Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

1240-ից բարձրացել է Գանձասարի եպիսկոպոսության հեղինակությունն ու դերը, որտեղ ժառանգաբար գահակալել են Հասան-Ջալալյանները (իշխանական տոհմ Արցախ-Խաչենում): XIV դարից կաթողիկոսությունը տեղափոխվել է Գանձասարի վանք, սկսել է ավելի հաճախակի կոչվել ուղղակի Գանձասարի կաթողիկոսություն՝ ի հոգևորս ենթարկվելով Ս. Էջմիածնի Հայոց կաթողիկոսությանը: XVII դ. կեսից Խաչենի Երից Մանկանց վանքում ստեղծվել է հակաթոռ կաթողիկոսություն, ինչը երկփեղկել է Ա. կ. մինչև XIX դ.: Ա. կ. (Գանձասարի) տնօրինել է բուն Աղվանքի (Կապաղակ, Շաքի, Բաղախատ), Աղվանից մարզպանության հս. հատվածի (Չող, Ցիր) և Մեծ Հայքի «Արևելից Կողմանց» (Պարտավ, Ամարաս, Ուտիք, Գարդման, Հաշու, Մեծկըվենք, Գանձասար, Բաղասական) թեմերը: Քաղ. հանգամանքների բերումով թեմերի թիվը մշտապես փոփոխվել է՝ մե՛րթ ավելացել, մե՛րթ նվազել: Տարբեր ժամանակներում Ա. կյանն են ենթարկվել նաև Հաբանդի, Շամախու, Շիրվանի, Բաքվի, Դերբենդի և այլ եպիսկոպոս. թեմեր: Ա. կ. հոգևոր բնագավառից բացի գործուն մասնակցություն է ունեցել հաս., քաղ., տնտ. ու մշակութ. կյանքին: Գումարել է համընդհանուր եկեղեց. ժողովներ, որտեղ մշակել է հաս. հարաբերությունները կարգավորող որոշումներ, ճշտել քաղ. դիրքորոշման հարցեր, սահմանել եկեղեց. կանոններ: Ա. կ. անվանումը դարձել է սոսկ վերացական հասկացություն: Գանձասարի կաթողիկոսությունը, հատկապես Հասան-Ջալալյանների հայրապետությամբ, եղել է Արցախում հաստատված մահմեդ. խաների բռնակալության դեմ մելիքների ընդդիմության, XVIII դ. 1-ին քառորդի հայ ազգ-ազատագր. շարժման կազմակերպիչը, ոգեշնչողն ու հոգևոր, քաղ. կենտրոնը: Այն վերածվել է ռուս. կողմնորոշման ուղեցույցի և ռուս. արքունիքում թուրք-պարսկ. լծից ազատագրվելու հայոց իղձերի թարգմանի: 1815-ին ցար. կառավարությունը Ամենայն հայոց կաթողիկոսության միջնորդությամբ լուծարել է Ա. կ.՝ փոխարենը հաստատելով մետրոպոլիտություն: Նախկին Ա. կ-յանը ենթակա նահանգներում կազմվել են նվիրապետական տեսակետից Էջմիածնի կաթողիկոսությանը ենթակա երկու առաջնորդական թեմեր և մեկ հաջորդական վիճակ: Այդ իրադրությունը վերջնականապես ամրապնդվել է «Պոլոժենիե»-ում (1836): Առա-

ջին առաջնորդական ԱՂՎԱՆԻՑ թեմի (Շուշիի կամ Արցախի) մեջ մտել են Դիզակ, Վարանդա, Բերդաձոր, Խաչեն, Ջրաբերդ, Գյուլիստան, Շաքի, Կապաղակ, Հաջի, Խենի, Կամբեճան, Արաշ (Արեշ), Լենքորան (Լանքարան) գավառները: Երկրորդ առաջնորդական թեմը (Շամախի կենտրոնով) ընդգրկել է Դերբենդի (Դարբանդ), Ղուբայի, Շամախու, Բաքվի, Սալյանի և հարևան գավառների հայկ. եկեղեցիներն ու վանքերը: Հաջորդական վիճակի կենտրոնն էր Գանձակ (Ելիզավետպոլ) քաղաքը, որին ենթարկվել են Գարդման, Փառիսոս, Զավե գավառները: Հաջորդական վիճակն անմիջապես ենթակա էր Թիֆլիսի կոնսիստորիային: Ա. կ-յան վերջին՝ Սարգիս Բ կաթողիկոսը մինչև իր վախճանը (1828) եղել է մետրոպոլիտ: Ա ղվան ի ց կ ա թ ո ղ ի կ ո սն ե ր ի ան վա ն ա ց ան կ Աբաս (551–595), Վիրո (595–629), Զաքարիա Բ (629–644), Հովհան Բ (644–671), Ուխտանես (671– 683), Եղիազար (683–689), Ներսես Ա (689–706), Սիմեոն Ա (706–707), Միքայել (707–744), Անաստաս (744–748), Հովսեփ Ա (748–765), Դավիթ Բ (765–769), Դավիթ Գ (769–778), Մատթե Բ (778– 779), Մովսես Բ (779–781), Ահարոն (781–784), Սողոմոն Ա (784), Թեոդորոս (784–788), Սողոմոն Բ (788–799), Հովհաննես Գ (799–824), Մովսես Գ (824), Դավիթ Դ (824–852), Հովսեփ Բ (852–877), Սամուել (877–894), Հունան (Հովնան, 894–902), Սիմեոն Բ (902–923), Դավիթ Ե (923–929), Սահակ Բ (929–947), Գագիկ Ա (947–958), Դավիթ Զ (958– 965), Դավիթ Է (965–971), Պետրոս Ա (971–987), Մովսես Դ (987–993), Մարկոս Ա, Հովսեփ Գ, Մարկոս Բ, Ստեփանոս Ա (հաջորդաբար՝ 993–1079), Հովհաննես Ե (1079–1129), Ստեփանոս Բ (1129– 1131), Գագիկ Բ (Գրիգորիս, 1139), Բեժգեն (1140), Ներսես Բ (1149–1155), Ստեփանոս Գ (1155–1195), Հովհաննես Զ (1195–1235), Ներսես Գ (1235–1262), Ստեփանոս Դ (1262–1323), Սուքիաս, Պետրոս Բ (հաջորդաբար՝ 1323–1331), Զաքարիա (1331), Դավիթ Ը (հիշատակվում է միայն ցանկերում), Կարապետ (1402–1420), Հովհաննես Զ (1426–1428), Մատթեոս Գ (1434), Աթանաս (ըստ ցանկերի, գահակալել է 1 տարի), Գրիգոր Բ (ըստ ցանկերի), Հովհաննես Է, որդի Ջալալի (1441–1470), Ազարիա (ըստ ցանկերի), Մատթեոս (1488), Արիստակես (ըստ ցանկերի), Թումա Սոկյութլվեցի (1471), Ստեփանոս (1476), Ներսես Դ (1478), Շմավոն Ա (1481), Առաքել Սոկյութլվեցի (1481–1497), Արիստակես Բ (1515–1516), Սարգիս Ա Ղշլաղեցի (1554), Գրիգոր, որդի Մեյրամբեկի (1559–1574), Պետրոս Գ

43