Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՄԵԹՈԴԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՈՒՄՆԵՐ

որոնումներով գնալով մոտենում է բնական գիտությունների տրամաբանական ճշգիտ լուծումներին: Վերջին տասնյամակներին ռուս եւ արեւմտաեվրոպական գրականագիտությունը նկատի ունենալով հենց այս հանգամանքը` գրական երկրի վերլուծությանը մասնակից է դարձնում ոչ միայն հասարակական գիտությունները` փիլիսոփայություն, գեղագիտություն, հոգեբանություն, լեզվաբանություն, պատմություն եւ այլն, այլեւ հաջողությամբ օգտագործում է ճշգրիտ գիտություններին ծառայող տեխնիկական միջոցները, մասնավորապես` համակարգչային տեխնիկան: Վերջինս հնարավորություն է ընձեռնում բացահայտել տաղաչափական բազմաթիվ օրինաչափություններ, լուծել ձեռագրերի ընթերցման ու ոճային նշանների բարդ խնդիրներ: Ճշգրիտ գիտության մեթոդական նվաճումները հատկապես արդյունավետ կիրառություն են գտնում գեղարվեստական գրականության ձեւային հատկանիշների ուսումնասիրության գործում: Այս առումով շոշափելի արդյունքների է հասել կառուցվածքային գրականագիտությունը, թեեւ վերջինս շատ անելիքներ ունի իր մեթոդի կատարելագործման ասպարեզում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ գրական ստեղծագործությունը ձեւի և բովանդակության անտրոհելի միասնություն է:Այս մոտեցումները, ինչ խոսք, իրենց կիրառության շրջանակներով չափազանց սահմանափակ են, թեեւ ծայրահեղ լավատեսները այն հույսն են փայփայում, թե մարդու բարձրագույն նյարդային համակարգերի ուսումնասիրման ժամանակակից առաջընթացը ապագայում գրականագիտությանն ու հոգեբանությանը հնարավորություն կընձեռի ներթափանցելու մարդկային ներաշխարհի այնպեսի ներփակ մի ոլորտ, որպիսին ենթագիտակցական մտածողության ոլորտն է: Գրականագիտությունը բնական գիտությունների մեթոդներով մինչեւ վերջ «գիտություն դարձնելու» այս մղումները վերջին հաշվով հեռանկար չունեն, եւ երեւի թե դրա կարիքը չկա էլ: Օգտագործելով հնարավորը, գիտության այս կամ այն ուղղությունը մեծ նվաճումների է հասնում նախ եւ առաջ սեփական մեթոդների կատարելագործման ու զարգացման ճանապարհով, որի կարիքը զգացվում է հատկապես գրականագիտության ու արվեստաբանության ասպարեզներում: Բնական գիտությունների այս ուղղությունները առաջինը իրենք են մշակել բոլոր գիտությունների համար հիմնարար նշանակություն ունեցող վերլուծականության, համեմատականության եւ համադրականության եռամիասնական մոտեցումը: Ինչպես բոլոր գիտությունները, գրականագիտությունը նույնպես ունի իր հստակորեն առանձնացված բաժիններ` գրականության պատմության, տեսության, քննադատության, տեքստաբանության եւ ուրիշ այլ լրացուցիչ ենթաբաժիններ: Ավելացնենք նաեւ ակադեմիական դպրոցի