Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/150

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ |||

նրա յուրաքանչյուր տող ավարտված ամբողջություն է։ Առաջին կատրինը, որ ութ տողից է բաղկացած, ներկայացնում է սոնետի էքսպոզիցիան (հիմնական թեման), երկրորդում (3+3) զարգանում է էքսպոզիցիան։ Այս ընթացքում առաջին տերցինում (եռատողում) նախապատրաստվում է հանգույցը, իսկ երկրորդում՝ լուծումը (օրինակները շատ են՝ Շեքսպիր, Ռոնսար, Պուշկին, Տերյան)։ Խրոնոտոպի ազդեցությունը մանրային բոլոր տիպերի մեջ, լինի դա վեպ, թե թանկա, պարտադիր է, իբրեւ կոմպոզիցիոն միջոց։ Տարածաժամանակային գերսեղմվածությունը բանաստեղծության մեջ իրականացվում է արտաքին և ներքին կոմպոզիցիայի միջոցով։ Արտաքինը գործում է բանաստեղծության հորիզոնական կտրվածքում, ներքինը ուղղահայաց։ Արտաքինը կազմում է տրամադրության սյուժեն, ներքինը՝ ենթատեքստի։ Այդ պատճառով ներքինը դժվար է նկատվում, այն խորքի մեջ է։ Ֆիգուրային բանաստեղծության մեջ կոմպոզիցիան արտաքին է։ Տողաչափերի միջոցով բանաստեղծության արխիտեկ տոն խլան կարող է ընդունել սրտի, եռանկյունու, բուրգի, խաչի ձեւ։ Մեզանում հետաքրքիր օրինակ է տափս Դուրյանը։ Իր մի բանաստեղծության մեջ տողաչափերի հաջորդական կրճատումներով խորհրդանշում է հոգու շարժումը կյանքից դեպի մահ։ ժամանակի սեղմման կոմպոզիցիոն հնարանքը արձակում իրականացվում է երկու ժամանակային դրսեւորումների՝ միեւնույն հերոսի գիտակցության մեջ համատեղելու, համադրելու ճանապարհով։ Հեղինակային պատումը այս դեպքում ոչ թե գիծ է, այլ առանցք, եւ միայն այս առանցքի միջոցով են հնարավոր զուգահեռել երկու տարբեր ժամանակներ։


Այս առումով անթերի է Մուրացանի «Գեւորգ Մարզպետունի» վեպի կոմպոզիցիան։ Նրանում հեղինակը վիպական իրադարձությունների անցյալը նույն ժամանակային առանցքի վրա գործող հերոսների վերհուշի մեջ զուգահեռում է ներկային։ Այդ խնդիրը նա «հանձնարարում է» Սահականույշին եւ Մեղային։ Այստեղ, ըստ Բյուստրի տեսության. «Պատմողի առկայությունը արդեն ենթադրում է երկու ժամանակների համադրման իրողությունը, որի մեջ պատմելու ընթացքը միաժամանակ իրադարձությունների սեղմված ժամանակ է» 55։ Միեւնույն ժամանակ հերոսի մտովի վերադարձը դեպի անցած ժամանակները (Սմբատի ժամանակները) հնարավորություն է տալիս ցույց տալ պատմող հերոսի անձի կենսագրության ձեւավորումը անցյալում։ Սեդայի կերպարը «Գեւորգ Մարզպետտնում» հատկապես կոմպոզիցիոն նպատակ է հետապնդում։ Մեղան տարիքով մեծ է, նրա կյանքի ժամանակը ընդգրկուն է՝ իրադարձությունների անցյալը եւ ներկան։ «Նա սկզբից ամեն բան տեսել, քննել եւ ստուգել է... նրան, այո՚, 150 հայտնի էր ամեն ինչ վաղուց»։