Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/351

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԵՐԵՔ ԵՐԳ ՏԽՐԱԴԱԼՈՒԿ ԱՂՋԿԱՆ
(էջ 9)

«Ճամփին», «Անքուն գիշերին», «Մեռելոց» — գրել է 1913թ․ Կարսում։

Չ․-ի առաջին տպագրված գրքույկը, որ «Ե. Չարենց. Երեք երգ տխրադալուկ աղջկան» խորագրով լույս է տեսել 1914 թ․ Կարսում։ Զետեղվել է Եժ I հատորում։ Տպագրվում է վերջինից։

Բնաբանը՝ «Եվ այդ վերջին սերն էր վաղնջական գիշերվա»,— առնված է ֆրանսիացի սիմվոլիստ բանաստեղծ Ալբերտ Սամենի (1858—1900} «Անավարտ պոեմներ» շարքի «Ամենտի» („Ame't- hyste“) բանաստեղծությունից։

Աստղիկ Ղոնդախչյան (ծնվ․ 1899}— Չ.-ի սիրած աղջիկը, սովորել է Կարսի և ապա Թիֆլիսի գիմնազիոնում, կատարելագործվել է երաժշտության մեջ. այժմ գտնվում է, հավանաբար, Եգիպտոսում։ Չ-ն մտերիմն էր նրա հորեղբորորդիների, որոնց հետ ուսանել է Կարսի ռեալական դպրոցում։

ՏեՔՍՏԱՅԻՆ ՏԱՐԲեՐՈՒԹՅՈԻՆՆԵՐ
ՃԱՄՓԻՆ

I տպ 11 Թոքախտավոր կինը անսե՛ր հեծկլտաց։

ԱՆՔՈՒՆ ԳԵՇԵՐԻՆ

12-16Մոռացված երգի պես դողում է հոգիս
Անհայտ ձեռքերի լույս մատների տակ․․․
Ու ահա մեկ-մեկ շարվում են իմ դեմ