: Առաջնորդանիստը՝ Վանաձորի Ս. Աստվածածին եկեղեցի: Ընդգրկում է ՀՀ Լոռու և Տավուշի մարզերը: Լոռու տարածաշրջանը մինչև Գ. թ-ի հաստատումը մտել է Շիրակի թեմի մեջ: 1992-ին Վազգեն Ա Պալճյանի կոնդակով ստեղծվել է Գ. թ.: Առաջնորդարանը գտնվում էր Դիլիջան ք-ում, առաջնորդն էր Արսեն արք. Բերբերյանը: Գ. թ-ի տարածքը կազմում է պատմ. Գուգարաց աշխարհի մի մասը: Այժմյան թեմը Հաղպատի նշանավոր եպիսկոպոս. աթոռի հաջորդն է, սակայն այդ երկրամասում վարչատարածք. եպիսկոպոս. վիճակ է եղել շատ ավելի վաղ: Գուգարքը Արշակունիների օրոք Հայաստանի կողմապահ չորս բդեշխություններից մեկն էր, բդեշխի նստավայրը՝ Ցուրտավը, նաև եպիսկոպոս. աթոռանիստ էր: Ցուրտավում եղել է խոշոր սրբավայր՝ ս. Շուշանիկի (նահատակվել է մոտ 475-ին) վկայարանը, որտեղից սրբի աճյունը հետագայում տեղափոխվել է Տփղիս: Ցուրտավն ավերվել է արաբ. արշա-

253