Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/33

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ա. օրհնվում է նաև Տնօրհնեքի (տես Հոգևոր բարեպաշտական արարողություններ հոդվածում) ժամանակ և այլ պարագաներում:

ԱՂԱՆԴ

Եղիշե ավ. քհն. Սարգսյան Լևոն Սարգսյան

ԱՂԱՆԴ, համաշխարհային այս կամ այն կրոնում (քրիստոնեություն, բուդդայականություն, մահմեդականություն ևն) ընդդիմադիր հոսանք, ուսմունք, դավանանք կամ վարդապետություն, որ խոտորվում է հիմնական կամ պաշտոնական դավանությունից և հակադրվում նրան: Քրիստոնեության ներսում Ա. է անվանվում մարդկանց (հավատացյալների) խումբը, որն անջատվել է հասարակայնորեն ընդունված հիմն. կրոնական ուսմունքից կամ համայնքից, համեմատաբար փոքրաթիվ է և ինքն իր մեջ պարփակված: Ա-ի հետևորդներն ապրում և քարոզում են իրենց «ուսուցչի» գաղափարներն ու բարոյական նորմերը: Աղանդավորների համոզմունքները հիմնվում են իրենց առաջնորդի կարծեցյալ առավելությունների, հեղինակության, նրա աստվածացման վրա, ինչը հանգեցնում է քրիստ. ուղղափառ վարդապետության ժխտման, Աստվածաշնչի աղավաղման կամ աղավաղված մեկնաբանման: Ուստի մեծամասնության կողմից Ա. համարվում է կեղծ, վնասակար և վտանգավոր: Ա., հերետիկոսություն, հերձված հասկացությունների սահմանները այնքան էլ հստակ չեն: Հերետիկոսությունը տարբեր է հերձվածից, որը նույնպես նշանակում է մեկուսացում հավատացյալների եկեղեց. համայնքի կազմից: Հնում հերձված ասելով նկատի են ունեցել եկեղեցու դավանանքի այս կամ այն մեկնաբանությունը չընդունող կամ այլ կերպ մեկնաբանող քրիստ. ուղղությունները, մինչդեռ Ա. ասելով հասկացել են ոչ քրիստ. կրոնները: Ա-ի և հերետիկոսության տարբերությունն այն է, որ վերջինս նշանակում է ոչ այնքան մարդկանց ամբողջություն, որ հետևում է որոշակի ուսմունքի, որքան՝ հենց ուսմունքի բուն բովանդակությունը: Եվրոպայում Ա-ները (հատկապես Վերածննդից հետո) ժամանակի ընթացքում հասել են ճանաչման և կրոն. պայքարի ընթացքում՝ նայած իշխանությունների հետ ունեցած նրանց հարաբերություններին, երբեմն կոչվել

32

են Ա-ներ, երբեմն էլ՝ եկեղեցիներ, դավանանքներ կամ կրոններ: Ուշագրավ է այն հանգամանքը, որ հիմն. հերետիկոս. վարդապետությունների ներկայացուցիչները մի որոշակի շրջանում՝ I–VII դդ., հանդես են եկել ոչ թե որպես եկեղեցու ուսմունքի և հեղինակության ժխտողներ, այլ իբրև այդ ուսմունքի այս կամ այն կետը մեկնաբանելու և բանաձևելու փորձ կատարողներ՝ չբացառելով դեռևս կայուն, դոգմատիկ բանաձևը: Հերետիկոս. այս շարժումների նախաձեռնողներն իրենց չեն համարել եկեղեց. ավանդության ընդդիմադիրներ, այլ հակառակը, հանդես են եկել որպես ավանդության արտահայտիչներ ու շարունակողներ: Եկեղեց. դատին ներկայացնելով իրենց դավանանքը՝ նրանք կամ ենթարկվել են նրա որոշումներին, կամ էլ, չհամաձայնելով, կտրել հաղորդակցությունը պաշտոն. եկեղեցու հետ և սկսել իրենց հատուկ կրոն. կյանքը: Առանձնանալով՝ նրանք իրենց դավանությունը վեր են դասել եկեղեցու ընդունած դոգմաներից: Ա. եզրույթը, որ նախն. շրջանում դիտվել է ընդամենը որպես հերետիկոսություն բառի հոմանիշ, այս շրջանում ձեռք է բերել առավել նվազ ծայրահեղական նրբիմաստ, քան հերետիկոսությունը: Հին և նորագույն ժամանակաշրջանի առանձին մտածողների և աղանդավորների կարծիքով՝ կրոն. ճշմարտությունը տրված է ոչ միայն Հին և Նոր կտակարաններում. նրա հատիկները ցանված են ամենուրեք՝ լավագույն հեթանոս. կրոններում, առանձին փիլիսոփաների և բանաստեղծների ստեղծագործություններում ևն: Դրանք սինկրետիկ (չտարբերակված) Աներն են, օր.՝ գնոստիցիզմը: Ա-ները հնուց ի վեր բաժանվում են երկու խմբի՝ ռացիոնալիստական և միստիկական: Առաջինները Հայտնության և մարդկային գիտակցության միջև միակ միջոցն են դիտում բանականությունը և նույնիսկ որպես Հայտնություն չեն ճանաչում այն ամենը, ինչ վեր է բանականությունից կամ դեմ է նրան: Երկրորդները հավատում են, որ Հայտնությունը մարդուն կարող է հաղորդվել բանականորեն անճառելի և գաղտնի ուղիներով՝ տեսիլքով, մարգարեությամբ ևն: Ստացված հայտնությունները նրանք հաճախ վեր են դասում անգամ գրվածքներից («Գիրը սպանում է, հոգին՝ ապրեցնում» սկզբունքից ելնելով): Ա-ները, որպես առանձին՝ կազմակերպված համայնքներ, ընդդիմադիր կեցվածք ունեն ոչ