Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/146

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ինչպես տեսնում ենք, գրականագիտության մեջ գեղարվեստական ժամանակի ուաումնասիրությունը չափազանց կարեւոր է, թեկուզ հենց այն պատճառով, որ մոտեցումը հնարավորություն է տալիս կանխելու նկարագրական գրականագիտության պարզունակությանը։ Այս ժամանակների հակադրությամբ է Մուրացանը իր հերոսներին դնում շարժման մեջ, հանգեցնում որոշակի եզրակացության, մղում նրանց գործի։ Կյանքում, նաեւ գրականության մեջ, ժամանակի կորուստը միշտ դառնում է կարոտի վերհուշի փիլիսոփայություն։ Հիշենք Նալբանդյանի քնարական հերոսի մանկության օրերի կորստյան ցավը։ Իմաստավոր եւ անիմաստ կյանքի հակադրության փիլիսոփայության վրա են հենվում Թումանյանի քառյակների մեծ մասը («Անցկացան», «Վերջացավ», «Ո՞ւր կորան», «Կյանքից հարբած անցվոր», «Հին աշխարհը ամեն օր», «Երկու քարի արանքում...», «Հե՜յ ճամփաներ, ճամփաներ», «Հազար տարով, հազար դարով» եւ այլն եւ այլն)։ Ի՞նչ կմնա այս քառյակներից, եթե փորձենք հանել ժամանակի փիլիսոփայությունը։ Կարո՞ղ էր քառյակը գոյություն ունենալ առանց այս ժամանակի (ժամանակը բանաստեղծման գործոն)։ՈՒստի, հնարավո՞ր է, արդյոք, այս եւ ընդհանրապես գրականության մասին խոսել առանց ժամանակային կատեգորիաների ընկալման։ Ներկայի եւ անցյալի հաղորդակցումը այստեղ պարտադիր է։ Մարդու կյանքի անխուսափելի ավարտի փիլիսոփայությունն է Թումանյանին հանգեցնում այս եզրակացությանը՝

Հանգիստ անցիր, խաղաղ անցիր Երկու օրվա էս ճամփեն...

Ըստ Թումանյանի, սա պիտի լինի՝ երկու օրվա էս ճամփեն, բարոյական մարդու կյանքի ժամանակը։ Ավարտվող ժամանակի փիլիսոփայությունը բարոյակրթող փիլիսոփայություն է։ Իսկ տարածությո՞ւնը։ Կյանքում եւ գրականության մեջ դրանք միասին են, անբաժան։ Թամանյանի «Երկու օրվա էս ճամփեն» տողը տարածաժամանակային խրոնոտոպի փայլուն օրինակ է։ Հատկապես պոեզիայում տարածությանը եւ ժամանակը չափազանց սեղմված են, սրանով է ստեղծվում պոետական խոսքի զգացմունքային լարվածությանը, սրանով է սեղմվում բանաստեղծական խոսքի ծավալը, կառուցվում արխիտեկտոնիկան։ Թամանյանի քառյակներում, ինչպես բոլոր ճշմարիտ բանաստեղծությունների մեջ, տարածությունը սենսուալիստական չէ։ Այն շարունակ զուգահեռվում է իր ժամանակին։