Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/120

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ |||

տուկ են ողբերգությանը։ Սրանցում մենք նկատում ենք նաեւ ողբերգության կարևոր հերոս հանդիսացող խորի «անհայտացման գործընթացը»։ Խորը ժամանակների մեջ շարունակ փոխարինվում է հերոսներով եւ ի վերջո ՜ չքանում։ Նոր դրամայում (պայմանականորեն ընդունենք կլասիցիզմի դրաման) խորը այլեւս չկար։ «Պոետիկայում» ժանրին վերաբերող տեսական դատողությունների մեծ մասը վերաբերում է ողբերգությանը։ Ուշադրություն դարձնենք Արիստոտելի պատճառաբանությանը. «Մենք չգիտենք կոմեդիայի աստիճանական փոփոխությունները, քանի որ սկզբից նրա վրա քիչ ուշադրություն ենք դարձրել» 27։ Ինչո՞վ է պայմանավորված տեսաբանի անուշադրությունը։ «Կոմեդիան վատի վերարտադրությունն է, սակայն ոչ դրա ամբողջական արատավորության (ընդգծ. մերն է՝ Զ.Ա.), այլ լոկ ծաղրականի, քանի որ ծաղրականը վատի մի մասն է կազմում։ Ծիծաղելի կարող է լինել սխալը կամ որեւէ արատ, որը ոչ մեկին վնաս չի պատճառում» 28։ Այստեղ կոմեդիայի էությանը եւ զարգացմանը բնորոշ շատ նրբություններ կան։ Մենք տեսնում ենք կոմեդիայի լրջացման գործընթացի սկիզբը՝ նախապես պատկերացում կազմելով նրա ծագումնաբանության մասին։ Սկզբնական շրջանում կոմեդիան հենվում էր կյանքի երևույթների արտաքին էֆեկտների վրա, որոնց Արիստոտելը կարևորություն չի տալիս, բայց զգում է, որ ժանրը կարժեքավորվի այն դեպքում, երբ հենվի վատի ամբողջական արատավորության վրա, այլ ոչ թե մարդկային փոքր արատների սխալների, որոնք ոչ մեկին վնաս չեն պատճառում։ Դա նշանակում է, որ Արիստոտելը ակնկալում է այն կոմեդիան, որը հասարակական ընդհանրացումներ է բերելու։ Այս գործընթացը տեղի ունեցավ շատ ավելի ուշ։ Արիստոտելը, ինչպես տեսնում ենք, ժանրը իր հեռանկարի մեջ չի մերժում, ինչը չըմբռնեցին կլասիցիստները։

Կառուցվածքային առանձնահատկությունների մասին խոսելիս՝ Արիստոտելը առանձնացնում է կոմեդիայի կարճ ֆաբուլան, պրոլոգի առակային նշանակությունը, ինչպես նաեւ դիմակների ընդգծված խաղը։ Կոմեդիայի զարգացումը Արիստոտելի ժամանակ արդեն սկսվել էր։ Նա նշում է, որ «խորի դերը կոմեդիայում ավելացավ», իսկ դերասանները «կամավորներ էին»։ Ուշադրություն դարձնենք հետեւյալին։ Ողբերգության զարգացումը բերում էր խորի դերի նվազեցում, կատակերգության զարգացումը՝ խորի դերի ավելացում։ Կատակերգության հետագա զարգացումը նույն տրամաբանությամբ կապվում է խորի հաղթահարման հետ։

Նոր կատակերգության մեջ փիլիսոփայական լրջությունը այն է, որ հերոսը մտածված ձեւով (ոչ թե ենթագիտակցորեն, կամ արատներով), իր շահերից ելնելով, փոխում է իրերի դրությունը, բարոյականության չափանիշ–

120