Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/319

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

    Ճգնավորը պատասխանեց․—Իմ աչքերուս մեջ տեսածդ գութն է։ Գո՜ւթն է որ իմ աչքերուս մեջեն քեղի կը նայի։

    Երիտասարդը արհամարհոտ քրքիչ մը արձակեց ու դառն շեշտով մը ըսավ ճգնավորին․—Ես ծիրանի ու մարգարիտներ ունիմ ձեռքերուս մեջ, և դուն մեջը հանգչելու համար եղեգե անկողին մը լոկ ունիս։ Դուն ի՞նչ գութ կրնաս ունենալ իմ մասին, և ի՞նչ պատճառավ ունենայիր այդ գութը։

    —Կը գթամ քու վրադ, ըսավ ճգնավորը, որովհետև Աստուծո գիտությունը շունիս։
    —Այդ գիտությունը թանկագի՞ն բան մըն է, հարցուց երիտասարդը, քարայրին մինչև մուտքը հառաջանալով։
    —Անիկա ավելի թանկագին է քան աշխարհի բոլոր ծիրանին ու մարգարիտները, պատասխանե ճգնավորը։
    —Ու դուն ունի՞ս զայն, հարցուց ավազակը, ա՜լ ավելի հառաջանալով։
   —Ատենոք, հապա՜, պատասխանեց ճգնավորը․ Աստուծո կատարյալ ծանոթությունը ունեի։ Բայց, իմ անմտութենես, ինձմե հանեցի ուրիշներուն ցրվեցի զայն։ Եվ սակայն, նույն իսկ հիմա, ինչ որ կը մնա ինծի այդ ծանոթութենեն, ինծի համար ավելի՜ թանկագին է քան ծիրանին ու մարգարիտները։

    Երբ երիտասարդ հելուզակը ասիկա լսեց, ձեռքը գտնված ծիրանին ու մարգարիտները նետեց ու պողպատե կորածայր թուր մը քաշելով ըսավ ճգնավորին․—Տո՛ւր ինծի անմիջապես այդ Աստուծո գիտությունը՝ զոր ունիս, եթե ոչ անկասկած քեզ կըսպանեմ։ Ինչո՞ւ չպիտի մեռցնեմ մեկը՝ որ իմինէս ավելի մեծ գանձ մը ունի ձեռքի տակ։

    Ճգնավորը թևերը բացավ ու ըսավ․—Ինծի համար լավագույն չպիտի՞ ըլլար մինչև Աստուծո արքայության սահմանները երթալ ու գովաբանել զինքը, քան աշխարհի մեջ ապրիլ անոր գիտութենեն զրկված։ Մեռցո՜ւր դիս, եթե այդ է փափաքդ․ բայց ես քեզի պիտի չտամ աստվածգիտությունս։

    Երիտասարդ ավազակը ծնրադրեց ու թախանձեց, բայց ճգնավորը չուզեց անոր խոսիլ Աստուծո վրա, ոչ ալ անոր տալ ուզեց իր գանձը։ Երիտասարդը ոտքի ելավ ու ըսավ ճգնավորին․

    —Թո՛ղ ուզածիդ պես ըլլա։ Գալով ինծի, ես Յոթը Մեղքերուն քաղաքը պիտի երթամ, որ ասկե քալելով երեք օր մինակ հեռու

— 319 —