Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/639

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նրանց մարմինները տապաններում ու թաղել իրենց նահատակության տեղերում՝ Հռիփսիմեին՝ իր հավատակիցների հետ, Գայանյանց կույսերին՝ առանձին, իսկ հիվանդության պատճառով Հնձանք վայրում միայնակ մնացած կույսին՝ Հնձանքում, որտեղ հետագայում Նահապետ Ա Եդեսացի կաթողիկոսը կառուցել է Ս. Շողակաթ վանքը: Ս. Հռիփսիմեի վկայարանի վրա Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսը 618-ին կառուցել է Էջմիածնի Ս. Հռիփսիմե եկեղեցին, որի խորանի գետնահարկ մատուռի մեջ ցայսօր զետեղված է մնում սրբուհու տապանը: Իսկ Եզր Ա Փառաժնակերտցի կաթողիկոսը Ս. Գայանյանց կույսերի մատուռի տեղում բարձրացրել է Էջմիածնի Ս. Գայանե վանքը: Ըստ Մ. Օրմանյանի, Ս. Հռիփսիմե և Ս. Գայանե տաճարների ներքո մեծամեծ քարերով շինված գետնափորեր կան, որտեղ ամփոփված են կույսերի ոսկորները: Հայաստան եկած կույսերի թիվը, ըստ Ագաթանգեղոսի, 70-ից ավելի էր, նահատակվածներինը՝ 37: Հանվանե հիշատակված են Հռիփսիմեն, Գայանեն և Մարիանեն: Գրիգոր Ա Լուսավորիչը Հ. կ-ին դասել է սրբերի շարքը: Որպես սրբեր Հռիփսիմեն և Գայանեն նշվում են ոչ միայն հայերեն, այլև հուն., լատ., արաբ., ղպտի., ռուս. Հայսմավուրքներում: Հ. կ-ի նահատակությունը հիմք է հանդիսացել հայ քրիստ. գրականության վաղ հուշարձաններից մեկի՝ Հռիփսիմյանց վկայաբանության համար, որը, անցնելով Ագաթանգեղոսի և Մովսես Խորենացու Պատմությունների մեջ, լայն տարածում է ստացել ինչպես հայ, այնպես էլ ողջ միջնադարյան քրիստ. գրականության էջերում: Ս. Հռիփսիմե վանքի օծման կապակցությամբ 618-ին Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսը գրել է ս. Հ. կ-ին նվիրված շարականը.

ՀՌՈՄԿԼԱՅԻ

Անձինք նուիրեալք սիրոյն Քրիստոսի, Երկնաւոր նահատակք և կուսանք իմաստունք… (Շարակնոց, 1853, էջ 487):

Հայ եկեղեցին ս. Հ. կ-ի հիշատակը տոնում է ս. Զատկին հաջորդող կիրակիից հետո՝ երկուշաբթի օրը: Պատկերազարդումը տես ներդիր X-ում, 10.7, 1–2-րդ պատկերները: Գրկ. Մո վ ս ե ս Խ ո ր ե ն ա ց ի, Պատմութիւն սրբոց Հռիփսիմեանց…, տես Մատենագրութիւնք, Վնտ., 1865, էջ 277–303, 304–325: Ա գ ա թ ա ն գ ե ղ ո ս, Պատմու-

638

թյուն Հայոց, Ե., 1986: Ս ա ր գ ի սյ ա ն Բ., Ագաթանգեղոս եւ իւր բազմադարեան գաղտնիքն, Վնտ., 1890, գլ. Զ: Սուրբերու կյանքը [ժող.], Բեյրութ, 1994: Գ ա լ ո ւ ս տյ ա ն Շ., Հայազգի սուրբեր, Ե., 1997: Լևոն Սարգսյան

ՀՌՈՄԿԼԱՅԻ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԺՈՂՈՎ 1178, տեղի է ունեցել ապրիլ ամսին, Գրիգոր Դ Տղա կաթողիկոսի օրոք: Բյուզ. Մանուել I Կոմնենոս կայսրի, Միքայել III Անքիալոս պատրիարքի և հուն. Սինոդի հետ թղթակցություններից (1173–78) հետո Գրիգոր Դ Տղան հույների առաջարկները քննելու և պաշտոն. պատասխան տալու համար հրավիրել է Հ. ե. ժ.: Ժողովի հիմն. նպատակն էր ընդհանուր հայտարարի գալ հայ-բյուզ. եկեղեց. միության հարցում, որի շուրջ 1165–78-ին Կ.Պոլսի պատրիարքարանի և արքունիքի հետ տեղի էին ունեցել երկարատև բանակցություններ: Հ. ե. ժին մասնակցել են 33 հոգի՝ հոգևորականներ բուն Հայաստանից, վանքերի առաջնորդներ, ասորի պատգամավորներ, Աղվանից կաթողիկոսը, որոնք և ստորագրել են Կ.Պոլսի պատրիարքին ուղղված պատասխան թուղթը: Ժողովից մեզ հասած վավերագրերը բաժանվում են երկու խմբի՝ պաշտոնական և ոչ պաշտոնական: Պաշտոն. վավերագրերը երկուսն են՝ Գրիգոր Դ Տղա կաթողիկոսի անունից գրված երկու նամակները, որոնցից առաջինն ուղղված է բյուզ. կայսր Մանուել I Կոմնենոսին, երկրորդը՝ Կ.Պոլսի պատրիարքին: Այս գրությունները մեզ են հասել Ներսես Լամբրոնացու կազմած «Պատճառ խնդրոյ միաբանութեան» ժողովածուի կազմում: Պատրիարքին գրված թղթում զիջում է նկատվում Հայ եկեղեցու դավան. ձևակերպումից: Այստեղ առաջին անգամ հանդիպում ենք «խոստովանիմք համաձայն Ձեզ ի Քրիստոսի անճառ միութիւնն երկու բնութեան տեսութիւն» բանաձևին: Սակայն, ի տարբերություն «Պատճառ խնդրոյ միաբանութեան» ժողովածու մտած մյուս վավերագրերի, այս նամակները հանգամանքների բերումով չեն հասել հասցեատերերին: Ժողովին վերաբերող ոչ պաշտոն. վավերագրերի մեջ առանձնանում են Ներսես Լամբրոնացու «Ատենաբանութիւն» երկը և «Գլխակարգութիւնք Հոռոմոց…» ու «Խնդիրք ի Հայոց ի Հոռոմոց» գրությունները: Ուսումնասիրողները «Ատենաբանութիւնը» համարում են Հ. ե. ժ-ում արտասանած ճառ, իսկ մյուս երկուսը 1171-ին Հռոմկլա ուղարկված բյուզ. 9 կետից բաղկացած պահանջների պատասխաններն են: