Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/101

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Թռրչք դեպի լավագույն աշխարհները եւ ավելի ջինջ ու մաքուր մթնոլորտներ» ։ Մի ուրիշ տեղ բանաստեղծը նկատում է. «Գրականությամբ հայելի չէ լոկ. եւ եթե հայելի էլ ասենք, ապա շատ տարօրինակ ու կախարդական հայելի է սա։ Նա ոչ միայն արտացոլոմ է ժամանակը եւ իր դեպքերն ու դեմքերը, այլեւ տալիս է իր լույսն ու ջերմությունը կյանքին. եւ ձգտում է կյանքում ստեղծել մարդու էն վեհ ու վսեմ, էն մաքուր ու անաղարտ պատկերը. որ տվել է նրան աստված, կազմված ու հյուսված բնության ամենամաքուր տարրերից» ։

Այս ուշագրավ համադրությամբ են մեզ ներկայանում ստեղծագործական մեթոդները։ Բուլղարացի գրականագետ Արմաուդովը նկատում է, թե ամեն մի ռեալիզմի մեջ կա ռոմանտիզմ եւ ամեն մի ռոմանտիզմի մեջ՝ ռեալիզմ, որ կրկին հաստատում է առաջ քաշված գաղափարը։ Մեթոդների դրսեւորման պատճառահետեւանքային կապի բացատրությունը պահանջում է մանրամասնորեն անդրադառնալ բոլոր այն կարեւոր ազդակներին, որոնցից յուրաքանչյուրը յուրովի է իր գործառնական դերով։

ԿԵՐՊԱՐ, ՀԱՆԳԱՄԱՆՔ, ՀԵՂԻՆԱԿ

Սկսենք նրանից, թե ինչ դիրք է գրավում այս կամ այն մեթոդով ստեղծագործող հեղինակը կենսական իրականությունը գեղարվեստականի վերածելիս։ Այստեղ կարեւոր է հեղինակի դիրքային ակտիվությունը, այսինքն՝ կենսական իրականությո՞ւնն է ղեկավարում գրողին, թե՞ ընդհակառակը։ Ա՞յն է այստեղ իրականության արտացոլման ու գաղափարական հեռանկարի կազմակերպման հեղինակային ազատության սահմանը։ Հարցի պատասխանը նախ եւ առաջ պետք է փնտրել կերպարի շարժման, զարգացման յուրահատկության մեջ։ Ռեալիստական երկերի ամենայուրահատուկ կողմը կերպարի ներքին ինքնազարգացումն է. ռոմանտիկ գրողը իր հայեցակարգը պարտադրում է հերոսին՝ որոշակի գաղափարական խնդիր հետապնդելով։ Հերոսը դառնում է հեղինակի գաղափարական հայեցակարգի կրողը, մինչդեռ ռեալիստական ստեղծագործության մեջ սեփական հայեցակարգը հերոսին պարտադրելը պայմանավորված է իրավիճակի տրամաբանությամբ, անկախ այն բանից՝ հեղինակը ընդունում է այն. թե՞ ոչ։ Ուստի, եթե ռոմանտիկական ստեղծագործության մեջ հերոսը հնազանդորեն կատարում է հեղինակի պահանջները, ապա լեալիստ հեղինակները այս առումով դժգոհում են իրենց հերոսներից։ Լեւ Տոլստոյը իր զրուցակիցների շրջանում հայտարարել է թե ես չկարողացա Ան– 101