Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/364

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ՐԵՆՑԻ հրապարակ կ՚ելլե մոտ օրեն, արդեն տպագրությունը ավարտած ըլլալով» («Մասիս», 1907, 7 ապրիլ, թիվ 20, էջ 400): Սակայն «Ծիածանը» չտպագրվեց հիշյալ մատենաշարով, և նույն պարբերականը մայիսի 19-ին «Մեր կյանքին» բաժնում հայտնեց. «Հրատարակվեցավ «Ծիածան» քերթվածներու գրքույկ մը, Միսաք Մեծարենցի: Ծանուցած էինք թեև թե «Մասիսի» Մատենադարանին առաջին հատորը պիտի կազմե ան, սակայն տիրոջը հետ գեղարվեստական խնդրի մը մասին անհամաձայնության պատճառով, նախընտրեցինք Մատենադարանին չկցել հրատարակությունը» (թիվ 26, էջ 528):

    Երկու ծանուցումների միջև ընկած կարճ ժամանակահատվածում տեղի ունեցավ մի միջադեպ, որը ըստ էության սկզբնավորեց «Ծիածանի» ու հատկապես դրան հաջորդած «Նոր տաղերի» շուրջը բորբոքված հայտնի վեճերը (տե՛ս «Նոր տաղերի» և «Սենպոլիզմը» բանաստեղծության, «Քննադատությունը», «Հետամնաց բարեկենդան» և «Աղեղ ու կապարճ» հոդվածների ծանոթագրությունները): Սկզբնապես, 1908-ին «Ճշմարտության վարագույրը» հոդվածի ծանոթության մեջ է. Արմենը բացատրել է, թե իր և Մեծարենցի «անհամաձայնությունը կը ծագեր ոչ թե հատորին սկիզբը դրվելիք մուտքի ձևին... այլ այդ մուտքին՝ հատորին սկիզբը կամ վերջը դրվելու հակապնդումե մը, ուր Մեծարենցի ալ հանրահռչակ մեծամտությունը մեծ տեղ ուներ» («Արևելյան մամուլ», 8 ապրիլ, թիվ 15, էջ 338): Իսկ տարիներ անց «Հուշեր արևմտահայ մամուլի կյանքեն» անտիպ աշխատության մեջ Ե. Արմենը այսպես ներկայացրեց «Ծիածանը» «Մասիսի» մատենադարանով չհրատարակելու իրողությունը. «Մասիս»... համաձայնելով որ «Մասիսի» մատենադարան» «հովանիով ներկայանա ան (ժողովածուն—Ա. Շ.) ընթերցող հասարակության, կը գրե հրատարակչի առաջաբան մը որ կը շարվի հեղինակին կը ցուցվի: Բանաստեղծին նախագահությունով կազմված քառանդամ գրական «միաբանությունը» (Մեծարենցից բացի, հավանաբար, նկատի ունի Վահրամ Թաթուլին, Գեղամ Բարսեղյանին և Արամ Անտոնյանին—Ա. Շ.) վանական նիստի մը մեջ հառաջաբանը պետք եղած չափով փառաբանական չի գտներ և կը մերժե անոր թևարկությունով գրքույկին լույս ընծայումը» (ԳԱԹ, Ե. Արմենի արխիվ, № 335ա, էջ 108): Ե. Արմենի ծառայությունից հրաժարվելու իրական շարժառիթը հրապարակորեն մատնանշել է ինքը՝ Մեծարենցը «Քննադատությունը» հոդվածում (ավելի ուշ, «Բյուզանդիոնում» հրապարակած «Բանաստեղծ մը և բանաստեղծություն» հոդվածում (1908, փետրվար 16/29, թիվ 3464) այդ փաստարկները բերեց նաև Վ. Թաթուլը): Ակնարկելով «Մասիսի» երկրորդ ծանուցումը, բանաստեղծը գրել է.

    «Երբ Ենովք Արմենի փափաքով... հոժարեցա «Մասիս»ի մատենադարանին մեջ հրատարակել Ծիածանը՝ այս վերջինին կցվելու համար ազդ մը խմբագրեց «Մասիս»ի խմբագիրը, այս ազդեն մը կ՚արագրեմ, իբրև նմույշ հեղինակին լեզվական գեղարվեստին.—

    ․․․Հիմնած ենք «Մասիս»ի Մատենադարանը» որուն լույս կ՚րծայենք ԱՌԱՋԻՆ հատոր, Ծիածան, իբր սկզբնավորություն Մատենադարանի շարքին:

    Ես չկրցա հանդուրժել այս ճռզած հայերենով ազդին՝ զոր Ենովք Արմեն կ՚ուզեր անպատճառ զետեղել գրքին ճակատը, հառաջաբանեն իսկ առաջ... Եվ այս ազդն է որ Ենովք Արմենի գրչին տակ գեղարվեստական խնդիր դարձած է»:

    Ե. Արմենի հետ ունեցած բախումը իր հերթին ուշացրեց «Ծիածանի» լույս ընծայումը:

    Ժողովածուի հրատարակությանն առնչվող մի հետաքրքիր փաստ է հիշում Հ. Ճ. Սիրունին. «Քիչեր միայն գիտցան փորձերը զորս Մեծարենց ըրավ հառաջաբան մը

— 364 —