Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/104

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

||| ժամանակը։ Տնտեսական հարաբերությունների ոլորտում կողք կողքի գո¬ յակցում էին կենդանի հինը էս սաղմնային նորը։ Գլտղը այս խայտաբղետ խճանկարում նախրնտրում է նորի գաղափարը։ Քանի որ նման պայման¬ ներում գաղափարր ավելի ակտիվ էր. քան արտացոլման օբյեկտը, գաղա¬ փարը ավելի կրքոտ ու հասունացած էր. քան նրա դրսեւորման նյութական հիմքը։ Գրականության գեղարվեստական վերացարկման մեջ գաղափարը գրականությունից առաջ էր ընկնում։ Րաֆֆու օրինաչափորեն կիրառած երկվորակ հերոսների գոյությունը տարօրինակ էր թվում Աղայանին. թեեւ ինքը Աղայանը, նաեւ Պռոշյանը, իրենց հերթին չկարողացան զերծ մնալ այս «ֆոտոգրաֆիկ» եւ «դյուցազնական» կերպարների համատեղության «սխալից»։ Ճաղարանց Թաթոսների. մովրովների. միկիտան սաքոների հետ կայք կայքի գործում էին արզումանները. հունոները, արդարադատ քն– նիչները։ Այս դեպքում, իսկապես, գաղափարը գրականությունից առաջ էր ընկնում, դրական կերպարներին վերագրվում էին շատ բաներ, որոնք.ըստ էության, դեռ չկային։ Դ. Դեմիրճյանը իր հոդվածներից մեկում նկատել է. «Մենք կարծում ենք, որ բազմաթիվ այլ պատճառներից մեկն էլ այն է, որ գրողը, չխնայելով իր բացասական հերոսին, նրան տալիս է ռեալիստական գույներով։ Իսկ իդեալական հերոսին «խնայելով»՝ աշխատում է կերպավո¬ րել շատ լավ եւ դուրս է բերում նրան օժտված նաեւ շատ վերացական գծե¬ րով։ Սա հաճախ գրկում է դրական հերոսին «մարդկային հատկություննե¬ րից»։ Քիչ հետո շարունակում է. «Գրողները ուզում են դրական հերոսների մեջ տեսնել ոչ միայն այսօրվա մարդուն, այլեւ ապագա մարդուն։ Դրա հա¬ մար էլ նրանց մոտ պահանջի չափը դրական մարդու վերաբերմամբ մեծ է, նրանք այդ դեպքում չափ չեն ուզում ճանաչել... որ նա շրջապատված լինի բոլոր դրական կողմերով, որպեսզի կարողանա դեպի ապագան էլ գնա» *: Նման դեպքերում ինչպես տեսնում ենք, գեղարվեստական ստեղծագործու¬ թյան աշխարհը երկփեղկվում է՝ որպես ռեալիստական արտաքին աշխար¬ հի եւ այդ աշխարհին հակադրված բարձր գաղափարի գոյաձեւ։ Հեգելը ու¬ րիշ առիթով ասած միտքը բռնում է վիճակների այս հարաբերակցությանը. «Մի կողմից ինքն իր մեջ ավարտված ոգու թագավորության, մյուս կողմից, որպես այդպիսին, մեր աչքի առաջ է արտաքին աշխարհի թագավորությա¬ նը՝ ոգու հետ ունեցած ամուր միասնությունից ազատված։ Արտաքինը դառ¬ նում է իրականություն, բայց որի կերպարը չի շոշափում ոգին» 9։ Անցնենք իրողությունը հաստատող տիպաբանությանը, «Ոսկի աքա¬ ղաղի», «Քաոսի» եւ «Գիպսի» հիմքում ընկած կենսական իրավականու– թյունները գեղարվեստական վերացարկման մակարդակներում տրամա– 104 բանորեն հակառակ լածումներ են ստանում։ Րաֆֆու եւ Շիրվանզադեի հե