Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/126

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ ||| պուկ է նկատել երեւույթի խորքային օրինաչափությունը. « Գույների համե− մատական միավորներից է ստեղծվում ամբողջ պատկերը, որը մուզիկայի մեջ զանազան հնչյունների ներդաշնակությունից կազմում է մի ամբողջ պիեսա» 33:

Երեւույթը բացատրելու համար Պարույր Սեւակը նույնպես դիմել է ե– րաժշտության այդ հանրահայտ օրենքին։ «Իմ գործը հիշեցնում է մի ե– րամշտական սիմֆոնիա, որ բաղկացած է՜ 6 մասից։ Այդ մասերից յուրա− քանչյուրը կլինի տարբեր բնույթի, տարբեր տիպի։ Նրանցից յուրաքանչյու− րը մի ամբողջական եւ լրիվ գործ է՝ իր սկզբունքով, իր զարգացմամբ եւ իր վախճանով, բայց միաժամանակ նրանցից յուրաքանչյուրը ընդհանուր ի– դեայով կապված կլինի իր նախորդին եւ հաջորդին եւ, ապա բոլորի միաս− նությամբ ամբողջական եւ հասկանալի կլինի այդ գործը, ինչպես մի երաժշ− տական սիմֆոնիա» 34։

Ըստ տեսաբանների, պատկերի նվազագույն բջիջը փոխաբերությունն է (մետաֆորը), թեեւ կարելի է սկսել բառից, քանի որ գեղարվեստական տեքստի մեջ փոխվում է բառի պաշտոնական իմաստ-բովանդակությունը, այն ձեռք է բերում գործառական նոր նշանակություն։ Բառի նախնական ի– մաստի գեղարվեստական աբստրահումը մարդկային մտածողության զար− գացման արգասիք է։ Վաղնջական շրջանում իրականության պատկերա− վոր նմանակումը միանշանակ էր։ Ժայռափոր կենդանագիր պատկերների մեջ արտացոլվող օբյեկտի նշանը ուրիշ այլ իմաստ չուներ նույն այդ օբյեկ− տի բովանդակությունից բացի՝ a=a b=b։ Օբյեկտների համեմատության ու նմանարկման աբստրահումը տեղի ունեցավ շատ ավելի ուշ։ Մարդը զգաց, որ a-ն ոչ միայն a է, այլեւ նման է b, կամ հիշեցնում է b-ն։ Այս փուլում ար- դեն ալեգորիկ մտածողությունը հանգեցրեց հոգեբանական զուգորդակա– նությանը (պարալեվիզմին)՝ հիմքում պահպանելով օբյեկտի իրական հատ- կանիշը։ Այստեղից է սկիզբ առնում պատկերի երկորակությունը՝ շոշափելի տեսողականը ու անշոշափելի հոգեբանականը։ Գնալով բազմերանգվեց պատկերի ներքին ընդգրկումը, որ արդեն բանաստեղծական իրողություն է։ Սա հենց այն է, ինչ Հեգելի բնորոշմամբ՝ արտահայտում է մարդու հոգու տարբեր հակումները, նրա խորքային հոգեբանական բազմերանգությունն ու հարստությունը։

126