Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/119

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եվրիպիդեսի, Ֆորմիսի եւ հին ուրիշ մեծությունների ստեղծագործություններն են։ Լայն առումով ժանրի քննությանն անդրադառնալիս, Արիստոտելը «ողբերգություն», կատակերգություն» ժանրային հստակ տարբերակումներ ունեցող հասկացությունների կողքին օգտագործում էր նաեւ «Պիեսա» եւ «դրամա» անվանումները 2, որոնք ըմբռնվում էին իբրեւ նախորդ երկուսի սեռային համալիր։ Նոր ժամանակներում դրաման, պահպանելով իր սեռային հատկանիշը, միեւնույն ժամանակ հանդես եկավ իբրեւ նոր ժանր։ ժանրային այս երեք դրսեւորումների ընդհանրությունները շատ են, տարբերությունները գալիս են դրանց հիմքում ընկած կենսանյութի առանձնահատկությունից, այդ պատճառով էլ Արիստոտելի սահմանումներում մինչեւ վերջ առանձնացված չեն վերջիններիս կառուցվածքային տարբերությունները։ Ըստ Արիստոտելի, «ողբերգությունը այն անցքերի վերարտադրությունն է, որոնք կարեւոր են, լիակատար են, ծավալուն են, խոսքերը համակված են գեղեցիկ դյութանքներով, որոնք առանձին-առանձին հանդես են գալիս նրա մասերի մեջ. անցքերը վերարտադրված են ոչ թե պատմվածքի մեջ, այլ գործողության, վերջնական նպատակ ունենալով հանդիսատեսների մեջ երկյուղ եւ կարեկցություն առաջ բերել եւ դրանց միջոցով քավել ( ) այդ հարնման կրքերը» 24: Ինչպես տեսնում ենք, այսօրվա ըմբռնմամբ կառուցվածքային գործոնները երեք ժանրերի համար էլ նույնն են։ Հետագա անդրադարձներում Արիստոտելը ավելացնում է ֆաբուլա, բնավորություն, խոսք, միտք, տեսարան, երաժշտություն հասկացությունները։ Հիշենք, որ անտիկ դրամայում կարեւոր դեր էր խաղում երգչախումբը, որը շարունակ երգի միջոցով արձագանքում էր հերոսների ճակատագրերին։ Ուշագրավն այն է, որ երգչախուբը հանդես էր գալիս իբրեւ դրամաի գործողությունների մասնակից մի հերոս։ «Խորը, - գրում է Արիստոտելը, - պետք է իրենից ներկայացնի դերասաններից մեկը» 25։

Արիստոտելի մյուս սահմանումները բխում են ժանրի զարգացման ընթացքից։ «Տրագեդիան աստիճանաբար աճեց, քանի որ պոետները զարգացնում էին այն, ինչը առաջացնելով նրանում եւ բազմաթիվ փոփոխություններ կրելով ավարտվեց՝ հասնելով իր բնույթի համապատասխան ձեւին։ Էսքիլեսն առաջինն էր, որ ավելացրեց դերասանների թիվը, գործի դնելով երրորդ դերասանը, նվազեցնելով խորի նշանակությունը, առաջնություն տալով դիալոգին։ Սոֆոկլեսի գործերում արդեն բեմի վրա միանգամից հանդես են գափս երեք գործող անձեր եւ դերասաններ» 16: ժանրի աստիճանական փոփոխությունները ինչպես Արիստոտելին, այնպես էլ մեզ հնարավորություն են ընձեռում խորանալ ժանրի բովանդակայնացված ձեւերի մեջ եւ այստեղ էլ տեսնել այն հատկանշային նրբերանգները, որոնք հա