Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/334

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ներկայի հետևելու ապագան, երբեք չէ եղած նորա համար ուսումնասիրության և փիլիսոփայական մտածության առարկա։ Թեպետ և պիտի արդարությամբ խոստովանել, որ մի այսպիսի հիմնավոր քննություն և հասկացողություն դժվար էր նորան առանք ձեռքում ունենալու բաղգատող կշիռը և չափը։

Վերջաբանի մեջ (տե՛ս երես 503), խոսում է հեղինակը Հայաստանի բերանից։ «Առ այժմ լիովին սփոփիմ և զովարար ցօղ հիւսիսոյ խառնեալ ընգ հարաւային ջերմութեան՝ կամի զիս ծաղկազարդել, պտղաբերս առնել և օր աւուր վերածել ի լաւ անդր վիճակ»։

Ի՛նչ կամի ասել սորանով, անհասկանալի է. հիմք և լոգիկա չկա․․. Այս ուրախական խոսքերը խոսելով մխիթարվելուց հետո, իսկույն փսխում է բերանը (տե՛ս երես 504), և ահա նորա խոսքերը։

«Ի վերջոյ, եթէ Խորենացին Մովսէս ողբոց իւրոց զհակառակն գտեալ գրեսցէ, յայնժամ գոյ յոյս կենդանութեան մօրս թշուառացելոյ, ապա թէ ո՛չ ընկղմեալ եմ և ընկղմիմ ի թշուառութենէ ի թշուառութիւն և ի վշտաց ի վիշտս, և ապա անվրէպ համբուրել ունիմ զմահ.— ասաց զայս ողբալին Հայաստան և իսկոյն լռեաց, քամելով յաչաց խրոց զշիթս արտասուաց»։

Այս հակառակաբանությունքը ծագում են նորանից, որ հեղինակի գրվածքը խակ մտածության արդյունք լինելով, չունին գաղափարների ընդհանուր միություն։ Հառաջ ասում է, թե Հայաստանը մխիթարվում է, արտասուքը սրբելու վերա է, հետո հուսահատվելով իսկույն խնդրում է չլինելը այն բաների, որ կային Մովսես Խորենացու ողբի մեջ, և որ ազգը մի չար բախտով․ հարյուրին երեսուն աճեցուցած է մինչև մեր օրերը։

Ահա, եղբայր, մի նոր երևույթ, բուն հայկական, ասիական և անմխիթար դպրության մեջ. ահա այսպիսի գրվածք պիտի առաջնորդեն ազդին դեպի լուսավորություն։ Բյուր անդամ ցավելի երևույթ։

Ես ժամանակ չունեի կարդալ բոլոր գիրքը, ահա այստեղ նշանակած երեսներս միայն կարդացի, մնացածը հարևանցի թերթելով։

Այժմ խոսեմ ուրիշ բաների մասին։

Փարիզից ստացած նամակներս միմյանց քամակից հավաստում են, թե հարգի Ամբրոսիոս և Խորեն Գալֆայան վարդապետքը կամենում են մի նոր օրագիր հրատարակել, «Հրեշտակն Հայաստանի» անունով։[1]

Փարիզի հայկական դպրոցի մասին ստացած լուրերս շատ անմխիթար են, և ինչպես պատմում են, վերատեսուչ վարդապետքը գտանվում են մեծ նեղության մեջ։ Ասում են, թե դպրոցը ունի մոտ իբր քսան աշակերտ

  1. Գալֆալանները «Հրեշտակն Հայաստանի» անունով պարբերական չեն հրատարակել։