Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/103

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տադրանք, որ ճշմարիտ արվեստագետները ունկնդիր են։ Իսկ մեր այս երկու հեղինակներից յուրաքանչյուրը իրենց ժամանակների մեջ էին, եւ յուրաքանչյուրը լսում էր իր ժամանակի ձայնը։ Միայն մի տարբերությամբ, որ Րաֆֆուն վիճարկվել էր գործել երկու ժամանակների հարակցման փուլում եւ անցման շրջանի երկձայնությունն ու երկաշխարհայնությունը ստիպում էին նրան համատեղել, իրար մոտեցնել ժամանակների ձայնը։ Նա տեսադաշտով ռեալիստ էր, գաղափարի եւ մեթոդի խորքային ծրագրայնությամբ՝ ռոմանտիկ։ Րաֆֆու մեթոդական երկվությունը ժամանակին նկատել է Աղայանը։ Նկատել էր, որ Րաֆֆու գործերում կերպավորման երկվություն կա։ Մի դեպքում, նա ստեղծում է կյանքի «նատուրալ հերոսներ», որոնք իսկապես գոյություն ունեն, մի այլ դեպքում՝ գաղափարայնացված «... այսինքն՝ դյուցազնական անձնավորություններ են եւ ոչ հասարակ մահկանացու։ Հեղինակը դրանց բացառիկ վիճակի մեջ է պահում՝ ինչպես երկնքից իջածների, իսկ բոլոր մյուսներին նկարագրում է բոլորովին այնպես, ինչպես սովորություն ունի նկարագրելու ֆոտոգրաֆիայով, այսինքն ՝ իրենից ավելի վատ» 7։

Սակայն խնդրի գործնական ապացույցը փորձենք բխեցնել անցման շրջանի ռոմանտիզմի եւ ավարտուն ռեալիզմի տիպաբանական զուգահեռներից, քանի որ սրանց տեսադաշտի նույնությունը եւ վերացարկման դիրքային տարբերությունը այդ հնարավորությունը տալիս են։ Կողք կողքի դնենք Րաֆֆու «Ոսկի աքաղաղը», Շիրվանգադեի «Քաոսը» եւ Թումանյանի «Գիքորը»։ Րաֆֆին իր «Ոսկի աքաղաղի» մեջ արդեն իսկ տեսնում եւ կռահում է նոր տնտեսական հարաբերությունների առկայությունը՝ կապիտալիստական տնտեսակարգի սաղմավորման եւ զարգացման գործընթացը, փողի կուտակման առեւտրավաշխառուական ձեւից արդյունաբերական կապիտալիզմի անցման շոշափելի նշանները։ Րաֆֆին առաջարկում է տնտեսական նոր հարաբերությունների անցման իր կողմնորոշիչ հայեցակարգը։ Նրա գաղափարական հերոսը ուսումնասիրում է «ֆինանսական եւ բանվորական գործերը», փորձում է հայտնաբերել այն «հումքի բերքերը, որոնք արդյունաբերվում են այլեւայլ երկրներում», ծանոթանում «գործնական արհեստագործության» հետ։ Եվ այն էլ այնպիսի քաղաքում, «որ իսպառ չէր թոթափել իրանից պարսկական փոշին», ուր «հայն էլ թուրք է», «թուրքը ավելի թուրք»։ Տնտեսական այս հակադիր (ֆեոդալական, բուրժուական) հարաբերությունների մեջ անցման շրջանի ռոմանտիկների ստեղծագործություններում գադափարակերպարի առկայությունը (Գալո, Ստեփան) պարտադիր է ոչ միայն այն պատճառով, որ Րաֆֆին կռահում էր այդպիսի անհատների անհրաժեշտությունը, այլեւ ենթադրում էր ինքը

                                                                         103