Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/153

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նեն իրար հետ։ Նրա գեղարվեստական կտավը մաքուր մտքի ծնունդ է, որն այնուամենայնիվ գալիս է կյանքից։ Պատկերի կառուցվածքային միավորները որքան հեռու են իրարից, այնքան դրանք բորբոքում են մեր երեւակայությանը՝ ստիպում հայտնաբերել այդ թաքուն կապը։ Սյուրռեալիզմի արվեստի շարժիչ ուժը այն հոգեբանական ավտոմատիզմն է, որը դուրս է մտքի վերահսկողության սահմաններից։ Բայց դա այնուամենայնիվ բանական արվեստագետի մտքի թելադրանքն է, որը չի ենթադրում բարոյաէթիկական որեւէ շահագրգռվածություն։ Սա ռեալ իրականության նկատմամբ այն բարձրագույն հավատն է, որ արտահայտվում է մտքի բարդ զուգորդությունների ձեւով։ Դա մտքի անշահախնդիր խաղ է, որը ձգտում է փշրել ամեն տեսակի հոգեբանական արգելքներ՝ կարեւոր հիմնահարցեր լուծելու նպատակով։ Տրամաբանությանը հակառակ կարող է լինել Վիոնի այս տողը՝ առվի ափին մեռնում եմ ծարավից։ Արդյոք սա նման չէ՞ երազի գիտակցության հոսքին, նրա տրամաբանությանը։ Բայց հակատրամաբանական է, նաեւ ռեալ իրադրություն է, նույնքան կյանքային, հասկանայի, որքան ծարավ ժամանակ առվից ջուր խմելը։ Ավելին՝ մարդուն բնորոշ անուրջը, որ բոլորս էլ մենակության պահին ապլաւմ ենք, իրենից ներկայացնում է շարունակ շղթա ավալ չավարտված հարցերի, հիշողությունների մի զարմանալի համադրություն, թեեւ նրանցում չկա այն տրամաբանական խաղը, այն կոմպոզիցիոն կենտրոնը, որ մենք ակնկալում ենք, բայց որի կարիքը իսկապես չկա։ Այդ կենտրոնը ինքը՝ անրջողն է, արվեստագետը, գրողը։ Սա, իբրեւ իրողություն, նույնքան հին է, որքան մարդն ու իր գիտակցությունը, բայց եւ ամեն անգամ նոր է իր բազմազանության հարստությամբ ա անսովորությամբ։ Երեույթների բազմաձայնության տեսական ըմբռնումների համապատկերը ներկայացնելուց հետո, փորձենք մասնավորել հեղինակ, հերոս, ընթերցող կապերի դրսեւորումները։

Ըստ Բախտինի, գեղարվեստական ստեղծագործության մեջ աշխարհը տեղավորվում է մի կենտրոնով, դա հեղինակային կենտրոնն է։ Եվ այդ պատճառով էլ երկի գեղարվեստական աշխարհը միշտ ամբողջական է, քանի որ այն լրիվ վերջինիս տեսադաշտում է։ Այդ աշխարհը գեղարվեստորեն կազմակերպված աշխարհ է։ Հեղինակն այստեղ գրավում է պատասխանատու դիրք, գործ ունի արտացոլվող գեղարվեստական իրադարձությունների բոլոր պահերի հետ։ Հեղինակը ապրում է ոչ միայն ինքն իր կյանքով, որ ինքնին հասկանալի է, այլեւ ուրիշների՝ իր հերոսների եւ միեւնույն ժամանակ այս հերոսների միջոցով՝ ընթերցողների։ Գրական երկի մեջ հեղինակը մարդուն տեսնում է «դրսից» եւ «ներսից»։ Որոնելե եւ գտնել«ուրիշի» աշխարհը իրենից դուրս։ Սա է նրա «գրողական» խնդիրը։ Ուստի, հե