Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/136

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թյան մեջ ստացել է ինտելեկտուալ անվանումը, որը ամենեւին էլ հարմար բնորոշում չէ։ Խորքային մետաֆորների կիրառման մեջ շոշափելի հաջողությունների են հասել բանաստեղծներ՝ Հովհաննես Գրիգորյանը, Հենրիկ Էդոյանը, Արտեմ Հարությունյանը եւ ուրիշներ։ Գեղարվեստական մտածողության մեջ լայն տարածում ունեն մետոնիման եւ սինեկդոխը։ Սինեկդոխի դեպքում առարկայի անունը փոխարինվում է նրա մի մասով։ Մետոնիմիայի մեջ երկու առարկաների կամ երեւույթների միջեւ եղած կապի հիման վրա տվյալ առարկան կամ երեւույթը կոչում են մյուսի անունով, բայց հակադրվում է առաջինին։

4․ ՖԱԲՈՒԼԱ, ՍՅՈՒԺԵ, ԿՈՄՊՈԶԻՑԻԱ

Գեղարվեստական ստեղծագործության մեջ ֆաբուլան, սյուժեն եւ կոմպոզիցիան գործնական իմաստով փոխպայմանավորված են, այդ պատճառով էլ դիտվում են միասնական համակարգում։

ՖԱԲՈՒԼԱ

Ֆաբուլա եւ հասկացուրյունները գրականության տեսության մեջ նույնացվում, համարժեքվում են՝ նկատի ունենալով նրանց խորքային անտրոհելի կապը։ Արիստոտելն իր «Պոետիկայում» թվում է, թե հատուկ տարբերակում չի դնում այս երկու հասկացությունների միջեւ՝ օգտագործելով ե՞ւ մեկը ե՚ւ մյուսը։ «Պոետիկայում» ֆաբուլայի սահմանումը այսպիսին է. «Ֆաբուլա ասելով ես հասկանում եմ գործողությունների կապակցումը»42։ Մեր այսօրվա ըմբռնմամբ Արիստոտելը խոսում է սյուժեի մասին, մանավանդ, երբ ուշադրություն ենք դարձնում «գործողությունների կապակ¬ ցում» ձեւակերպմանը, որ ենթադրում է գործողությունների համակարգում ինչ-որ մեկի կողմից։ Այս «ինչ-որ մեկը» սկզբունքային նշանակության ունի ֆաբուլան ու սյուժեն տարբերելու խնդրում։ Սյուժեի դեպքում հեղինակի ներկայությունը պարտադիր է, մինչդեռ ֆաբուլան հեղինակից դուրս է, հեղինակից անկախ գրական ընդհանուր կենսահիմք, որ ոչ մեկինը չէ, բայց կարող է լինել բոլորինը, եթե դրան անդրադառնան՝ դարձնելով իրենց գեղարվեստական գիտակցության առարկան։ Այս առումով Արիստոտելի հաջորդ կարծիքների մեջ ենթադրություններ կան, որոնց պիտի ուշադրություն