Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/649

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ՁԱԳԱՎԱՆՔ

շատ հեղինակների կանոնական, խրատական գրվածքներին և քարոզներին: «Սահմանքը» օրինակ է ծառայել Հովհաննես Երզնկացուն (Պլուզ) իր «Խրատ հասարակաց քրիստոնէից» աշխատությունը նույն աշխարհիկ ոճով և ոգով գրելու համար:

նենալով բազմաթիվ կալվածքներ, ջրաղացներ, Երևանում՝ այգիներ: Գետարգելի ս. Նշանը (ոսկե խաչը) այժմ գտնվում է Էջմիածնում, և մյուռոնօրհնության ժամանակ կաթողիկոսը առաջինը նրանով է օրհնում ս. Մ յուռոնը: Գետարգելի ս. Նշանի տոնը կատարվում է գարնանը՝ ս. Զատկի հաջորդ կիրակին:

Գրկ. Հ ո վ ս ե փ յ ա ն Գ., Ձագավանից ժողովը, «Շողակաթ», Վաղ-պատ, 1913, էջ 22–46: Արտաշես Ղազարյան

Գրկ. Մա տ թ ե ո ս Ո ւ ռ հ ա յ ե ց ի, Ժամանակագրություն, Ե., 1991: Ա լ ի շ ա ն Ղ., Այրարատ, Վնտ., 1890: Ս մ բ ա տյ ա ն ց Մ., Տեղեկագիր Գեղարքունի Ծովազարդ գաւառի, որ այժմ Նոր Բայազիտ գաւառ, Վաղ-պատ, 1895: Սարգիս Մխիթարյան Մուրադ Հասրաթյան

ՁԱԳԱՎԱՆՔ, Գ ե տ ա ր գ ե լ ի Ս . Ն շ ա ն վ ա ն ք, ՀՀ Կոտայքի մարզի Առինջ գյուղից 2 կմ հարավ-արևելք, բլրի լանջին: Հիմնադրվել է վաղ միջնադարում, վանքի հնագույն եկեղեցին VII դ. եռախորան, փոքր խաչաձև գմբեթավոր կառույցներից է: Պահպանվել են սրբատաշ տուֆից շինված պատերի ստորին շարքերը: Եկեղեցուն հս-ից և հվ-ից կից են նրա հետ միաժամանակ կառուցված և ընդհանուր գետնախարիսխ ունեցող մատուռներ: 855-ին Ձ-ի սարկավագ Զաքարիան ընտրվել է Ամենայն հայոց կաթողիկոս (Զաքարիա Ա Ձագեցի): Ձ-ում 1270-ին գումարվել է Ձագավանի եկեղեցական ժողովը: Ձ. նշանավոր կրոն. կենտրոն և հայտնի ուխտատեղի է դարձել, երբ 1293-ին Գրիգոր Է Անավարզեցին վանքին նվիրել է Գետարգելի ս. Նշանը՝ Հռոմի Սեղբեստրոս պատրիարքի՝ ս. Գրիգոր Լուսավորչին տված Քրիստոսի խաչափայտի մասունքը, որով, ըստ ավանդության, Պետրոս Ա Գետադարձը 1022-ին, Բյուզանդիայի կայսր Վասիլ II-ի ներկայությամբ, Տրապիզոնում Ջրօրհնեքի տոնին քաղաքի միջով անցնող գետը կանգնեցրել է (այստեղից էլ՝ Գետադարձ և Գետարգել անունները): Ձ-ում 1293-ին, ս. Նշանը պահելու համար, կառուցել են երկհարկանի գմբեթավոր եկեղեցի, որից պահպանվել է քառակուսի հատակագծով և ուղղանկյուն բեմով առաջին հարկը: XIV դ. սկզբին Ձ-ում գործել է Թադևոս Բոկիկ Ձորավանեցի վարդապետը: XV դ. Գեղարդավանքից Ձ. է տեղափոխվել Սիմեոն Րաբունապետը, որը բարեկարգել է վանքը: 1425-ին Ձ-ում Ստեփանոս գրիչն ընդօրինակել է Հակոբ Ղրիմեցու «Մեկնություն տոմարի» երկը, ապա՝ Սարգիս Ձագավանեցի վարդապետի (1441-ին մասնակցել է Հայոց կաթողիկոսությունը Էջմիածնում վերահաստատելու արարողությանը) վանահայրության ժամանակ՝ «Քերականություն և բառգիրք»-ը: Ձ. ավերվել է 1679-ի երկրաշարժից, մնալով, սակայն, մինչև XX դ.՝ որպես գործող վանք, ու-

648

ՁԵՌԱԳԻՐ ՄԱՏՅԱՆ (codex), գրչի կողմից արտագրված գիրք: Հայ. Ձ. մ-ները բաղկացած են իրար կարված 6, 8, 12 և 16 թերթ ունեցող տետրերից, որոնք կազմի մեջ են ագուցվել և ստացել գրքի տեսք: Գրվել են մագաղաթի և թղթի վրա: Ամենավաղ մագաղաթե Ձ. մ-ի պատառիկները թվագրվում են V դ.: Ամենահին ամբողջական մագաղաթե Ձ. մ. Երևանի Մատենադարանի ձեռ. դ 10680, VII դ. «Վեհամոր Ավետարանն» է: Թղթե ամենավաղ Ձ. մ. Մատենադարանի ձեռ. դ 2679 ժողովածուն է՝ թվագրված 981: Իսկ ամենաուշ հայերեն Ձ. մները ստեղծվել են XIX դ.: Հայերեն Ձ. մ-ների մեծ մասը թվագրված և տեղայնացված է հիշատակարանների շնորհիվ. դրանք, որպես կանոն, մատյանի վերջում գրել են գրիչը, ծաղկողը, կազմարարը, պատվիրատուն (ստացողը) կամ նոր ձեռագրատերը: Ձեռագիրը հայ ժողովրդի համար եղել է սրբություն: Նրա մասին Ձ. մ-ների հիշատակարաններում խոսվում է ինչպես մի թանկագին էակի մասին. այն պահպանել են աչքի լույսի պես, փրկել զավթիչներից, ազատել գերությունից: Հիշատակարաններում անեծք է հղվում նրանց, ովքեր գողանում, վաճառում կամ գրավ են դնում ձեռագիրը (նման հիշատակարաններ հանդիպում են նաև ռոմանական ձեռագրերում): Սարգիս Պիծակի 1336-ի «Արքունական Ավետարան»-ի (Մատենադարան, ձեռ. դ 5786) հիշատակարաններում ձեռագիրն իր սրբությամբ համեմատվում է Աղթամարի վանքի Ս. Խաչ եկեղեցու հետ, որտեղ այն պահվում էր: Ըստ միջնադարյան աղբյուրների՝ Ձ. մ-ները ստեղծվել են վանքերին կից գործող գրչակենտրոններում: Մատյանի ստեղծումը բաղկացած էր մի քանի փուլերից. գրչության նյու-