Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/796

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նզովել են հերետիկոս. վարդապետությունները, դատապարտել կամ բանադրել դրանց հեղինակներին ու հետևորդներին և կիրառել պատիժներ (աթոռազրկել, կարգալույծ արել, աքսորել ևն): Հետագայում եկեղեցիներն իրենց «Հրաժարիմք»-ներում, «Նզովման բանաձևեր»-ում, «Հավատո խոստովանություններ»-ում մտցրել են բանադրված աղանդապետների անունները և հանվանե նզովում են նրանց: Հայ եկեղեցում, ըստ Ձեռնադրության Մաշտոցի, կոչումի արարողության ընթացքում ձեռնադրիչ եպիսկոպոսն ընծայյալներին մի շարք հարցումներ է ուղղում, որոնք վերաբերում են տիեզերաժողովների կողմից դատապարտված վարդապետություններին, և անուն առ անուն նզովվում են աղանդապետները՝ Արիոսը (տես Արիոսականություն), Եվտիքեսը (տես Եվտիքականություն), Ապողինարիոսը (տես Ապողինարիզմ), Մակեդոնը, Փոտինոսը (դատապարտվել են 381-ի Կոստանդնուպոլսի Բ տիեզերական ժողովում), Նեստորը, Սաբելիոս Լիբիացին (II դ.), Պողոս Սամոստացին (III դ.) և ուր.: Ընծայյալը նզովում է աղանդավորներին, ապա ուղղափառ և ճշմարիտ եկեղեց. վարդապետներին հետևելու իր ուխտն է անում և կարդում Հավատո դավանությունը: Կաթոլիկ եկեղեցում Ն-ին կամ բանադրանքին հետևել են (հատկապես ինկվիզիցիայի ժամանակներում՝ XIII–XVIII դդ.) խիստ պատիժներ (մահապատիժ, խարույկի վրա այրում, ցից հանել, աղանդավոր. գրքերի հրապարակային այրում, գրքերի վրա դրված արգելք ևն): Դարեր շարունակ, Քաղկեդոնի ժողովից սկսած, քաղկեդոնական (օրթոդոքս և կաթոլիկ) և ոչքաղկեդոնական (Արևելյան ուղղափառ) եկեղեցիները որպես հերետիկոսների և հերձվածողների դատապարտել, բանադրել կամ նզովել են նաև աստվածաբանների, վարդապետների, պատրիարքների, որոնք այս կամ այն եկեղեցում (եկեղեցիների ընտանիքներում) արժանացել են հարգանքի, մեծարանքի, նույնիսկ՝ երբեմն սրբացվել: Սուրբ «հերետիկոսների» կամ «հերձվածող» սրբերի (ինչպես անվանում են նման հոգևորականներին) նկատմամբ Ն-ների և դատապարտությունների վերացման հարցը ներկայումս դարձել է միջեկեղեց. երկխոսությունների գլխ. թեմաներից և քննարկվել մասնավորապես Արևելյան ուղղափառ եկեղեցիների և Հռոմի կաթոլիկ եկեղեցու միջև աստվածաբան. երկխոսության Վիեննայի հինգ ոչ պաշտոն. խորհրդակցություններում (1971,

1973, 1976, 1978, 1988): ՆԻԿԻԱՅԻ Սուրբ «հերետիկոսներն» են. 1. նրանք, ովքեր մեծարանքի են արժանացել Հռոմի կաթոլիկ և Ուղղափառ (օրթոդոքս) եկեղեցիներում, սակայն բանադրվել են Արևելյան ուղղափառ եկեղեցիների կողմից. Լևոն I պապը և Լևոնի տոմարը, Փլաբիանոս, Անատոլիոս, Գեննադիոս պատրիարքները: 2. Նրանք, ովքեր մեծարվել են Արևելյան ուղղափառ եկեղեցիներում, սակայն բանադրվել են Հռոմի կաթոլիկ և Ուղղափառ (օրթոդոքս) եկեղեցիների կողմից. Դիոսկորոս Ալեքսանդրացի, Սևերիոս Անտիոքացի, Տիմոթեոս Կուզ, Փիլոքսենոս Մաբուգեցի (Քսենայաս): Քննարկման արդյունքում բոլոր կողմերի ներկայացուցիչները (Հայ եկեղեցու կողմից մասնակցել է Կենտր. Եվրոպայի հայրապետ. պատվիրակ Մեսրոպ արք. Գրիգորյանը) գտել են, որ «հարմար չէ պաշտոնապես վերացնել նզովքը: Բավական է այն այլևս չկիրառել գործնականում և մոռանալ դրա մասին», և արել են հետևյալ եզրակացությունը. «Մի հատվածի կողմից մյուս հատվածի վարդապետների և հայրերի նկատմամբ ներկայումս արտասանվող նզովքի հարցում մենք այն կարծիքին էինք, որ հարկ չկար պնդել, որ այդ վարդապետներն ու հայրերն ընդունվեն նրանց կողմից, ովքեր պաշտոնապես դատապարտել են նրանց: Նզովքների պաշտոնական վերացումը կարող է նաև անհրաժեշտ չլինել: Հնարավոր է, որ Եկեղեցիները պարզապես ծիսական կառույցից դուրս թողնեն մյուս կողմի սրբերի և վարդապետների նզովքը, ինչպես որ որոշ Եկեղեցիներ արդեն սկսել են անել» (Գ ր ի գ ո րյ ա ն Մ., «Վիեննայի հինգ եկեղեցական խորհրդակցությունների արդյունքների աստվածաբանական նշանակությունը», «Էջմիածին», 1998, դ 7): ՆԻԿԻԱՅԻ Ա ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԺՈՂՈՎ 325, գումարվել է բյուզանդական կայսր Կոստանդիանոս Մեծի հրամանով, Բութանիայի Նիկիա քաղաքում, մայիսի 20-ին: Ժողովին մասնակցել են Ընդհանրական եկեղեցու խորհրդանշական թվով 318 (Ծննդ. 14.14) հայրապետներ, այդ թվում՝ Ալեքսանդրիայի պատրիարք Ալեքսանդր Ալեքսանդրացին, Աթանաս Ալեքսանդրացին (այդ ժամանակ դեռևս սարկավագ), Գրիգոր Ա Լուսավորչի կրտսեր որդին՝ Արիստակեսը (Արիստակես Ա Պարթև), եկե-

795