Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/640

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ժողովի գումարման և որոշումների դեմ հանդես են եկել արևելյան վարդապետները, որոնք մեղադրական թղթեր են ուղարկել Գրիգոր Դ Տղային՝ հանդիմանելով ինքնագլուխ գործելու, հույներին կրոն. զիջումներ անելու և հունամետ լինելու մեջ: Ազատ Բոզոյան

ՀՌՈՄԿԼԱՅԻ ԿԱԹՈՂԻԿՈՍԱՐԱՆ, Հայոց կաթողիկոսության նստավայրը 1149–1292-ին, Կիլիկյան Հայաստանի Հռոմկլա բերդաքաղաքում: Հայոց կաթողիկոս Գրիգոր Գ Պահլավունին Տլուք գավառի Ծոփք դղյակից այստեղ է տեղափոխել Հայոց կաթողիկոսական աթոռը և կառուցել Ս. Գրիգոր Լուսավորիչ ու Ս. Աստվածածին եկեղեցիները: Ավելի ուշ՝ Հռոմկլայում կառուցվել է նաև Ս. Փրկիչ եկեղեցին: 1178-ի Հռոմկլայի եկեղեցական ժողովը, որին մասնակցել են գրեթե բոլոր հայ արքեպիսկոպոսները, եպիսկոպոսները և վանքերի առաջնորդները, ճանաչել է Հ. կ-ի համահայկ. իրավունքը: Հռոմկլայի Հայոց հայրապետանոցի գոյության գրեթե ողջ շրջանը համընկել է Կիլիկիայի Ռուբինյան հայկ. իշխանապետության (1080-ից) հզորացման և Կիլիկիայի Հայկ. թագավորության (1198-ից) բարգավաճ ժամանակաշրջանի հետ, ինչը նպաստել է Հայ եկեղեցու հոգևոր նոր վերելքին, կաթողիկոսարանի արդյունավետ գործունեությանը եկեղեց. և կրոնամշակութ. ոլորտներում: Հռոմկլան դարձել է համահայկ. մշակութային, գրական, մտավոր կյանքի կենտրոնը: Կաթողիկոսարանում հավաքվել, բազմացվել և պատկերազարդվել են բազմաթիվ ձեռագրեր, ստեղծվել նորերը: Հ. կ-ի բարձրագույն դպրոցում են կրթվել և գործել ժամանակի նշանավոր հայ գիտնականները, հոգևորականները, Հայոց կաթողիկոսները: Ծաղկում են ապրել վանքերն ու վանական դպրոցները, բացվել են վարդապետարաններ, գրչության, մանրանկարչության կենտրոններ (Դրազարկ, Սկևռա, Ակներ, Բարձրբերդ, Մեծքար, Հռոմկլա, Մաշկևոր, Մլիճ, Շուղր ևն), որտեղ կրթվել և գիտամանկավարժ. գործունեություն են ծավալել Մխիթար Գոշը, Ներսես Շնորհալին, Ներսես Լամբրոնացին, Գրիգոր Սկևռացին, Գևորգ Մեղրիկը, բժշկապետ Մխիթար Հերացին, ժամանակագիր Մատթեոս Ուռհայեցին և ուր., ինչպես նաև բազմաթիվ գրիչներ, մանրանկարիչներ: Հ. կ. եռանդուն մասնակցություն է ունեցել Մերձ. Արևելքի եկեղեցաքաղ. իրադարձու-

թյուններին, միջեկեՀՌՈՄԿԼԱՅԻ ղեց. խնդիրներին, ընդլայնել Հայ եկեղեցու փոխհարաբերությունները մյուս եկեղեցիների հետ: Միջեկեղեց. հարաբերություններում կարևորագույն տեղ է գրավել հայ-բյուզ., ավելի ուշ՝ հայ-հռոմ. եկեղեց. միության խնդիրը: Գրիգոր Գ Պահլավունու գահակալության վերջին տարիներին Բյուզ. կայսրության հետ սկսվել են այդ խնդրին նվիրված բանակցություններ, որոնք նոր թափով շարունակվել են հատկապես Ներսես Շնորհալու և Գրիգոր Դ Տղայի օրոք: Հ. կ. հայ-բյուզ. եկեղեց. միության հարցում առաջնորդվել է Ներսես Շնորհալու սկզբունքներով. ոչ թե «Տէր ընդ ծառայի», այլ՝ «հաւասար ընդ հաւասարի»: Միության փորձերին հակադրվել են արևելյան վարդապետները, որոնք քննադատել են Հռոմկլայի կաթողիկոսների քաղաքականությունը: Չնայած դրան՝ Հայոց կաթողիկոսները ձգտել են սերտացնել բուն Հայաստանի հոգևորականության և Հ. կ-ի կապերը: Ներսես Շնորհալին կարևորել է արևելյան վարդապետների կարծիքը կրոնաեկեղեց., ծիսադավան. կարևոր որոշումներ կայացնելիս, պարզաբանել միության հարցում իրենց դիրքորոշումը, այն է՝ Հայ եկեղեցու ավանդության և անկախության պահպանումը: Հայ-բյուզ. եկեղեց. միության հարցում Հ. կ-ի և Կիլիկիայի Ռուբինյան իշխան. տան միջև տարաձայնություններ են առաջացել հատկապես Գրիգոր Դ Տղայի գահակալման վերջին տարիներին և Գրիգոր Ե Քարավեժի օրոք, որոնք, դեմ լինելով ծիսադավան. նորամուծություններին, վարել են հակաբյուզ., Հայ եկեղեցու անկախությունը, ինքնուրույնությունը և ավանդ. դիմագիծը պահպանելու քաղաքականություն: Ավելի ուշ, Գրիգոր Զ Ապիրատի օրոք, երբ սկսվել են նաև Հայ և Կաթոլիկ եկեղեցիների բանակցությունները, Հ. կ. (Կոստանդին Ա Բարձրբերդցի, Հակոբ Ա Կլայեցի, Կոստանդին Բ Կատուկեցի) նույն գործելակերպն է որդեգրել Հռոմի հանդեպ, պայքարել Հռոմի պապերի եկեղեցաքաղ. նկրտումների դեմ, դիմագրավել Կաթոլիկ եկեղեցու հարուցած ծիսադավան. վիճաբանություններին, Կիլիկիայից վտարել լատինադավաններին: Կաթողիկոսարանը գործուն մասնակցություն է ունեցել նաև քաղ. կյանքում. Կիլիկիայի քաղ. իշխանությունների հետ մասնակցել է հայ-մոնղոլ. բանակցություններին (XIII

639