Էջ:Vardan Aygektsi, Book of the Fox (Վարդան Այգեկցի, Աղվեսագիրք).djvu/65

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եյի ընդունեցիք ինձ, մերկ եյի՝ հագցրիք ինձ՝ քաղցած եյի՝ կերակրեցիք ինձ, ծարավ եյի՝ հագեցրեցիք ինձ։ Այն աղքատը լսեց և ուրախացավ. «‎Այս ինձ համար և ասված և ահա շուտով կկատարեն իմ կամքը»։ Իսկ քահանան ժամն արձակեց և գնաց տուն և աղքատին թողեց յեկեղեցու մեջ և հոգ չտարավ նրա մասին: Յեվ աղքատն ասաց. «‎Այն գիրն, վոր կարդաց, նա սուտ եր»։ Յեվ առավ ավետարանը, վրան քար դրեց և սուզեց ջրի մեջ: Յեվ քահանան յեկեղեցի գալով ավետարանը չգտավ և աղքատին ասաց. «‎Ու՞ր ե ավետարանը»։ Յեվ աղքատն ասաց քահանային. «‎Ի՞նչ ես անում սուտ ավետարանը, և յես տարա ջուրը գցեցի»: Յեվ քահանան բարկանալով սկսեց ծեծել աղքատին և աղքատն ասաց. «‎Ի՞նչու յես ծեծում ինձ, անիրավ. յեթե հավատում ես, թե ավետարանն աստծո ճշմարիտ խոսքն ե, ապա ինչու՞ չես կատարում նրա կամքը: Վորովհետև յես ոտարական եմ և ինձ չեք ընդունում, մերկ եմ և ինձ չեք հագցնում, քաղցած եմ և չեք կերակրում ինձ, ծարավ եմ և ջուր չեք տալիս: Մի՞թե աստված այդ բաների պակասությունն ուներ և այդ ամենն իրեն համար ասաց»: