Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/151

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ուշագրավ են նաեւ գեղարվեստական ստեղծագործության մեջ դեպքերի հանկարծակիությանը գրանցող ժամանակային դրսեւորումները։ Այս «հանկարծը» չվերահսկվող ուժի ներխուժում է ժամանակի ռիթմի մեջ, որի ակտիվության տրոփը կարող է ճակատագրական լինել հերոսի համար։ Այս հանկարծակիությունը կտրուկ փոխում է սյուժեի գարգացման ուղղվածությանը, այստեղ ժամանակը եւ տարածությանը (կարճ-հանկարծ) վճռական դեր են խաղում գործողությունների դինամիկ ընթացքի մեջ։ Խրոնոտոպի ներկայությունը գրական ստեղծագործության մեջ ամենուրեք է, գրական կառուցվածքի, ձեւի բովանդակության ցանկացած դրսեւորման, միավորի ու բջջի մեջ։

6. ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՍՔ, ԲԱԶՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ

Այս հասկացությունները նորագույն գրականագիտությանը գիտական շրջանառության մեջ է դրել ոչ պատահաբար։ Իրողությանը առաջին հերթին պայմանավորված է ժամանակակից արձակի խորքային գիտակցության դրսեւորման նոր ձեւերի հետ։ Սրանք սկիզբ են առնում Դոս-ստեւսկու վեպերից՝ հիմնվելով ֆրեյդյան հոգեվերլուծության վրա։ Դոս-տոեակու ստեղծագործությունը, որ եղել է նույն Ֆրեյդի ուշադրության կենտրոնում, իբրեւ ուսումնասիրության առարկա էատալոնային է։ Նոր գիտակցությունը, որ կապվում է XX դարի հետ, ըստ Գ.Ապոլիների, էպոխայի գիտակցություն է, ժամանակակից կյանքը ինքն է ստեղծել այդ գիտակցության որակը, իսկ գրականությունը եւ արվեստը, հիմնվելով այս նորի վրա, ավելի են առանձնացել։ XX դ. տեխնիկական առաջընթացը շատ ավելի լայն երեւույթ է եւ չի սահմանափակվում սոսկ տեխնիկական գյուտերի շրջանակներում։ Աշխարհի բազմազանության ընդլայնումը հավասարապես նպաստում է նաեւ հասարակության ու մարդու կյանքի բազմատարբերակ ու բազմախնդիր հարաբերությունների զարգացմանը։ Գիտության, տեխնիկայի առաջընթացը համապատասխանաբար նպաստում է մարդկային հարաբերությունների, ըմբռնումների, էթիկական նորմերի ու դրանց դրսեւորման եղանակների առաջընթացին։ Ռադիոն, հեռուստատեսությունը, տիեզերագիտությունը ու տիեզերագնացությունը փոխել են մարդկանց պատկերացումը աշխարհի մասին։ Երկրագունդը տեսնելը տիեզերքից, լուսնից, իբրեւ իրենից անկախ երկրային մոլորակ, մեծ արագություններ զարգացնելու ճանապարհով հեռավոր նախնիների հետ հանդիպելու տեսական, բայցեւ իրական ակնկալիքները, աշխարհի գերտիեզերական հոս–

                       151 

ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ