Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/641

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

դ. կես), նպաստել հայմոնղոլ. դաշինքի ամրապնդմանը, մեծ դեր խաղացել հայ-եգիպտ. հաշտության կնքման (1282), ինչպես նաև Բյուզանդիայի և Կիլիկիայի Հայկ. թագավորության միջև առժամանակ հաշտության հասնելու, խաչակիրների հետ փոխհարաբերությունների կարգավորման գործում ևն: Հ. կ. նախաձեռնել է Սսի եկեղեցական ժողովներից չորսի (1204, 1243, 1251, 1289) գումարումը, որոնցից վերջին երեքում քննարկվել են Կաթոլիկ եկեղեցու վերարծարծած դավան. խնդիրներ: Հ. կ-ի վերջին շրջանում, Ստեփանոս Դ Հռոմկլայեցու օրոք, Կիլիկիայի քաղ. իշխանությունները և հոգևորականության ազդեցիկ մասը հարել են լատինադավանությանը, և թեպետ կաթողիկոսարանը, ի դեմս կաթողիկոսի, երբեմն ընդդիմացել է, սակայն, անզոր լինելով ճնշումների առաջ, աստիճանաբար նահանջել է իր նախկին դիրքերից: 1292-ին Եգիպտոսի մամլուքները գրավել և ավերել են Հռոմկլան, թալանել կաթողիկոսարանը, իսկ Ստեփանոս Դ Հռոմկլայեցուն գերել են ու տարել Կահիրե: Գրիգոր Է Անավարզեցին կաթողիկոսական աթոռը տեղափոխել է Սիս (տես Սսի կաթողիկոսարան):

ՀՐԵՇՏԱԿՆԵՐ

Գրկ. Կ ի ր ա կ ո ս Գ ա ն ձ ա կ ե ց ի, Հայոց պատմություն, Ե., 1982: Ա լ ի շ ա ն Ղ., Սիսուան, Վնտ., 1885: Կ յ ո ւ լ ե ս ե րյ ա ն Բ., Ծովք, Ծովք-Տլուք եւ Հռոմ-Կլայ, Վնն., 1904: Օ ր մ ա ն յ ա ն Մ., Ազգապատում, հ. 1, 2, ԿՊ, 1912, 1914: Ա ն ա պ ա տ ա կ ա ն, Համառօտ պատմութիւն հայ-լատին յարաբերութեանց սկզբէն մինչև 1382, Անթիլիաս, 1981: Արտաշես Ղազարյան

ՀՐԵՇՏԱԿՆԵՐ (< Ավեստայի լեզվի՝ զենդերենի fraխպta – պատգամավոր, առաքյալ իմաստից), նախապես նշանակել է սուրհանդակ, երկնային դեսպան, պատգամավոր (եբր. malΩck, հուն. Իανγελος), շարքային պատգամավոր (Հոբ 1.14, Ա Թագ. 11.3, Ղուկ. 9.52), քահանա (Մաղաք. 2.7), թղթատար մարգարե (Անգե 1.13), նախակարապետ, կանխանշան: Աստվածաշունչը վկայում է, որ Հ., իբրև լուսեղեն էակներ, ստեղծվել են առաջին օրը՝ լույսի հետ միասին: Լինելով անդրանցական (տրանսցենդենտալ) տարածքի բնակիչներ՝ Հ. զերծ են ժամանակի ներգործությունից, չունեն սեռական հատկանիշ (Մատթ. 22.30, Ղուկ. 20.35–36): Թեպետ նրանք թևավոր են հորջորջվում, բայց, ինչպես ասվում է ս. Գրիգոր

640

Ա Լուսավորչի Վարդապետության մեջ, «մարմնեղեն թևավորներ չեն, այլ՝ նմանությամբ» (Ա գ ա թ ա ն գ ե ղ ո ս, Պատմութիւն, Տփղիս, 1909, ¢ 323): Հ. բազմաթիվ են (Մատթ. 26.53, Ղուկ. 2.13, Եբր. 12.22, 23), զորավոր (Սաղմ. 102.20, Բ Պետր. 2.11, Հայտն. 5.12, 18.21), մեծագործ (Դատ. 13.20, Եսայի 6.2–6, Հայտն. 8.13): Հ. ներկայացնում են Աստծո երկնային հրեղեն բանակները (Բ Օր. 33.2, Սաղմ. 67.18, Հայտն. 5.11), որոնք ունեն իրենց զորագլուխ ղեկավարները՝ Գաբրիել, Միքայել, Ռափայել, Անայել, Ուրիել, Բարաքիել, Ադոնիել, Փանուել, Երեմիել, Սաղաթիել և այլ առաջնորդ հրեշտակապետներ (Դանիել 9.21, 10.13, 21, 12.1, Ղուկ. 1.19, 26, Տոբիթ. 12.15): Հին կտակարանում Հ. հանդես են գալիս իբրև Աստծո ներկայացուցիչներ, միջնորդներ՝ հոգևոր և նյութ. աշխարհների միջև. այս հանգամանքն իր նորորակ դրսևորումն է գտնում հանձինս Հիսուս Քրիստոսի: Իբրև այդպիսին նա արդեն ներկա է Հին կտակարանում՝ «Տիրոջ հրեշտակ» կամ «Աստծո հրեշտակ» անվանումով, որն իր առաքելության գիտակցությամբ իրականացնում է Աստծո և մարդու հաղորդակցումը նահապետական, մովսիսական և ապա քրիստ. տնօրինության մեջ (Ծննդ. 16.7– 13, 22.11–18, 31.11–13, Ելք 3.2–6, 14, 23.20, Դատ. 13.16–22, Գործք 7.30–38): Համաձայն Հայ եկեղեցու հրեշտակաբանության, Հ. «անմարմին գոյացություններ են, իմացական, անձնիշխան, մշտաշարժ, անմահ և սպասավոր Աստծուն»: Այս բնորոշումները հետևյալ կերպ են մեկնաբանել Հովհան Որոտնեցին և Գրիգոր Տաթևացին. «գոյացությունը» Հ-ին տրված ընդհանրական որակում է, որը մատնացույց է անում նրանց տեսակը: Մ յուս բնորոշումները հայտանշում են Հ-ի այս կամ այն առանձնահատկությունը. մասնավոր առումով՝ «գոյացությունը» ցույց է տալիս նրանց նկարագրի հաստատուն, որոշակի լինելը, «անմարմինը»՝ պարզ և անբաղադրելի էությունը: Ի տարբերություն մարդկային հոգիների, որոնք թեպետ «անմարմին» և աննյութական են, սակայն զետեղված են նյութական տարածքի՝ մարմնի մեջ, Հ., լինելով անմարմին էակներ, անպարագրելի են և կաշկանդված չեն նյութի կամ նյութ. իրականության կապանքներով: Մարդկային հոգիների և Հ-ի համար ընդհանուրն այն է, որ դրանք «սահմանավոր» են, որովհետև եղական են, այսինքն՝ արարած: