Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/108

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ||| արվեստի փլուզումը, որին փոխարինելու էին գալիս ջոյսյան սիմվոլիկան, ֆրեյդրսն հոգեվերլածաթյանը։ Իր մոնումենտալ վեպերում, փիլիսոփայա¬ կան էսսեներում փորձում էր հայտնաբերել արվեստի նոր հայեցակետ՝ ա– րագ փոփոխվող. հեղհեղուկ ժամանակների մեջ։ Մանը հատկապես ապրեց անցյալի դասական արվեստների հետ ունեցած հրաժեշտի պահը։ Երկար ժամանակ նա փորձում էր համատեղել հինն ու նորը գեղագի¬ տական սինթեզի ճանապարհով՝ չհասնելով իր նպատակին։ Փորձում էր թափանցել մարդկային կյանքի հակասություններն ու ողբերգությունները արտացոլող Գյոթեի. Շիրերի. Շոպենհաուերի-Նիցշեի, Վագների ստեղ¬ ծագործությունների մեջ։ Մյուս կողմից, նա մարտդու բարոյականության բարձր չափանիշները տեսնելու համար ընկնում էր ռոմանտիզմի մելանխո¬ լիկ երազանքների մեջ։ Բայց նրա անմիջական փորձը եւ կյանքի իսկական փաստերը չէին համընկնում։ Նա կյանքի էպիկական ընդգրկումը հայտնա¬ բերելու նպատակով փորձում էր սինթեզել խորքային այն փիլիսոփայու¬ թյունը. որ ընկած էր Գոլսուորսի «Ասք Ֆորսայթների մասին». Ռոժ Մար¬ տին ղյու Գարի «Տիբոյի ընտանիքը», Գորկու «Արտամանովների ընտանի¬ քը» երկերի հիմքում։ Այս ամենին նա մոտենում էր յուրովի՝ հաշվի չնստե¬ լով պատմական իրողությունների հետ. ներփակվելով անհատի միայն նե¬ րաշխարհային լոկալ տարողությունների շրջանակներում։ Շոպենհաուե– րյան այս փիլիսոփայությունը, որի ազդեցությունը խոստովանել է Մանը, դարձել է նրա գաղափարական ուղենիշը։ «Դոկտոր Ֆաուստը» դարձավ գրողի հավաքական գաղափարների խտացումը։Փիլիսոփայական իռացիոնալիզմը ժամանակակից կյանքի դաժան գործունեությանը ընդդիմանալու արգասիք էր։ Վեպը այս իմաս¬ տով ընկալվում է որպես սուբյեկտիվ էպոպեա։ ժամանակի պատմահասա– րակական այս իրողությունների արգասիք պիտի համարել նաեւ միֆաս– տեղծ գրականությունը։ Ըստ այս ուղղության, գազափարաբանության ժա¬ մանակակից կյանքի դինամիզմը հասարակական ազգային ըմբռնումների ոչ մի կայուն նստվածք չի տալիս որից կարող է կառչել գրողը, արվեստա¬ գետը։ Անցյալի միֆը ժամանակակից գեղարվեստական գիտակցության մեջ մարդկային դարավոր կեցության այն կայունացած հիմքն է, որ կարե¬ լի է բանալի դարձնել ժամանակակից արվեստի բարդագույն խնդիրների լուծման համար։ Այս առումով գեղարվեստական գրականության մեջ միֆը կիրառվում է ոչ միայն իբրեւ սյուժե եւ գաղափար, այլեւ իբրեւ բանարվեստ։ ժամանակակից փուլում գրականությունը եւ արվեստը, ինչպես տեսնում ենք. մեթոդական կայունացումներ չեն տալիս։ Գնալով դրանք ներկայա¬ նում են իբրեւ հոսանք, ոճ՝ կոնկրետ գրողի, արվեստագետի գեղարվեստա– 108 կան մտածողության յուրահատկություն։