Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/154

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ղինակի ստեղծագործական գիտակցությանը միայն լեզվական չէ, այլեւ տեսողական, ընկալողական; Ինչպես ամեն մարդ, այդպես եւ գրողը, աշխարհը տեսնում է իր ձեւով Հետեւաբար կարելի է ասեր որ գրողի ոճը սկսվում է իր ձեւով աշխարհը տեսնելուց, որն էլ իր հերթին պայմանավորում է նրա պատմելաոճը։ Գեղարվեստական ստեղծագործության մեջ մարդկային հարաբերությունների իրական կապերը սկսվում են այն ժամանակ, երբ սյուժեն, կատարելով իր գեղարվեստական ֆունկցիան, ավարտվում է։ Բայց դրանից հետո էլ հեղինակը շարունակում է լսելի դարձնել հերոսների ներքին ձայնը՝ ճյուղավորված գիտակցության տարբեր հոսքերով։ Այս ընթացքում հեղինակը պարտավոր է դաոնալ «ուրիշ» իր նկատմամբ, նայել իրեն այդ «ուրիշի» հայացքով եւ այնուհետեւ իր վերապրածը կրկին վերադարձնել այդ «ուրիշին»։ Գիտակցության այս խորքային գործընթացը տարբեր ուղղություն ու ոճեր, տարբեր գրողների գործերում տարբեր դրսետրումներ է տալիս։ Իրապաշտական մտածողություն ունեցող գրողը իր հերոսներին ազատ է թողնում՝ իրենց արարքների ու նախաձեռնությունների մեջ։ Նա իր հերոսին գաղափարական հանձնարարություններ չի տալիս, ինչպես անում են, ասենք, կլասիցիզմի եւ ռոմանտիզմի գրականության հեղինակները։ Դաստոեւսկին երբեք չի ձգտում օբյեկտիվացնել եւ ավարտուն ներկայացնել հերոսի («ուրիշի») գիտակցության հոսքը։ Նրա հերոսները ասում, անում են այն, ինչ իրենք կարող են ասել ու անել։ Նրանք հե¬ ղինակից անկախ են։ Այս տիպի ստեղծագործություններում երբեք չի խախտվում հերոսների գիտակցության հոսքերի ազատ դրսետրման օրենքը։ Եթե նրանք գաղափարախոս են, դա իրենց գաղափարախոսությունն է, այլ ոչ հեղինակինը։ Ռոմանտիկական երկերում հերոսների գաղափարախոսությունը հեղինակինն է. հերոսները սոսկ կատարողներ են։ Դաստոեւսկին պարզապես ի վիճակի չէ կանխելիր հերոսների գաղափարական ինքնասպանությունը։ Նույնն է հաստատում Աննա Կարենինայի մասին հայտնված Լեւ Տոլստոյի խոստովանությունը։ Իսկ Դոստաեւսկու հերոսները ինքնասպան են լինում, որովհետեւ մետաֆիզիկորեն նրանք վիրավորված են, դա վերին տեսակի ինքնասպանություն է։ Ինժեներ Կիրիլովը գզում է, որ Աստծո գոյությունը այս անողոք աշխարհում անհրաժեշտ է, բայց միեւնույն ժամանակ խորապես գիտակցում է, որ նա չկա ու չի կարող լինել ուստի, կյանքը նրա համար դառնում է անիմաստ, աննպատակ։ Չկա այղ կյանքին նպատակադիր ընթացք տվողը։ Ուստի, հերոսը ընկնում է աբսուրղային, անհեթեթ վիճակների մեջ, ինքնասպան է լինում, կամ փորձում է դուրս գալ այդ աբսուրղից՝ աբսուրղին հավատալու ճանապարհով։ Աբսուրդի գրականությունը, հիմնվում է հենց այս տեսության վրա, որ կյանքից է