Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/105

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րոսները՝ Ստեփանը եւ Սմբատը. գաղափարպես հակադրված են իրենց հայրերին։ Ռոմանտիկ Րաֆֆու հերոսը «կարդալով զանազան գրքեր՝ շատ վաղ ընկավ գաղափարի մոլորության մեջ»։ Շիրվանզադեի հերոսը նույնպես «իր իդեալները որոնել է օտար շրջաններում»։ Երկուսն էլ հրաժարվել են իրենց հայրերի հարստությունից։ «Ես թքել եմ հարստության վրա. - այսպես է ձեւակերպում իր դիրքորոշմանը Րաֆֆու հերոսը։ Թերեւս նույն դիրքորոշումը ունի Սմբատը «Քաոսում»։ Բայց վիպական դեպքերի հետագա զարգացման ընթացքում, երբ իրենց ծնողներին կորցնելուց հետո պիտի դառնային նրանց հարստության ժառանգորդը, երկու հերոսների ճանապարհները բաժանվում են։ Րաֆֆու հերոսը կտրականապես հրաժարվում է հոր հարստությունից, որովհետեւ «ես պատրաստվում եմ գնալ արտասահման, ինձ կանչում է այնտեղ մի ավելի մեծ պարտականություն, քան թե իմ հոր գործերը», քանի որ «ոչինչ նշանակություն չունի իմ մոր կանչելը, երբ լսում եմ հարյուրավոր մայրերի ձայներ, որոնք Թուրքիայից մեգ ձեռք են մեկնում եւ օգնություն են խնդրում»։ Իսկ Շիրվանզադեի հերո՞սը. «Դեռ մի շաբաթ առաջ նա կարծում էր. թե առմիշտ անջատվել է մերձավորներից եւ երբեք, երբեք չպիտի վերադառնա ծնողների հարկի տակ։ Հայրը անիծել էր նրան եւ զզվանքով հեռացրել իրենից, եւ ինքն էլ կարծում էր, որ արդեն մոռացել էր նրան։ Իսկ երբ ստացավ ծերանա մահամերձ լինելու հեռագիրը, մի վայրկյանում ամեն ինչ տակն ու վրա ելավ նրա մեջ. սառած որդիական զգացումները՝ որպես ուժեղ ձեռքով արձակված մի քար նետած լիներ, եւ նա նորեն իր հոգու խորքում զգաց ջերմություն դեպի անցյալը»։ Ռոմանտիկ Րաֆֆու հերոսին կառավարողը դառնում է հեղինակային իդեալը, իսկ ռեալիստ Շիրվանգադեի հերոսին՝ իրական կյանքը։ Րաֆֆու Կալոն՝ Միքայելը. որ իր ճակատագրով Թումանյանի Գիքորի երկվորյակն է, «Ոսկի ա– քաղաղում» դառնում է հեղինակի ռոմանտիկական իդեալի իրականացնողը։ Գյուղացի Ավետը ստիպված էր Կալոյին տանել Ե քաղաք մի գործի տար, որ մարդ դառնա, մինչդեռ Շուշան տատը դժգոհում էր, «տարեցիր երեխիս կորցիրիր. ասաց նա, երբ լսեց Ավետի խոսքերը»։ Մտովի հիշենք «Գիքորի» սկիզբը, որ նույնությամբ կրկնվում է։ Երկու հերոսներն էլ ընկնում են քաղաք, աշխատանքի անցնում հարուստ վաճառականների մոտ։ Երկուսն էլ դժվարությամբ են տանում քաղաքի կյանքը, խոր հուզմունքով հիշում իրենց գյուղը, տանը՝ «մեր տանը, մեր գառները»։ «Էստեղ լավ չէ Թոնի ջան սիրտս տրաքում է»։ ճիշտ Գիքորի վիճակն է, երբ հանդիպում է իր համագյուղացիներին։ «Իմ մերը ոնց ա... մեր էրեխեքը ոնց են... իմ հերը ինչ եղավ... մեր կովը ծնե՞լ ա. թե՞ չէ»։ «Ուզում եմ, համ էլ...»։ Կալոն նույնպես դուքանի աշակերտ էր դարձել, շորերը փոխել»։ «Գիքորում» . ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ

                                    105